Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է, որ նախորդ տարվա կատարողականը կազմել է 94.7% տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում գործարկվել են վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը, և ներկայում էլեկտրոնային գործերի քանակը կազմում է 72%, Arlis-ի արդիականացված հարթակը, որն ինտեգրվել է նաև e-Draft-ի հետ՝ ապահովելով հարթակների համատեղ աշխատանքը։ Գործարկվել է նաև ամուսնաընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությունը և e-mediation.am հարթակը:

Զեկուցվել է, որ իրավունքների պաշտպանության և վեճերի լուծման արդյունավետության բարձրացման համատեքստում առաջարկվում է սահմանել քաղաքացիական և վարչական գործերի քննության հստակ ժամկետներ, որոնց վերաբերյալ նախագծերը ներկայացվել են Ազգային ժողով: Քաղաքացիական գործերի քննության համար նախատեսվում է 6-ամսյա ժամկետ, որը կարող է երկարաձգվել 2 անգամ 3-ական ամսով, բայց գործի քննությունը պետք է տևի ոչ ավելի, քան մեկ տարի: Վարչական գործերի դեպքում 6 ամսյա ժամկետ է սահմանվում, որը կարող է երկարաձգվել 2 անգամ 6-ական ամսով, սակայն գործի քննությունը պետք է տևի ոչ ավելի, քան 1.5 տարի: ԱԺ է ներկայացվել նաև վարչական մարմինների վերաքննիչ բողոքների սահմանափակման վերաբերյալ օրենսդրական նախագիծը, որը միտված է դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը 30%-ով: Այս նախագծերի փաթեթով նախատեսվում է սահմանափակել վարչական մարմինների՝ մինչև 300 հազար դրամը չգերազանցող վերաքննիչ բողոքների ներկայացումը Վերաքննիչ դատարան: Օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում ակնկալվում է, որ 2000 գործով կնվազեն Վերաքննիչ դատարան ներկայացվող բողոքները:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ինստիտուցիոնալ բարեփոխման շրջանակում գործարկվել է նոր համակարգ, որը փոխկապակցված է ՊԵԿ, ԲՊՌ և Դեպոզիտարիայի համակարգերի հետ, ներառում է բարելավված Իրական շահառուների համակարգը և վարույթ հարուցելու ինքնաշխատ գործիքը: Թեև համակարգը գործարկվել է 2025թ․ դեկտեմբերին, արդեն իսկ գրանցվել է 1274 ԱՁ, 1 հիմնադրամ, 4 ՍՊԸ: Այսինքն՝ նոր համակարգը հնարավորություն է տալիս իրականացնելու բոլոր կազմակերպաիրավական ձևերի գրանցումը առցանց, արագ և արդյունավետ եղանակով:
Անդրադառնալով այս ուղղությամբ թվայնացման գործընթացին՝ վարչապետը նշել է․ «Թվայնացման ուղղությամբ մեր անելիքը ո՞րը պետք է լինի՝ համակարգը ներդնել, զուգահեռ ինչ-որ ժամանակ աշխատի, մենք համոզվենք, որ այդ համակարգն ապահովում է այն, ինչ պետք է ապահովվի, ու կամաց-կամաց թղթային տարբերակի հնարավորությունները բարդացնել և սահմանափակել, որպեսզի, ի վերջո, դա դուրս գա»։

Երկրի ղեկավարը, խոսելով պետական համակարգին ուղղված դիմումների և նամակների մասին, նշել է․ «Պրակտիկան ցույց է տալիս, որ կան մարդիկ, որոնք նույն նամակը տանում են այս նախարարություն, այն նախարարություն, Ազգային ժողով, Կառավարություն, նախագահի նստավայր, դատախազություն և այլն։ Հիմա թվայնացման սկզբունք ենք դնում և ասում՝ պետությունը քաղաքացուն մի տվյալը մեկ անգամ պետք է հարցնի, նույն կերպ քաղաքացին պետությանը մեկ հարցը մեկ տեղով պետք է ներկայացնի՝ էլեկտրոնային տարբերակով, քանի որ դրա վրա էլ հսկայական ժամանակ և ռեսուրս են ծախսվում»։
Այս առումով պատասխանատուները զեկուցել են, որ այժմ համակարգը գտնվում է մշակման փուլում։

Բարեվարքության ստուգման գործիքների կատարելագործման համատեքստում սահմանվել են բարեվարքության եզրակացությունների եզրափակիչ մասի հրապարակայնության, ինչպես նաև լիազորությունների լայն շրջանակ ունեցող և ինքնուրույն որոշումների կայացման իրավասություն ունեցող, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց (PTEF) բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր, որոնց վերաբերյալ նախագծերը ներկայացվել են ԱԺ։
Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում արդյունավետ կառուցակարգերի ներդրման համար հաստատված հայեցակարգով նախատեսվում է ստեղծել Անկախ ինքնավար մարմնի կարգավիճակ ունեցող մարմին:
Վարչապետին զեկուցվել է, որ Աժ-ին է ներկայացել նախագծերի փաթեթ, որով լուծվում են հանրության գերակա շահերի նպատակով կատարվող օտարումների ոլորտում տարիներ շարունակ կուտակված խնդիրները:
2025-ի ընթացքում ԱԺ-ի կողմից ընդունվել է փաթեթ, որով ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների իրականացման համակարգ։ Սահմանվում են դեպքերը, երբ էլեկտրոնային ծանուցումները պարտադիր են, և դրանք համարվում են պատշաճ կատարված:
Բարեփոխումներ են իրականացվել նաև սնանկության ոլորտում: Ներկայացվել է Սնանկության օրենսգիրքը, որով նախատեսվում է միայն դատական կարգով հաստատված և հարկադիր կատարման փուլն անցած պարտավորության հիման վրա սնանկացում, սնանկության հիմքով պարտքից ազատվելու դեպքում բացասական հետևանքների նախատեսում պարտապանի համար, գույքը վաճառվելու է էլեկտրոնային աճուրդով առանց մարդկային գործոնի:
Դատաիրավական բարեփոխումների շրջանակում և դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման համատեքստում պարզեցվել են վարչական դատավարության ընթացակարգային մի շարք հարցեր՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը և ապահովելով գործերի արդյունավետ և արագ քննություն: Վերաքննիչ վարչական և քրեական դատարաններում ներդրվել է գործերի քննության գրավոր ընթացակարգ, և սահմանվել քննության 6-ամսյա ժամկետ, որը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 4 ամսով:

Զեկուցվել է, որ շրջանառվել է փաթեթ, որով կնախատեսվի քրեական պատասխանատվություն վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտը չկատարելու համար: Կխստացվեն նույն արարքների համար նախատեսված քրեական, իսկ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում՝ նաև վարչական պատասխանատվությունը:
Հաջորդիվ անդրադարձ է կատարվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգին և դրա լավարկմանը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է այդ գործընթացը և նշել․ «Մեզ մոտ իրականում վերջին տասնամյակներում պրակտիկան ո՞րն է եղել․ մենք ժամանակ առ ժամանակ դիմում ենք համաներման ինստիտուտին, որը չի անհատականացնում, այսինքն՝ մարդուն չի գնահատում, այլ հոդվածն է դե յուրե գնահատում։ Այժմ մենք պետք է գնանք այլ տրամաբանությամբ, և անհատական գնահատման համակարգ գործի, որը նաև կարևոր է կառավարելիության և վերասոցիալականացման տեսակետից»։
Բարեփոխումների շրջանակում պարտապանին պատկանող միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը հունվարի 1-ից սահմանվել է 7 մլն 800 հազար դրամ նախկին 4 մլն 900 հազար դրամի փոխարեն:
2025-ի Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն է մուտք եղել 300-ից ավելի արբիտրաժային, 200-ից ավելի հաշտարարության գործ:
Բարելավվել է նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը․ 2025թ․ սեպտեմբերին ներդրվել է նախարարության թեժ գծի համակարգը, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն զանգահարել և ստանալ տեղեկատվություն ՔԿԱԳ-ի, ՀԿԱԾ-ի, Վարչական դատավարության, Ռեգիստրի, ինչպես նաև նախարարության իրավասությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ։ 16 հազար 110 զանգ է ընդունվել, որից 8289-ին պատասխանել են արհեստական բանականության համակարգի միջոցով, ըստ այդմ՝ 49% կրճատվել է ֆիզիկական պատասխանը:
Զեկուցվել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2025թ․-ի ընթացքում հօգուտ պահանջատերերի բռնագանձել է ավելի քան 64 մլրդ դրամ, ինչը 2024-ի համեմատ ավելի է 6 մլրդ 252 մլն դրամով կամ 11 տոկոսով։ Նշված բռնագանձված միջոցներից հօգուտ պետական բյուջեի բռնագանձվել է 20 մլրդ 819 մլն դրամ, որը 2024-ի համեմատ ավելի է 8 տոկոսով։

Թվայնացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունները։ Արդեն իսկ հնարավոր է երեխայի ծնունդի, ամուսնության, հայրության ճանաչման և մի շարք այլ ծառայություններից օգտվել առցանց եղանակով: Երկու ամիսների ընթացքում 104 ամուսնություն գրանցվել է առցանց եղանակով:
ԵՄ վիզաների ազատականացման համատեքստում ընդգծվել է նախարարության իրավասությանն առնչվող 26 ուղենիշ՝ 3 ոլորտային ուղղություններով: Մշակվել է նախարարության գործողությունների իրականացման ժամանակացույցը:
Ընթացիկ տարում նախատեսվում է ներկայացնել Նոր Սահմանադրության տեքստը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, միասնական դատական վարչարարության և դատական գործերի կառավարման էլեկտրոնային հարթակը: Նախատեսվում է ներդնել քրեական դատավարության էլեկտրոնային համակարգը, Էլեկտրոնային նոտարիատի համակարգը, Սնանկության էլեկտրոնային համակարգը, դատական վիճակագրության ավտոմատացումը: Կսահմանվեն նաև քրեական գործերի քննության ժամկետներ և դատավորի փոփոխության դեպքում գործի քննությունն ընդհատման պահից շարունակելու, ապացույցների հետազոտման գործընթացը պարզեցնելու վերաբերյալ կարգավորումներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կառավարությունը հաստատել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը, արգելափակվել ձնակույտում
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2026 թվականի առաջին նիստը
Կառավարությունը որդեգրել է պետության հարատևության օրակարգը և առանցքում դրվել է Հայաստանի Հանրապետությունը
Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության. Մերց
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ
Այսպիսի նոր տեսք է ստացել Երևանի հեռուստաաշտարակը. վարչապետ
Մեդիայի զգալի հատված ընդդիմադիր դաշտի ֆինանսական կենտրոնների ազդեցության տակ է՝ Կարապետյան, Քոչարյան, Սարգսյան
Ինչ է ուզում իրականում Թրամփը Վենեսուելայից. ինչ է հնարավոր տեղի ունենա Իրանում. տեսանյութ
Կոշ գյուղի մոտ մեքենաներ են բախվել, «Nissan Rogue»-ը կողաշրջվել է. վիրավորներից մեկը բլոգեր է
Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է
Միրզոյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ
Աննա Հակոբյանին թիրախավորելով՝ փորձում են ուշադրությունը շեղել ուխտերթի կարևորությունից. Ղազարյան. տեսանյութ
Կարևորվել է Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը
Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց
«Չաղ Ռուստամի» հոր uպանnւթյան գործով մեկ անձ ձերբակալվել է
Ինչ գիրք է ընտրել Աննա Հակոբյանը հունվար ամսվա ուղեկցող ընթերցանության համար
Ի պատասխան ակնհայտ խեղաթյուրված պնդումների՝ ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել
ԱԱԾ-ն մեր պետության կարևորագույն անկյունաքարերից և հենասյուներից մեկն է. վարչապետ. տեսանյութ
ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ
Թուրքիայում փոթորիկ է. նավակներ են շրջվել. տեսանյութ
Այգավան բնակավայրում գազատար է վնասվել. գազամատակարարումը դադարեցվել է
ՆԳ նախարարը պարեկային 9 ծառայողի սպայական կոչումներ է հանձնել. տեսանյութ
Մեր նկարների հետ կռիվ տվող Նարեկը իր մտքի ուժը կարող է տեսախցիկների առաջ ցուցադրել բանավեճում. Չախոյան
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով և բարելավված պայմաններով
Երևի ուժեղությունն ապացուցելու համար հաջորդ անգամ թղթի վրա փիղ կնկարեն ու կճղեն. Ալեքսանյան
ՊՆ պաշտոնյան կատարել է շուրջ 160 մլն դրամ արժեքով ջերմատեսիլ սարքերի հափշտակություն. վարույթը դատարանում է
Նարեկը մի սենյակում, որտեղ 6-7 ՔՊ-ականի նկար կար, բանավիճեց ու նկարներին հաղթեց. արի բանավիճենք. Ալեքսանյան
Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա․ Սերժ Սարգսյանն էլ չէր ուզում հեռանալ. Փաշինյան
Ավիացիոն ոլորտում սխալվել ենք, ձախողվել, բայց հիմա մեր ավիացիոն շուկան գնալով ավելի գրավիչ է դառնում. վարչապետ
Ալյասկայի Ջունո քաղաքում 1 շաբաթում 2 մետր ձյուն է տեղացել. արտակարգ դրություն է հայտարարվել
Ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են ձյան տեղումներ, բուք
Մեր գործընթացը մարդկանց ավելի շատ է պատարագների տանում, նույնիսկ ընդդիմությունն է խորան բարձրանում. վարչապետ
Ինչ վաճառել ու ինչ գնել. Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում. Նիկոլ Փաշինյան
Մարդիկ կային, որ արտերկրից էին եկել ուխտերթին մասնակցելու, այն բավական մարդաշատ էր. Փաշինյան
Գրիպով և սուր շնչառական այլ վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է
Ես բացառում եմ, որ լինի որևէ ընդդիմադիր գործիչ, որի բարեկամներից մեկն արտոնություններից օգտված չլինի. վարչապետ
Ադրբեջանից մի քանի հազար տոննա վառելիք է գալիս, այս անգամ ոչ միայն պրեմիում, նաև ռեգուլյար ու դիզել. Պապոյան
Կառավարության 2026թ. առաջին նիստին ընդառաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի քաղաքական դաշտը «проходной двор» չէ որոշ «քաղաքական խոպանչիների» համար. Առաքելյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT