Երևան
12 °C
Կորոնավիրուսի տարածման պիկի կանխատեսում անել հնարավոր չէ, այդ պիկը կարող է լինել ամեն օր: Այս մասին այսօր ասուլիսում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Պիկը միշտ երեւում է պոստ ֆակտում, երբ դու արդեն սկսում ես ունենալ ամեն օր նվազող դեպքեր»,- ասաց նա:
Նախարարը հավաստեց, որ եթե առողջապահության համակարգը շարունակի հայտնաբերել վարակիրներին եւ նրանց հետ շփվածների շրջանակը, եւ եթե ազգովի կանխարգելիչ բոլոր միջոցառումները իրականացնենք, ապա ինչ-որ մի պահից կսկսենք ավելի քիչ դեպքեր արձանագրել եւ անդրադառնալով նախորդող օրերի վիճակագրությանը՝ կարող ենք ասել, որ երեկ կամ անցյալ օրը վիրուսի պիկն էր, իսկ այսուհետ ունենալու ենք միայն անկում: «Կանխատեսել այդ օրը չենք կարող, բայց ամեն ինչ պիտի անենք, որ այդ օրը մոտենա: Մեր կանխարգելիչ միջոցառումների հիմնական խնդիրը այդ պիկը հնարավորինս շուտ տեսնելն է»,- ասաց նա:
Ինչով էր պայմանավորված այսօր գրանցված վարակման դեպքերի թռիչքաձեւ աճը։ Հարցին պատասխանելով՝ Թորոսյանն ասաց. «Թռիչքաձեւ աճ չէի անվանի, պարզապես այսօր ունենք ավելի շատ դեպքեր, քան երեկ: Պայմանավորված է երկու հանգամանքով. մեկը վարակի տարածումն է՝ բերովի դեպքեր, նախկին օջախները, եւ այդ նախկիններից նորերի առաջացումը, մյուսը՝ ամեն օր կատարվող թեստավորման թվի աճը»:
Արդյոք տասնյակ մահճակալներով մարզահամերգային համալիրի լուսանկարը հիմք է՝ մտածելու, որ վարակիրների մեծ թվաքանակ է կանխատեսվում։ Ըստ Թորոսյանի՝ ոչ, չեն կանխատեսվում, սակայն դիտարկվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ դա: «Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասասրահում, այլեւ Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են միջին, գուցեեւ ծանր պացիենտների համար հոսպիտալների: Մենք պիտի պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Քննարկվում են շատ ավելի վատ սցենարներ, ինչպես շատ երկրներում, երբ հնարավոր է՝ ընդհանրապես հիվանդանոցներում, այդ թվում՝ մարզադահլիճերում տեղ չլինի պացիենտներին բուժելու համար, եւ հենց դրանով է կարեւոր մեր բոլորի բարձր պատասխանատվության զգացումը»,- ասաց նա:
Նախարարի դիտարկմամբ՝ համաճարակը ոչնչով չի տարբերվում այլ զանգվածային արհավիրքներից. «Եթե նման իրավիճակ լինի, պիտի դրան էլ պատրաստ լինենք, ինչպես ցանկացած արհավիրքի՝ երկրաշարժի, ջրհեղեղի, պատերազմի, արտակարգ այլ իրավիճակի դեպքում»,- ասաց նա:
Նա նշեց, որ նման իրավիճակներում լինում է այնպիսի կետ, որտեղ հայտարարվում է, որ այլեւս հնարավոր չէ գնալ ամեն առանձին դեպքի հետեւից: «Բայց մենք դեռ հեռու ենք այդ կետից, եւ մեր խնդիրն է այդ կետը այնքան հեռացնել, որ երբեք չհասնենք դրան: Բայց եթե դա հնարավոր չլինի անել օբյեկտիվ պատճառներով (քանի որ վիրուսը տարածվում է նաեւ ասիմպտոմ եղանակով եւ շատ հաճախ դժվար է լինում հայտնաբերել բոլոր կոնտակտներին կամ հիվանդներին), ապա գալու է մի պահ, երբ առողջապահական համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրության պացիենտներով եւ թեթեւ ծանրության պացիենտներին պարզապես խորհուրդ է տրվելու կամ ցուցվելու է բուժվել տանը: Նման մոտեցում որդեգրել են արդեն աշխարհի շատ երկրներ: Մեր խնդիրն է չհասնել այդ կետին եւ ոչ թե սպասել դրան: Ու մեր հասարակության, պետական կառավարման ապարատի ողջ ջանքը պետք է ներդրվի այդ կետը անհասնալիորեն հեռացնելու համար»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԲՏԱ նախարարը և AI call centre-ի ներկայացուցիչները քննարկել են ԱԲ-հիմքով Զանգերի և Չաթ կենտրոնի նախագծերը
Մահացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան
Իրանը պատրաստ է միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին խոսել է պայմանների մասին
Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին
Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է․ Հովհաննիսյանը նախագահել է խորհրդի Համակարգման հատվածը
Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն հետևել են փրկարար ջոկատների ցուցադրական վարժանքին․ տեսանյութ
Սրանք եթե եկան իշխանության, մեզնից միայն խլելու են. ուզում են, որ պատերազմ լինի. Ստեփանյան. տեսանյութ
Նոր կադրեր՝ «Վարչաբենդ»-ի համերգից
Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը
2-րդ նախագահ աշխատած ՌՔ-ն խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից․ լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ․ Միրզոյան
Մեկնարկել է «Վարչաբենդ»-ի առաջին համերգը․ հարվածային գործիքների մոտ Նիկոլ Փաշինյանն է. տեսանյութ
TRIPP-ի խափանումը պատերազմի մեկնարկն է. Քոչարյանը թող ասի՝ որ պետությանն է պատերազմ հայտարարում. տեսանյութ
Աշխատանքային խումբ է ձևավորվել՝ ՀՀ ողջ տարածքում 110/35 կՎ բարձր լարման 322 ենթակայանում ստուգումների համար
Առողջության համընդհանուր ապահովագրությունը մեր ամենամասշտաբային սոցիալական բարեփոխումներից մեկն է․ Ղազարյան
Գարեգին Բ-ի եղբոր կալանքը երկարաձգվել է
Հրապարակում եմ ԶՈՒ-ում հոգևոր ծառայության կազմակերպման վերաբերյալ հրամանը․ Պապիկյան
Քոչարյանը քաղաքական աղբանոցի ուղեգիր ունի. նրա կառավարման տարիներին արտագաղթում էին, որ չծառայեն. Ստեփանյան
Կապան համայնքին է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասը
Դարի գողությունը․ Կոնջորյանը հիշեցրել է Քոչարյանի կառավարման «փորձառությունը»․ տեսանյութ
Հայաստանն Ուզբեկստանում նոր դեսպան ունի
Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը
Հայաստանն ԱԲ-ի կիրառման ոլորտում կարող է թռիչքային աճ ունենալ. «ռեԱրմենիա» ակադեմիայի տնօրեն
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ
Բրյուսելում Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
Քրվարույթներով վերականգնվել է շուրջ 29 մլն 711 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 11 մլրդ 249 մլն 857 հզր դրամի վնաս
ՀՀ նախագահն ու Կուբայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի շուրջ
Մնաց 2.5 ժամ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հորդորում եմ պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին․ այն պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչ է
Բա մարդ մեծ փողեր տա, փաստաբան բերի, որը կանգնի ասի՝ եկեղեցին վեր է Սահմանադրությունից և օրենքներից․ Սաֆարյան
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ցուցանիշներ՝ ըստ ԲԿ-ների
Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է, այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով․ FIP
Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրմամբ հանցագործությունների կանխման ուղղությամբ աշխատանքը
Վարչապետը ծանոթացել է ՏԿԵ նախարարության 2025 թվականի տարեկան հաշվետվությանը. տեսանյութ
Քոչարյանը մինչև վերջ ոչ միայն իր, այլև մյուս ընդդիմադիրների քոքը կմաշեցնի. Սիսակ Գաբրիելյան
Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Վագիֆ Խաչատրյանի և Ղարաբաղից վերադարձած 10 անձի առողջական վիճակների մասին
«Չանդրա» փոթորիկը քաոս է առաջացրել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում. տեսանյութ
Պլանավորում եմ հեռախոսազրույց Իրանի ղեկավարության հետ. հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են այնտեղ. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT