Երբ տղամարդն է նստում ու համացանցում կնոջ հագուստը քննում, ծաղրում, դա տղամարդկության սնանկացում է. Վարդանյան

08/01/2026 schedule10:24

Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Աննա Հակոբյանի հունվարի 6-ի հագուստի ու զարդերի մասին քննադատություններին:

«Երկու օր է՝ հետևում եմ Սուրբ Ծննդյան պատարագին տիկին Աննա Հակոբյանի հագուկապի շուրջ ձևավորված բամբասանքների տարափին ու, անկեղծ, նողկանք եմ ապրում։

Եվ գիտե՞ք՝ ինչն է ամենացավալին՝ ոչ թե բամբասանքը, այլ այն, որ դրա առաջնագծում տղամարդիկ են։

Եթե սա կանանց միջավայրում լիներ, կանցնեի անտարբեր՝ նախանձ, թեթևամտություն, ինքնահաստատման փորձեր...

Բայց երբ տղամարդն է նստում ու համացանցում կնոջ հագուստն է չափում, քննում, ծաղրում, բարոյական «եզրակացություններ» անում, դա արդեն ոչ թե բամբասանք է, այլ տղամարդկության լիակատար սնանկացում։

Սա այն նույն տեսակն է, որ մի քանի հավանումի, կիսման կամ դիտման համար պատրաստ է կնոջ հասցեին սուտ հորինել, նսեմացնել, նվաստացնել։

Եվ փորձը ցույց է տվել՝ այդ «փառքը» միշտ վերադառնում է իրենց դեմ։ Շատ արագ։ Շատ դաժան։

(Այստեղ անուններ չեմ գրի, վստահ եմ՝ իրենք իրենց արդեն ճանաչում են):

Երբ տղամարդուն վայել գործով զբաղվելու փոխարեն պատրվակ են փնտրում կայացած կանանց թիրախավորելու համար, դա արդեն խոսում է ոչ թե կնոջ «խոցելիության», այլ իրենց անկարողության մասին։

Այդ տեսակն անընդհատ առիթ է փնտրում․

եթե կնոջ հագուստը տեղին է՝ կասեն «ցուցադրական է»,

եթե զուսպ է՝ «կեղծ բարեպաշտ»,

եթե լուռ է՝ «գոռոզ»,

եթե խոսում է՝ «չափն անցած»,

եթե շատ ակտիվ է և փորձ է անում իր աշխատասիրության հաշվին առաջ գնալ՝ «բեր тормоз անենք»:

Նույնիսկ երբ առիթ չկա, նրանք օդից կամ գետնի տակից կստեղծեն այդ առիթը․ անունը կխեղաթյուրեն, դիմացը ինչ-որ պիտակ կհորինեն, արտասանությունը կծաղրեն, ուրիշների «բացասական կարծիքներ» կվերագրեն, միայն թե կնոջ արժեքը նվազեցնեն, որովհետև սեփականը չունեն ավելացնելու։

Ու սա շատ պարզ բանաձև ունի․ թույլ տղամարդը միշտ թիրախավորում է ուժեղ կնոջը, որովհետև նրա գոյությունը հիշեցնում է իր չկայացած լինելը։ Իսկ ուժեղ կանայք երբեք չեն իջնում այդ մակարդակին․ նրանք իրենց դիրքում են մնում, նրանք չեն վիճում, չեն արդարանում, չեն աղմկում։

Նրանք իրենց բարձր դիրքից ամրացված ապտակն են հասցնում արհամարհելով, լռելով, էլ ավելի գեղեցկանալով, էլ ավելի ինքնավստահ, էլ ավելի յուրահատուկ լինելով։

Եվ հենց այդ լռության մեջ է ամենացավոտ պատասխանը, որովհետև իրական ուժը երբեք չի բամբասում։

Իրական ուժը պարզապես մնում է իր բարձրության վրա։ Ու փառք Աստծո, իրական ուժ, պարկեշտություն, բարոյականություն, բարձր արժեհամակարգ, տղամարդուն հարիր պահվածք ունեցողները շատ շատ են։ Հարգանքներս նրանց»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3323 դիտում

Հերթական խարդախությունն է տարածվում. Արսեն Թորոսյանը զգուշացնում է

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է. դժվարանցանելի են Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները

Առաջիկա և հետագա բոլոր կիրակիները կմասնակցեմ պատարագների՝ հիմնականում նախապես չհայտնելով, թե որտեղ. Փաշինյան

Թեհրանում կրակոցի ձայներ են լսվում. Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին, եթե ցուցարարներ սպանվեն

Բարի երեկո. սիրում եմ բոլորիդ. վարչապետ

ԱՄՆ կասեցրել է 39 երկրի և Պաղեստինի կողմից քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը

Ահա թե ինչպես է Սամվելը մտածել մեր մասին. ՀԷՑ աշխատակիցները մոտեցան խնդրին ծանոթանալու և ի՞նչ պարզվեց. Դավոյան

Կառավարությունը հաստատել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը, արգելափակվել ձնակույտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2026 թվականի առաջին նիստը

Կառավարությունը որդեգրել է պետության հարատևության օրակարգը և առանցքում դրվել է Հայաստանի Հանրապետությունը

Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության. Մերց

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ

Այսպիսի նոր տեսք է ստացել Երևանի հեռուստաաշտարակը. վարչապետ

Մեդիայի զգալի հատված ընդդիմադիր դաշտի ֆինանսական կենտրոնների ազդեցության տակ է՝ Կարապետյան, Քոչարյան, Սարգսյան

Ինչ է ուզում իրականում Թրամփը Վենեսուելայից. ինչ է հնարավոր տեղի ունենա Իրանում. տեսանյութ

Կոշ գյուղի մոտ մեքենաներ են բախվել, «Nissan Rogue»-ը կողաշրջվել է. վիրավորներից մեկը բլոգեր է

Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է

Միրզոյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ

Աննա Հակոբյանին թիրախավորելով՝ փորձում են ուշադրությունը շեղել ուխտերթի կարևորությունից. Ղազարյան. տեսանյութ

Կարևորվել է Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը

Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց

«Չաղ Ռուստամի» հոր uպանnւթյան գործով մեկ անձ ձերբակալվել է

Ինչ գիրք է ընտրել Աննա Հակոբյանը հունվար ամսվա ուղեկցող ընթերցանության համար

Ի պատասխան ակնհայտ խեղաթյուրված պնդումների՝ ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել

ԱԱԾ-ն մեր պետության կարևորագույն անկյունաքարերից և հենասյուներից մեկն է. վարչապետ. տեսանյութ

ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ

Թուրքիայում փոթորիկ է. նավակներ են շրջվել. տեսանյութ

Այգավան բնակավայրում գազատար է վնասվել. գազամատակարարումը դադարեցվել է

ՆԳ նախարարը պարեկային 9 ծառայողի սպայական կոչումներ է հանձնել. տեսանյութ

Մեր նկարների հետ կռիվ տվող Նարեկը իր մտքի ուժը կարող է տեսախցիկների առաջ ցուցադրել բանավեճում. Չախոյան

«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով և բարելավված պայմաններով

Երևի ուժեղությունն ապացուցելու համար հաջորդ անգամ թղթի վրա փիղ կնկարեն ու կճղեն. Ալեքսանյան

ՊՆ պաշտոնյան կատարել է շուրջ 160 մլն դրամ արժեքով ջերմատեսիլ սարքերի հափշտակություն. վարույթը դատարանում է

Նարեկը մի սենյակում, որտեղ 6-7 ՔՊ-ականի նկար կար, բանավիճեց ու նկարներին հաղթեց. արի բանավիճենք. Ալեքսանյան

Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա․ Սերժ Սարգսյանն էլ չէր ուզում հեռանալ. Փաշինյան

Ավիացիոն ոլորտում սխալվել ենք, ձախողվել, բայց հիմա մեր ավիացիոն շուկան գնալով ավելի գրավիչ է դառնում. վարչապետ

Ալյասկայի Ջունո քաղաքում 1 շաբաթում 2 մետր ձյուն է տեղացել. արտակարգ դրություն է հայտարարվել

Ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են ձյան տեղումներ, բուք

Մեր գործընթացը մարդկանց ավելի շատ է պատարագների տանում, նույնիսկ ընդդիմությունն է խորան բարձրանում. վարչապետ