Երևան
12 °C
Այսօր ժամը 23:00-ից ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակվում է եւ սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց բնակության վայրում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը:
Նրա խոսքով՝ պարետի հանձնարարությամբ` ոստիկանության ուժերը ՀՀ ամբողջ տարածքում իրականացնելու են հսկողություն. «Մարդկանց տեղաշարժի դեպքում ոստիկանն իրավասու է մոտենալու եւ հարցնելու նպատակը եւ ստուգելու անձը հաստատող փաստաթուղթն ու տեղաշարժման թերթիկը: Եթե չկա այդ թերթիկը, ապա ոստիկանը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի համապատասխան միջոցներ կիրառել»։
Քրմոյանը նշեց, որ քաղաքացիները պետք է մնան տանը, տանից դուրս չպետք է գան` բացառությամբ որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերի։
«Այդ դեպքերը նույնպես պարետի որոշմամբ սահմանված են, մասնավորապես, կենսական անհրաժեշտությունից ելնելով մեր քաղաքացիները կարող են այցելել` գնումներ կատարել մթերային խանութներ, դեղատներ կամ գյուղատնտեսական շուկաներ: Սա չի նշանակում, որ քաղաքացիները հնարավորություն ունեն օրը մի քանի անգամ այցելել, ցանկալի է, որ բացառիկ դեպքերում դուրս գան: Հնարավորություն ունեն մասնակցելու հոգեհանգստի արարողություններին, ինչպես նաեւ եթե խնամքի կարիք ունեցող անձի են այցելում նույնպես կարող են դուրս գալ»,- փոխվարչապետի խորհրդականը։
Նրա խոսքով՝ բացառիկ դեպքերում թույլատրվելու է նաեւ բնակության վայրի անմիջական մոտակայքում օրական մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարժության համար դուրս գալ տանից. «Արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի թերթիկ կա։ Յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալուց մեր քաղաքացիները պետք է լրացնեն այդ թերթիկը: Այն տնտեսական գործունեությունը կամ պետական կառավարման աշխատողները, որոնք թույլտվություն ունեն` դուրս գալու տանից, այդ անձինք նույնպես այդ թերթիկը պետք է լրացնեն: Եթե անձն աշխատում է սննդի արտադրությունում եւ պետք է աշխատանքի գնա, ուրեմն անձը պետք է ունենա պարտադիր անձը հաստատող փաստաթուղթ եւ այդ թերթիկը լրացնի։ Պետք է սահմանված լինի անձի անուն ազգանունը, ելքի ժամը, հասցեն` որտեղից անձը դուրս է գալիս, այցելության հասցեն»։
Քրմոյանը նշեց, որ ՀՀ ողջ տարածքում հանրային ծառայության իրականացումը եւս սահմանափակվել է. «Հրահանգված է հանրային իշխանության բոլոր մարմիններին` գործունեությունն իրականացնել հնարավորինս առցանց տարբերակով: Սա նշանակում է, որ վարչական շենքում անձինք իրավունք չունեն գտնվել: Բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ մարմնի ղեկավարը առանձնահատկություններից ելնելով` որոշում է, որ որոշակի քանակով մարդիկ պետք է այցելեն»:
Անդրադառնալով լրագրողների գործունեությանը Քրմոյանն ասաց, որ լավ կլինի նրանք աշխատեն տնից․ «Եթե թույլատրելի տեսակներում չկա նրանց ելքի նպատակը, ապա նրանք պետք է մնան տանը եւ աշխատեն տնից»։
Նա ընդգծեց՝ պետական մարմինների սպասարկման գրասենյակները եւս չեն աշխատելու. «Քաղաքացիները չպետք է ացելեն պետական մարմիններ` ծառայություններ ստանալու նպատակով: Այն կարող է կատարվել նաեւ առցանց: Միեւնույն ժամանակ, որպեսզի քաղաքացիների անհետաձգելի կարիքները անպատասխան չմնան, մեր պետական մարմիններին հրահանգված է իրենց ֆեյսբուքյան էջերով կամ կայքերով կհրապարակեն բոլոր կոնտակտները, որով քաղաքացիները կարող են անհետաձգելի դեպքում դիմել տվյալ պետական մարմնին»:
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ Covid19.gov.am կայքը:
«Սա հիմնական ռեսուրսն է լինելու տեղեկատվություն ներկայացնելու, բացի gov.am կայքից: Շուրջօրյա թարմացվող տեղեկատվություն է դրվելու այստեղ կորոնավիրուսի կանխարգելման, բուժման պետական միջոցառումների վերաբերյալ: Ներկայացվելու է համապատասխան լրահոս, պարետի բոլոր ցուցումներն ու որոշումները: Ներկայացված է թարմացվող տեղեկատվություն ճամփորդական սահմանափակումների վերաբերյալ»,- ասաց Քրմոյանը՝ հավելելով, որ կայքում հղումներ կան պարետատան թեժ գծին եւ առողջապահության նախարարության օպերատիվ կենտրոնին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎերջին տարիներին կառուցվել և շահագործման է հանձնվել 16 դպրոց. 19 հասցեում շինաշխատանքները շարունակվում են
Իրականացել է «Հաղորդակցության հմտություններ» խորագրով ևս մեկ վերապատրաստման դասընթաց. «Իմ Քայլը» հիմնադրամ
Վարորդական իրավունք չունեցող 37-ամյա վարորդը բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ին․ կա վիրավոր
Մոտ 450 քուրդ զինյալ լքել է Հալեպը. Al Arabiya
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 5-ին
Պաշտոնական այցով Հայաստանում էր Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը. տեսանյութ
Կրասնոյարսկում ուժեղ փոթորիկներ են. տեսանյութ
Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է. նախարարը միջոցառումների ծրագիր է հրապարակել
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ցունամիի վտանգ կա
Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին. նախագիծ
Այս տարվա ամենալավ կողմը. Գագիկ Սուրենյանը գրառում է արել
Կանանց Մ-19 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ
Հայաստանի Հանրապետությունը միացել է Ամման-Բեռլինի հռչակագրին
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
«Նիսսան»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը. կա զոհ
Վալոդիա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
Ձեր աջակցությունը անհրաժեշտ է քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում. Անահիտ Ավանեսյանը՝ Ասսադ Հաֆֆարին
Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկներներ են. դեսպանն այցելել է Կարբիի միջնակարգ դպրոց
Գյումրեցին ընտրեց «օդից փող» տարբերակով. ի՞նչ հետևություններ պետք է անել Գյումրու ընտրություններից. Ադամյան
Հոգևորականի սքեմով քաղաքական գործչի սիրտը Երևանում քաղաքական գործընթացներ է տենչում. Պալյան
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները
Մարտուն Գրիգորյանը «լիզեց թքածը». ընդդիմությունը «ցնծում է», «Քաղաքացիական պայմանագիրը»՝ զգուշացնում
ՀՀ-ն պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը. Բադալյան
ՏԿԵ նախարարն ու Իտալիայի դեսպանն այցելել են շոգեգազային ցիկլով աշխատող «Արմփաուեր» ընկերություն
Մեքենան բախվել է հողաթմբին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվել, հայտնվել դաշտում. 25-ամյա վարորդը հիվանդանոցում է
Համատեղ աշխատանքային խումբ կստեղծվի. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Օսկար Եկդահոլին
Ռազմավարության հիմնական խնդիրը պետք է լինի պատասխանել 1 հարցի՝ հիմնական հարվածի ուղղությունը ո՞րն է. վարչապետ
26 օր հետս կապի չես եղել, պիտի 26 տեղից խփեմ. ինչ է արել 28-ամյա կնոջ հետ նախկին ընկերը
Իսրայելը, հարվածելով Սիրիային, զգուշացնում է Թուրքիային. The Jerusalem Post
Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Ինչպե՞ս պաշտպանել Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը
Մերսման սրահում մատուցված ծառայության դիմաց վճարել են կեղծ թղթադրամով․ երիտասարդները ձերբակալվել են
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է գլխավոր վարչություններից մեկի նորանշանակ պետ Վաղինակ Մարտիրոսյանին
Հանուն երեխաների առողջության. Սիմֆոնիկ ռոք համերգի ողջ հասույթն ուղղվելու է բարեգործությանը
Freedom House-ն ավարտում է աշխատանքը Հայաստանում. Շիրինյան
Արտարժույթի փոխանակման հայտարարությունները՝ ծուղակ․ ՆԳՆ ոստիկանությունը զգոնության կոչ է անում
Բացահայտվել են խոշոր չափերի բնական գազի հափշտակության դեպքեր, կասկածյալը «Հոկտեմբերյանցի Նովո»-ի տղան է
Պարույր Հովհաննիսյանը՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ. նախագահը հրամանագիր է ստորագրել
Գուցե Սարգսյանը տվյալներ ունի, որ Ղուկասյանը խոցելի է և ձայն տալով հեռացնում է պառակտողի մեղադրանքը. Դալլաքյան
Շինծուները հուսով եմ՝ գիտակցում են, որ մեկանգամյա օգտագործման էին, Մարտունի թասիբ-նամուս, խոսքը՝ թոզ. Չախոյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT