Երևան
12 °C
Մարտի 25-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվել է COVID-19 վիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների, ԵԱՏՄ երկրների միջեւ առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաեւ անհատական պաշտպանիչ միջոցների անարգել ապրանքաշրջանառության հարցեր: Հաշվի առնելով ԵԱՏՄ բոլոր երկրներում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակը՝ Խորհրդի անդամները եւ ԵՏՀ կոլեգիայի անդամները հանդիպումն անցկացրել են տեսակապի միջոցով:
Խորհրդի կազմում հայկական կողմը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարեւորել է ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ միակողմանի արգելքների եւ սահմանափակումների (վերոնշյալ ապրանքների առումով) անհապաղ վերացման հարցը։ Օրինակ՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ հնդկաձավարի ներկրման բոլոր սահմանափակումները պետք է վերացվեն։
Որոշում է կայացվել ԵԱՏՄ-ում զրոյացնել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար ներմուծված ապրանքների տուրքերը։ Որոշումը տարածվում է հիմնականում անձնական պաշտպանիչ սարքավորումների, ախտահանման, ախտորոշիչ ռեակտիվների, որոշակի տեսակի բժշկական սարքավորումների եւ բժշկական նյութերի վրա: Որոշումը տարածվում է ԵՏՄ մաքսային տարածք 2020 թվականի մարտի 16-ից ներմուծված բժշկական ապրանքների վրա եւ ուժի մեջ կլինի մինչեւ 2020-ի սեպտեմբերի 30-ը:
Որոշում է կայացվել նաեւ արգելել ԵԱՏՄ տարածքից այն պաշտպանիչ միջոցների դուրս բերումը, որոնք կարող են ծառայել միության երկրներին:
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի հետ։
- Պարո՛ն Քամալյան, ինչպիսի՞ քաղաքականություն է որդեգրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ տնտեսական այս շրջանում միության անդամ երկրների տնտեսական ողջ շղթայի պարալիզացումը եւ հետագա բացասական տնտեսական խնդիրները մեղմելու համար։
- Կարծում եմ, որ Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի այժմյան հիմնական օրակարգային հաղորդումը դա ԵԱՏՄ բոլոր երկրների ջանքերի միավորումն ու համաձայնեցումն է՝ COVID-19 վարակի դեմ պայքարելու համար։ Իրականում այսօրինակ փորձությունների ժամանակ էլ հենց ի հայտ են գալիս եւ մասամբ արդեն սկսել են ի հայտ գալ տնտեսական միության օբյեկտիվ եւ ուժեղ որակներն ու կողմերը։ Հանձնաժողովը փորձում է հանդես գալ որպես համակարգող եւ կամ որպես մի հարթակ, որտեղ անդամ երկրները կարող են քննարկել ազգային մակարդակում տարվող միջոցառումների մասին, տրամադրել տեղեկատվություն առաջին անհրաժեշտության այս կամ այն ապրանքատեսակի պակասուրդի եւ կամ ավելցուկի (դեֆիցիտ/պրոֆիցիտ) վերաբերյալ եւ օպերատիվ որոշումներ կայացնել Միության անդամ երկրներում դեֆիցիտային ապրանքների մաքսատուրքի նվազման կամ զրոյացման համար։
- Ինչպիսի՞ որոշումներ պետք է ՀՀ կառավարությունն իրականացնի, որպեսզի այս փուլում տնտեսական միությունում չթուլանան Հայաստանի դիրքերը։
- Առաջին հերթին ես բավական կարեւոր եմ համարում համաճարակի տեմպը դանդաղեցնելու համար ՀՀ կառավարության կտրուկ կառանտինային ռեժիմի անցնելու եւ երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշումը։ Փորձնականում երկրներն այս հարցում բավականին սոլիդար եւ միաբան են։ Ինչ խոսք, ուժեղ դիրքեր ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ունենալ կայուն եւ ամուր տնտեսություն։
Երկրորդը՝ կարեւոր է, որպեսզի այս ծանր կացության մեջ, երբ ամեն երկիր գնում է ինքնաիզոլացման, չտուժի Միության անդամ երկրների միջեւ փոխադարձ առեւտրաշրջանառությունը, եւ անդամ երկրներում առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ դեֆիցիտ չնկատվի։ Հետեւաբար ԵԱՏՄ Խորհուրդը միաձայն պաշտպանեց հայկական կողմի առաջարկը՝ մի խումբ բժշկական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը չեղարկելու կապակցությամբ։ Բացի այդ, մշակվում են որոշումների շարք, որոնք կնպաստեն Միության անդամ երկրների միջեւ պարենային ապրանքների կայուն մատակարարմանը։
- Հնարավո՞ր է՝ իրավիճակի երկարելու պարագայում հարց բարձրացվի արգելել դեպի երրորդ երկրներ գյուղմթերքի արտահանումը։
- Ինչպես արդեն նշեցի, քննարկվում են տարբեր միջոցառումներ, որպեսզի կայունացնենք երկրներում առկա իրավիճակը։ ԵՏՀ Խորհուրդը վերջնական որոշում կկայացնի մյուս շաբաթ։
- Պարո՛ն Քամալյան, ԵՏՀ նիստում քննարկված հարցերն ու կայացված որոշումներն ի՞նչ ազդեցության կունենան ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Հայաստանի վրա։
- Կարծում եմ, որ երեկվա ձեռք բերված առանցքային պայմանավորվածությունն այն է, որ կողմերը պայմանավորվել են ազգային մակարդակում ընդունվող ցանկացած սահմանափակումների դեպքում տեղեկացնել միմյանց՝ օգտագործելով Միության ընդհանուր տնտեսական հարթակը։
- Ձեր կանխատեսմամբ՝ համաճարակի տարածումը ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես Հայաստանի վրա, ինչպե՞ս կարող է ազդել, եւ ի՞նչ քայլեր պետք է ՀՀ կառավարությունը ձեռնարկի՝ հնարավոր ազդեցությունները մեղմելու համար։
- Այս պահին ապագայի որեւէ կանխատեսում անելը ամենաանշնորհակալ բանն է, որ ես կարող եմ անել։ Բայց կուզեի նշել հետեւյալը. բոլորս պետք է քաջ՝ առանց տագնապային ջղաձգումների եւ սթափ գիտակցենք, որ սա սովորական ճգնաժամ չէ, սրան բնական անվանելն էլ է սխալ։ Սա ոչ միայն եւ ոչ էլ այնքան համախառն պահանջարկի նվազման ճգնաժամ է՝ իրենից բխող բոլոր հետեւանքներով։ Սա խոշոր եւ մանր ձեռնարկությունների միջեւ գործող ներդաշնակ գործարար հարաբերությունները խզող ու խաթանող ճգնաժամ է։ Գլոբալիզացիայի նշանակալի աստիճանի հասած աշխարհում, երբ երկրները մեկը մյուսի հետեւից փակում են սահմանները, հանգելու ենք մի ճգնաժամային իրավիճակի, որն իսպառ պարալիզացնելու եւ խաթարելու է արտադրական եւ կառավարման ամբողջ շղթան։ Իսկ ահա այս տեսակ շղթայի նման մակարդակի խզումն էլ իր հերթին հանգեցնելու է համախառն առաջարկի կտրուկ անկման։
Հրապարակված բոլոր տվյալների համաձայն՝ միայն հունվար-փետրվար ամիսների ընկած միջակայքում Չինաստանի ՀՆԱ-ի անկումը կկազմի նվազագույնը 10 տոկոս առաջին եռամսյակում, մոտավորապես նման տեսարան էլ սպասվում է ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին, եթե ոչ ավելի վատ, իհարկե։ Այլ կերպ ասած՝ բոլոր լավատես սցենարները հաշվի առնելով, անգամ եթե հաջողվի վարակը կանգնեցնել՝ երկրորդ եռամսյակում, համաշխարհային տնտեսությունը ընկնելու է 4-ից 5 տոկոսային կետով։ Ես անգամ չեմ խոսի վատատես սցենարների մասին, որտեղ դեպքերը կարող են շատ ավելի վատ ուղով զարգանալ։
Ամեն դեպքում, մեզ համար կարեւոր է նախաձեռնել մի շարք սկզբունքային քայլեր։
1) Խստագույնս պահվող կարանտին (ինչը որ հիմա արվում է). շատ հանգամանքներ կախված են հենց մեզնից՝ քաղաքացիներիցս։ Ցանկացած անձ պետք է ինքն իրեն հաշվետու լինի, որ հենց իր գործողություններից է կախված առաջինը իր հարազատների եւ հետո այլ անձանց առողջությունը, եւ, այո՛, հենց այս դեպքի համար է կյանք ասվածը։ Պետք է ինքնամեկուսանալ եւ պահպանել հիգիենայի եւ ախտահանման, ինչպես նաեւ արտակարգ դրությունով սահմանված բոլոր կանոնները։
2) Անհրաժեշտ սննդի եւ դեղորայքի հասանելիություն. խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ տնտեսական հասանելիության մասին է։ Այս հարցը կարգավորվում է լոգիստիկայի հետ կապված խնդիրները վերացնելով, եւ առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաեւ բժշկական ապրանքատեսակների եւ սարքավորումների մասով կիրառվող մաքսատուրքերի զրոյացումով։ Ես խորհուրդ չէի տա փորձել սահմանափակել առաջին անհրաժեշտության ապրանքների գները, քանզի այն կհանգեցնի ապրանքների դեֆիցիտի եւ ստվերային առեւտրային փոխհարաբերությունների։
3) Բուժաշխատողների պաշտպանություն. առաջին հերթին պետք է մեր խորին շնորհակալությունը հայտնենք մեր բժշկական ողջ անձնակազմին այն համարձակ եւ ռիսկային աշխատանքի համար, որը նրանք այսօր իրականացնում են՝ սկսած բուժքույրական կազմից, ավարտած առողջապահության նախարարության ղեկավար կազմով։ Երկրորդը, եթե դեպքերը զարգանան վատ կանխատեսումներով, մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ բուժաշխատողների մի մասը նույնպես կվարակվի եւ կունենա խնամքի կարիք։ Դրա համար շատ կարեւոր է արդեն հիմա նախապատրաստվել եւ պատրաստել «բուժանձնակազմի պահեստային օդանավակայան», որտեղ նրանց կսովորեցնեն բուժօգնության հիմունքները։
4) Աջակցություն բիզնեսին․ վարակը վաղ թե ուշ ավարտվելու է՝ տնտեսական ակտիվությանը հասցնելով շոշափելի վնասներ, անգործության աճ, քաղաքացիների եկամուտների անկում։ Այս ամենը կարող է ավարտվել նաեւ տնտեսության մեծ անկմամբ՝ հաշվի առնելով մեր քաղաքացիների ու բիզնեսի վարկային ծանրաբեռնվածության անհամաչափ բարձր ցուցանիշները։ Այս մասով կառավարությունն արդեն ընդունել է մի շարք որոշումներ, որպեսզի աջակցի քաղաքացիներին եւ բիզնես շրջանակներին, բայց ԿԲ-ն պետք է հայտարարի, որ պատրաստ է պահպանել բանկային համակարգի լիկվիդայնությունը։ Սրանից զատ, կառավարությունը լավ կաներ քննարկեր, ասել է թե պետք է քննարկի, ուղղակի աջակցության մեխանիզմների կիրառումը՝ միանվագ վճարներ թոշակառուներին եւ աղքատներին։
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին չընկճվել, այս ողջ ժամանակը հնարավորինս օգտակար անցկացնել՝ ինքնազարգացմամբ զբաղվել։ Պահպանել արտակարգ դրության կանոնները։ Կարճ ասած՝ սա էլ կանցնի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացել
Առկա է փոխգործակցության մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին
Ընդդիմադիրների դիմումները հեռանկար չունեն, որոշումը կայացնելու է ՍԴ-ն․ սա իրավական գործընթաց է․ Գրիգորյան
Մեզ ընտրողների 40 տոկոսը ցանկանում է, որ մանդատը չվերցնենք, 60 տոկոսը ասում է՝ վերցրեք․ Կարապետյան
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հերթական հողամասը. վարչապետ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին՝ IDBank-ի 35-ամյակի առթիվ
Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին
Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը
Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ
Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT