Նավթի գների անկումը շարունակվում է. ինչ քայլերի կարող է դիմել Ալիեւը

Նավթի համաշխարհային գների շարունակական անկումը ճակատագրական հետեւանքներ կարող է ունենալ նավթահեն տնտեսությունների համար: Ընդ որում՝ որքան ավելի մեծ է առանձին երկրի տնտեսության կախումը նավթից, այդքան ավելի ցավալի կորուստներ է այն կրելու գների անկումից:

Մարտի 9-ին OPEC-ի անդամ եւ գործընկեր պետությունների՝ նավթի արդյունահանման նոր սահմանափակումների վերաբերյալ համաձայնության չգալուց հետո նավթի գները նվազեցին մինչեւ 30, իսկ մարտի 23-ին՝ մինչեւ 25 դոլար: Ըստ ամենատարածված վարկածի՝ նավթի շուկայում գլխավոր խաղացողներից երկուսը՝ ցածր իքնարժեք ունեցող նավթով հարուստ Սաուդյան Արաբիան եւ ռեսուրսային ամուր պաշարներ ունեցող Ռուսաստանը, ստեղծված իրավիճակում փորձելու են զբաղեցնել մրցակցության նոր պայմաններին չդիմացող խաղացողների հատվածը: Այս առումով ռիսկային գոտում է գտնվում նաեւ հարեւան Ադրբեջանը:

Ադրբեջանի բյուջեի ընթացիկ տարվա հաշվարկը կատարվել է բարելի համար 55 դոլարի հաշվարկով, իսկ եկամուտների 57 տոկոսը պետք է գոյանար նավթային սեկտորից: Երկրի արտաքին առեւտրի եկամտի 91%-ը կազմում է էներգակիրների վաճառքը: Տարեկան կտրվածքով նավթի գնի փոփոխությունը բարելի համար 1 դոլարով բյուջեի վրա մոտ 250 միլիոն դոլարի ազդեցություն է ունենում: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանում առաջանում է մանաթի արժեզրկման լուրջ վտանգ:

Նմանատիպ իրավիճակում Ադրբեջանը հայտնվել էր նաեւ 2015 թ.: Այդ ժամանակ մեկ տարվա ընթացքում մանաթն արժեզրկվեց շուրջ 2 անգամ: Այժմ քանի որ փոխարժեքը սահմանվում է Կենտրոնական բանկի կողմից, մանաթը կարող է նոմինալ չարժեզրկվել, փոխարենը կուժեղանա դրա վրա ճնշումը, եւ տեղի կունենա ապրանքների թանկացում:

2015 թ. անկումից հետո Ադրբեջանը հայտարարեց նավթից կախվածությունը թուլացնելու մասին՝ զուգահեռաբար մեծացնելով պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի ներգրավվածությունը արտաքին շուկաներում: Ընդլայնման հիմնական ուղղությունը հետխորհրդային երկրներն էին՝ Վրաստանը, Ղազախստանը, Ուկրաինան, ինչպես նաեւ եղբայրական Թուրքիան: Դրան զուգահեռ SOCAR-ը պատրաստվում էր մի քանի ծրագրեր իրականացնել նաեւ Ադրբեջանում, մասնավորապես արդիականացնել Բաքվի՝ Հեյդար Ալիեւի անվան նավթավերամշակման գործարանը եւ Բաքվում կառուցել նոր խոշոր համալիր:

Բնականաբար, այս ամենը ֆինանսական զգալի բեռ էր ընկերության համար. SOCAR-ի պարտքը տարբեր տվյալներով կազմում է 6-ից 10 միլիարդ դոլար, այն պարագայում, երբ Ադրբեջանի արտաքին պարտքը շուրջ 9 միլիոն դոլար է: Զգալի պարտքեր են կուտակել նաեւ այլ պետական ընկերություններ՝ «Ազերէներջին» AZAL-ը եւ այլն: Պարտքերի նման «դիվերսիֆիկացումը» արվում է՝ թերեւս ցույց տալու համար, որ Ադրբեջանի պետական պարտքը տարեցտարի նվազում է «Իլհամ Ալիեւի հմուտ կառավարման շնորհիվ»: Իրականում այս ընկերությունների պարտքերը բեռ են նախ և առաջ հենց պետության վրա:

Ինչեւէ, եթե անգամ հավատանք Ադրբեջանի պաշտոնական տվյալներին, ապա երկրի ռազմավարական պահուստները աճել են 12,7 տոկոսով եւ հասել 50,4 միլիարդ դոլարի: Այլ կերպ ասած՝ նավթի գների անկման հետեւանքով առաջացած բացը հնարավոր կլինի որոշ ժամանակ լրացնել պահուստների հաշվին, սակայն երկարաժամկետ կտրվածքով այն կարող է կործանարար լինել տնտեսության համար:

Քիչ հավանական է նաեւ գների անկումը արդյունահանման ծավալների ավելացմամբ փոխհատուցելու տարբերակը, քանի որ Ադրբեջանն ուղղակի չունի դրա հնարավորությունը, ինչի մասին են վկայում վերջին տարիներին անկում ապրող ծավալները: 2017 թ. արդյունահանվող նավթի ծավալները (գազի կոնդենսատով) նվազել են 6,3 տոկոսով, իսկ 2019 թ. առաջին կիսամյակում 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ 3,1 տոկոսով: 2019 թ. Ադրբեջանն արդյունահանել է միջինում օրական 762 հազար բարել նավթ, մինչդեռ OPEC+-ի գործարքով իրավունք ուներ արդյունահանել 769 հազար:

Տնտեսության դիվերսիֆիկացման ծրագիրը եւս շոշափելի արդյունքներ չի տվել, քանի որ երկրի եկամուտների մեծ մասը, ինչպես արդեն նշվեց, գոյանում է նավթային սեկտորից: Ստեղծված իրավիճակում յուրօրինակ փրկօղակ կարող էր հանդիսանալ սոցիալական ծրագրերի կրճատումը, եթե վերջին ներքաղաքական փոփոխությունները, մասնավորապես խորհրդարանական արտահերթ ընտրությունները, կատարված չլինեին այն պատրվակով, թե «Միլի Մեջլիսի կազմը համաքայլ չի ընթանում նախագահի հայտարարած բարեփոխումներին»: Այսինքն՝ ենթադրվում էր, որ նոր խորհրդարանի կազմը պետք է «համաքայլ ընթանա» եւ օգնի նախագահին լուծել բնակչության սոցիալական խնդիրները: Ուստի եթե կրճատվեն սոցիալական պարտավորությունները, դա արդեն կդիտվի որպես ոչ թե խորհրդարանի, այլ նախագահի բացթողում:

Իր պաշտոնավարման ընթացքում Ալիեւին հաջողվել է իր ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը եւ քաղաքական համակարգը կառուցել իր շուրջը: Մոտակա ամիսներին, իսկ ամենայն հավանականությամբ ավելի երկար ժամանակում, այդ համակարգին լուրջ փորձություն է սպասվում սոցիալական եւ տնտեսական լուրջ խնդիրների տեսքով: Իսկ թե ինչպես կարձագանքի դրանց Ադրբեջանը, հատնի չէ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3777 դիտում

Այսօրվա նիստը նույնպես տևեց ավելի քան 5 ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դեկտեմբերի 18-ին մեր տեղը պետք է լինի Սուրբ Էջմիածնում՝ որպես այս տան իրական զավակներ ու տերեր. Բաբաջանյան

ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին

Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համաժողով են կազմակերպել

Ժողովրդին շոկային բացահայտումներ են սպասվում. շատ ժամանակ չի մնացել, Գարեգին Բ-ն գնալու է. Տեր Թադե. տեսանյութ

Առաջարկում եմ կրկին կարդալ պոեմը. գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան

Լիլիթ Մակունցը կմեկնի արձակուրդ

Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդը միանում է տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին

Պուտինը կանչել է խոսելու, սրանք միանգամից «հանվել պառկել են». նախկին նախագահները ՌԴ-ի «հաճախորդն» են

Տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրվարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ. ինչ է քննարկվել

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ից մոտ 1 մլն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն. 10 կարևոր փաստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի խաչմերուկներից մեկում

Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել

Որոշ տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ

ՀՀ նախագահն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին

ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել

Գևորգ Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ինձանից. Նազիկ Ավդալյան

Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market

GERMED. հարթակ, որը մատչելի և հուսալի կապ է ապահովում հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի հրամանով՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը մարտական դրոշ է հանձնվել

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված

Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը

ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ

Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. եպիսկոպոսներ

Ծեծկռտուք հետախուզման մեջ գտնվող «Դոն Պիպոյի» մասնակցությամբ. տեսանյութ

Վարչապետը նոր նշանակում է արել

Կայացել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. փաստաթղթեր են ստորագրվել

Մարտունի քաղաքի գազալցակայանը տուգանվել է

«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել

Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը