Արցախում 440 միայնակ թոշակառու կապահովվի 1 ամսվա պարենամթերքով եւ հիգիենիկ պարագաներով

24/03/2020 schedule13:40

Նոր տեսակի կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու եւ աշխատողների անվտանգ ու առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության աշխատանքի սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Նախարարությունում ապահովվել են աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ՝ հղի կանանց, նախադպրոցական, դպրոցական տարիքի եւ հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 եւ ավելի տարիքի, ինչպես նաեւ առողջական խնդիրներ ունեցող 35 աշխատակիցների համար:

«Նախարարության մասնաշենքերի սենյակները, դռներն ու դրանց բռնակները օրական 2 անգամ՝ ժամը 13:00-ին եւ 18:00-ին, ախտահանվում են քլորի հիմքով ախտահանիչ միջոցներով: Աշխատանքի բնույթով պայմանավորված՝ քաղաքացիների հետ հաճախակի շփվող աշխատակիցներն ապահովվել են բժշկական դիմակներով, ձեռնոցներով ու ալկոհոլային հիմքով ախտահանիչներով:

Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 եւ թիվ 2 գիշերօթիկ հաստատություններում ստեղծված են համապատասխան պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր ախտահանման համար: Հաստատությունն ապահովված է ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով (ալկոգել), բժշկական դիմակներով ու ձեռնոցներով:

ՊՈԱԿ-ների շենքերն օրական մեկ անգամ ախտահանվում են քլորի հիմքով ախտահանիչ նյութերով, իսկ դռներն ու դրանց բռնակները՝ օրական երկու անգամ: Խնամվող երեխաները ջերմաչափվում են, զննվում է նրանց առողջական վիճակը: Մեկուսացման նպատակով ժամանակավոր դադարեցված են երեխաների հետ տեսակցությունները, երեխաների ելումուտը սահմանափակված է:

«Ստեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատողների եւ այցելուների համար ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչները տեղադրվել են տարբեր վայրերում: Դիմակներով ապահովված են բոլոր աշխատողները, այցելուների հետ շփումը տեղի է ունենում բավարար հեռավորության վրա, շենքն ախտահանվում է օրական մեկ անգամ քլորի հիմքով ախտահանիչ նյութերով, իսկ դռներն ու դրանց բռնակները՝ օրական երկու անգամ:

«Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի շենքի մուտքի մոտ անձնակազմի համար տեղադրվել են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ, այցելուների համար ժամանակավոր դադարեցվել են տեսակցությունները: Անձնակազմն ապահովված է բժշկական դիմակներով, ամենօրյա ռեժիմով խնամվող անձինք ջերմաչափվում են: Բոլոր սենյակներն ամենօրյա ռեժիմով օդափոխվում են, մաքրվում ժավելի լուծույթով եւ քլորաջրով:

Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի կողմից սպասարկվում են հանրապետության 162 միայնակ տարեց եւ հաշմանդամ, որոնցից 112-ը՝ Ստեփանակերտ քաղաքում: Կենտրոնի աշխատակիցներն ապահովված են բժշկական դիմակներով եւ ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներով:

440 միայնակ թոշակառու նախարարության կողմից կապահովվի պարենամթերքով եւ հիգիենիկ պարագաներով՝ մեկ ամսվա հաշվարկով»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1660 դիտում

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը

Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել

Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ

Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր

Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի

Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ

Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին

Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում

Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր

Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին