Երևան
12 °C
Կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ըստ անհրաժեշտության, տրամադրելու եւ ողջ բնակչությանը թեստավորելու նպատակահարմարության մասին հարցերը հաճախ են քննարկումների ու քննադատությունների առիթ դառնում սոցցանցերում: Այսօր ասուլիսին անդրադառնալով այդ հարցերին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ թեստավորում են օր օրի ավելի ու ավելի շատ մարդկանց:
«Տեսականորեն հնարավոր է Հայաստանում բոլորին թեստավորել, սակայն գործնականում՝ ոչ: Այստեղ կա երկրորդ հարցը՝ ինչ կտա դա մեզ: Այդ պահին վիրուսի՝ բավական մեծ ծանրաբեռնվածություն ունեցող անձանց մոտ դա կտա դրական արդյունք, որից հետո կարող ենք որոշել՝ նրանց մեկուսացնել, բուժել կամ ոչ մի բան չանել, քանի որ, օրինակ, էլ տեղ չկա հիվանդանոցներում: Բայց մնացած բացասական արդյունք ունեցողների առումով չենք կարող վստահ լինել, որ 2-3 օր հետո վիրուսն իրենց մոտ չի արտահայտվի: Դրա համար մենք ամբողջ ազգաբնակչությանը պետք է պարբերաբար թեստավորենք: Այլ խնդիր է թեստավորման ավելացումը բժշկական ցուցումներով: Այս առումով մենք մեծացնում ենք թեստավորման հզորությունները, շուտով կհասնենք օրը 400-500 թեստի: Իսկ ավելի ուշ՝ նոր սարքավորումների ձեռքբերումից հետո, կկարողանանք օրը 1500 թեստ անել»:
Այն դիտարկմանը, որ երբեմն կորոնավիրուսին բնորոշ գանգատներ ունեցողներին չեն թեստավորում, նախարարն արձագանքեց. «Այդ «բնորոշ գանգատները» որոշում է բժիշկը եւ ոչ թե քաղաքացին»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ տրանսպորտային միջոցներով են քաղաքացիները տեղափոխվում հիվանդանոց՝ նախարարն ասաց, որ լինում են ինքնադիմողներ, որ գալիս են անձնական մեքենայով, եւ եթե կասկած է լինում, նրանք սպասում են մինչեւ նմուշ են վերցնում, եւ ստացվում է պատասխանը: Լինում են դեպքեր, որ տեղափոխվում են շտապօգնության մեքենայով: Լինում են դեպքեր, որ նմուշառումը կատարվում է բնակարանից, երբեմն թեստի պատասխանը ստանալու ժամանակահատվածում ընտրվում է սպասման այլ վայր: «Որպեսզի բեռնաթափենք ինֆեկցիոն հիվանդանոցի ընդունարանը, հարակից հյուրանոցներից մեկում ենք տեղավորում քաղաքացիներին մինչեւ պատասխանը ստանալը, որը կարող է տեւել 24-48 ժամ: Իսկ կոնտակտավորները տեղափոխվում են տրանսպորտով, շտապօգնության մեքենաներով, մեծ միկրոավտոբուսնեով, ավտոբուսներով, որոնք որ աշխատում են հատուկ դրա համար»:
Նախարարը հաղորդեց նաեւ, որ կան նոր վարակված բուժաշխատողներ՝ դա բնորոշելով որպես ցավալի, բայց նաեւ՝ անխուսափելի երեւույթ: «Կան նաեւ զավեշտալի դեպքեր, որ բուժաշխատողները վարակված են լինում ոչ թե իրենց աշխատանքի վայրում, այլ իրենց կենցաղային շրջանակներում, դրանք, իհարկե, պարզվում են եւ մեկուսացումներ են տեղի ունենում: Սա եւս խնդիր է. պիտի պաշտպանենք մեր բուժաշխատողներին, որ ապագայում նրանց կողմից ծառայությունների շարունակականությունը ապահովենք, քանի որ բացի նրանից, որ նրանք մեր քաղաքացիներն են, նաեւ նրանք այս պահին (չեմ ուզում նսեմացնել մյուսներին) մեր ամենակարեւոր քաղաքացիներն են»,- ասաց Թորոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԲՏԱ նախարարը և AI call centre-ի ներկայացուցիչները քննարկել են ԱԲ-հիմքով Զանգերի և Չաթ կենտրոնի նախագծերը
Մահացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան
Իրանը պատրաստ է միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին խոսել է պայմանների մասին
Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին
Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է․ Հովհաննիսյանը նախագահել է խորհրդի Համակարգման հատվածը
Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն հետևել են փրկարար ջոկատների ցուցադրական վարժանքին․ տեսանյութ
Սրանք եթե եկան իշխանության, մեզնից միայն խլելու են. ուզում են, որ պատերազմ լինի. Ստեփանյան. տեսանյութ
Նոր կադրեր՝ «Վարչաբենդ»-ի համերգից
Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը
2-րդ նախագահ աշխատած ՌՔ-ն խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից․ լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ․ Միրզոյան
Մեկնարկել է «Վարչաբենդ»-ի առաջին համերգը․ հարվածային գործիքների մոտ Նիկոլ Փաշինյանն է. տեսանյութ
TRIPP-ի խափանումը պատերազմի մեկնարկն է. Քոչարյանը թող ասի՝ որ պետությանն է պատերազմ հայտարարում. տեսանյութ
Աշխատանքային խումբ է ձևավորվել՝ ՀՀ ողջ տարածքում 110/35 կՎ բարձր լարման 322 ենթակայանում ստուգումների համար
Առողջության համընդհանուր ապահովագրությունը մեր ամենամասշտաբային սոցիալական բարեփոխումներից մեկն է․ Ղազարյան
Գարեգին Բ-ի եղբոր կալանքը երկարաձգվել է
Հրապարակում եմ ԶՈՒ-ում հոգևոր ծառայության կազմակերպման վերաբերյալ հրամանը․ Պապիկյան
Քոչարյանը քաղաքական աղբանոցի ուղեգիր ունի. նրա կառավարման տարիներին արտագաղթում էին, որ չծառայեն. Ստեփանյան
Կապան համայնքին է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասը
Դարի գողությունը․ Կոնջորյանը հիշեցրել է Քոչարյանի կառավարման «փորձառությունը»․ տեսանյութ
Հայաստանն Ուզբեկստանում նոր դեսպան ունի
Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը
Հայաստանն ԱԲ-ի կիրառման ոլորտում կարող է թռիչքային աճ ունենալ. «ռեԱրմենիա» ակադեմիայի տնօրեն
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ
Բրյուսելում Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
Քրվարույթներով վերականգնվել է շուրջ 29 մլն 711 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 11 մլրդ 249 մլն 857 հզր դրամի վնաս
ՀՀ նախագահն ու Կուբայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի շուրջ
Մնաց 2.5 ժամ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հորդորում եմ պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին․ այն պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչ է
Բա մարդ մեծ փողեր տա, փաստաբան բերի, որը կանգնի ասի՝ եկեղեցին վեր է Սահմանադրությունից և օրենքներից․ Սաֆարյան
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ցուցանիշներ՝ ըստ ԲԿ-ների
Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է, այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով․ FIP
Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրմամբ հանցագործությունների կանխման ուղղությամբ աշխատանքը
Վարչապետը ծանոթացել է ՏԿԵ նախարարության 2025 թվականի տարեկան հաշվետվությանը. տեսանյութ
Քոչարյանը մինչև վերջ ոչ միայն իր, այլև մյուս ընդդիմադիրների քոքը կմաշեցնի. Սիսակ Գաբրիելյան
Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Վագիֆ Խաչատրյանի և Ղարաբաղից վերադարձած 10 անձի առողջական վիճակների մասին
«Չանդրա» փոթորիկը քաոս է առաջացրել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում. տեսանյութ
Պլանավորում եմ հեռախոսազրույց Իրանի ղեկավարության հետ. հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են այնտեղ. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT