Երևան
12 °C
«Վարսավիրական արվեստի Եվրոպայի առաջնություն 2020»-ն այս տարի անցկացվել է Եկատերինբուրգում, որին աշխարհի 32 երկրների շարքում նաեւ Հայաստանն է հավաքական թիմով մասնակցել: Հայկական պատվիրակության կանանց վարսավիրների թիմի նախագահը եղել է Հայաստանի վարսահարդարների միության նախագահ, Միջազգային կարգի մասնագետ Ալինա Ղազարյանը, տղամարդկանց թիմը ղեկավարել է ոճաբան Հարութ Ջուլհակյանը, մատնահարդարների թիմը ղեկավարել է միջազգային մրցավար Ռաիսա Մելքոնյանը, իսկ դիմահարդարների թիմը ներկայացել է Անդրեյ Անդրոսովի ղեկավարությամբ:

Հատուկ ուղղվածության անվանակարգերից ամենաբարդի մասնակցության հայտը գյումրեցի ոճաբան-վարսահարդար Արտակ Մելիքյանն է լրացել: Ուժերին վստահ, բայց՝ առանց հաղթանակի ակնկալիքի:



Արտակը Եվրոպայի չեմպիոն է դարձել՝ հաղթելով «Երեկոյան արտիստիկ սանրվածք» անվանակարգում: Աշխատանքը, որը հաջողությամբ է ներկայացրել գյումրեցի վարսահարդարը, հեղինակել է Միջազգային CMC վարսահարդարների, մատնահարդարների և դիմահարդարների կոնֆեդերացիայի փոխնախագահ, Ռուսաստանի CMC կոնֆեդերացիայի նախագահ Վաժա Մխիթարյանը:
«Ճիշտն ասած՝ ես երբեք նման սանրվածք չէի արել: Շատ բարդ աշխատանք էր, քանի որ սանրվածքն ստացվում է առանց հերակալների օգտագործման: Ոչինչ չի կիրառվում, բացի մազերն ամրացնող լաքից: Հենց դրա համար էլ կոչվում է տեխնիկական աշխատանք: Ճիշտ է, հեշտ չէր, ու հենց այդ պատճառով ընտրեցի, որ ավելի ներկայանալի լիներ աշխատանքս»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Արտակը: Ի դեպ, այս անվանակարգում գյումրեցի ոճաբան-վարսահարդարը աշխարհի տարբեր երկրներից ժամանած 12 մրցակից է ունեցել:


Եվրոպայի առաջնությանը Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 2-րդ տեղը: Սա բացառիկ հաղթանակ է համարվում: 30 հոգանոց կազմում եղել են վարսահարդարներ, դիմահարդարներ, մատնահարդարներ եւ մորուք ձևավորող վարպետներ (Barber): Բոլորն էլ աչքի են ընկել իրենց արհեստավարժությամբ:
Արդյունքում Եվրոպայի առաջնությունից հետո առաջին անգամ Հայաստանը մտել է Միջազգային CMC վարսահարդարների, մատնահարդարների և դիմահարդարների կոնֆեդերացիայի կազմի մեջ: Իսկ Արտակ Մելիքյանի հաղթանակով պայմանավորված՝ ձեւավորվել է Գյումրու թիմ, որի նախագահը կլինի հենց Մելիքյանը: Այդ թիմի կազմում ընդգրկված մասնագետներն իրավունք կստանան նմանատիպ մրցույթներում ներկայացնել Գյումրին եւ Հայաստանը:
«Քանի որ ես գյումրեցի եմ, մշտապես ապրել ու աշխատել եմ Գյումրիում եւ մնալու եմ իմ ծննդավայրում, ուրախ եմ, որ Գյումրին ունեցավ առանձին թիմ, ինչը հնարավորություն կտա այդ թիմի կազմում ընդգրկած անդամներին առավել մասնագիտանալ այս ոլորտում»,-մանրամասնեց Եվրոպայի չեմպիոնը:

Այս հաղթանակը, սակայն, լուրջ պարտավորություն է ենթադրում: Արտակ Մելիքյանը միջազգային կազմակերպության պատասխանատուին արդեն ներկայացրել է այն գործողությունների ծրագիրը, որը նպատակ ունի Գյումրիում կյանքի կոչել արդեն ի պաշտոնե: Առաջնայինը Գյումրիում պրոֆեսիոնալ դպրոցի հիմնումն է: «Մենք բացելու ենք դպրոց-ստուդիա, որտեղ ուսանողների հետ մասնագետներն անհատական դասեր կանցկացնեն:
Սա իմ առաջարկն է եղել, իմ գաղափարը, որը միշտ ցանկացել եմ կայնքի կոչել եւ ուրախ եմ, որ համաձայն է միջազգային պատասխանատուն իմ մտքին: Նաեւ ուզում եմ հասնել այն կարգավիճակին, որ այդ ստուդիայի սաներն ավարտելուց հետո ստանան մասնագիտական միջազգային սերտիֆիկատ»,- վստահ ընդգծեց գյումրեցի ոճաբան-վարսահարդարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պետք է անհատական գնահատման համակարգ գործի. քննարկվել է Արդարադատության նախարարության 2025-ի հաշվետվությունը
Ատլանտյան օվկիանոսում նավարկող ռուսական «Mariner»-ը կալանավորված է. ԱՄՆ-ն հաստատել է լուրը
Ուղղակի ամոթ է, դադարեք ստեր հորինել և տարածել. Ալեն Սիմոնյան. տեսանյութ
Հայր Գուսանի վճռական քայլով ևս վերահաստատվում է՝ ՀԱՍԵ բարենորոգության հրամայականն այլևս անկասելի իրողություն է
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց է
Մեկնարկել է ձմեռային զորակոչը. զինակոչիկները կծառայեն 18 ամիս․ Պապիկյան
Նոր Սահմանադրության վերաբերյալ «OdaTV»-ի հրապարակումն ամբողջությամբ կեղծիք է. Արդարադատության նախարարություն
Սրտի ռիթմավար սարքի տեղադրում՝ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում. արժեքը՝ 1 մլն 600 հզր դրամ
Լուսան «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Արտաշատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Նարեկ բնակավայրի մշակույթի տան և հողատարածքի նկատմամբ
Դպրոցներից մեկում երեխայի ձեռքը մնացել է ջեռուցման մարտկոցի արանքում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 7-ին
Շրջակա միջավայրի նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են COP17-ի կազմակերպչական ու օրակարգային հարցերը
Նոր նշանակում՝ ՀՀ վարչապետի որոշմամբ
Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրեր
Գյումրիում տնակ է հրդեհվել
Ուկրաինան գործընկերների հետ կքննարկի պատերազմի ավարտի հետ կապված ամենաբարդ հարցերը. Զելենսկի
Թուրքիան պատրաստ է աջակցել երկրաշարժից վնասված հայկական եկեղեցու վերականգնմանը. Մաշալյան
Վենեսուելայի ժամանակավոր իշխանություններն ԱՄՆ-ին կփոխանցեն 30-50 միլիոն բարել մաքուր նավթ. Թրամփ
Տավուշում և Սյունիքում գարնանային տրամադրություն է, որոշ բնակավայրերում՝ բարձր ջերմաստիճան. Սուրենյան
Երևանի շտապօգնությունը նոր ավտոմեքենաներ է ձեռք բերել․ վարչապետը ծանոթացել է դրանց հնարավորություններին
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Բալահովիտ բնակավայրում 30 տարի անց նոր մանկապարտեզ է բացվել. ներկա են եղել պաշտոնյաներ. լուսանկարներ
Ջերմաստիճանը զգալի կբարձրանա. առաջիկա օրերին ձյուն է սպասվում
Երևանում բախվել են «Մերսեդես»-ն ու «Տեսլա»-ն. կա տուժած
Աշխատանքային պայմանագրերը 2026թ.-ին կկնքվեն միայն էլեկտրոնային եղանակով, հարթակն արդեն պատրաստ է
Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը. ինչպես դիմել հարցերի դեպքում
Քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հանցավոր ձեռք բերած 140 մլն դրամի գույքն օրինականացնելու համար
Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա. սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է
Միջազգային համագործակցության շրջանակում ԲԸՏՄ-ին տրամադրվել է գերժամանակակից անօդաչու թռչող սարք
Ճոճկանում այրվել է մեծաքանակ անասնակեր
Կառավարությունը բիզնեսին կազատի հումքի և սարքավորումների մաքսազերծման վճարներից. Պապոյանը մանրամասնել է
Հիմնականում ավարտել ենք անվտանգության երաշխիքների աշխատանքները, տարածքների հարցը մնում է չլուծված. Ուիթքոֆ
Հրդեհ Օձուն գյուղում․ այրվել են կառույցն ու մեծաքանակ անասնակեր
Հալեպի օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է
Զելենսկին, Մակրոնը և Սթարմերը ստորագրել են Ուկրաինայում խաղաղապահ ուժերի և բազաների տեղակայման համաձայնագիր
Բելգորոդի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով նավթի պահեստ է հրդեհվել
Մխչյանում պետական աջակցության ծրագրով հիմնվել է 300 քմ վարդի ջերմոց. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ավտովթար Կապան-Երևան ճանապարհին. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT