Արցախում մարտին թանկացել են բժշկական դիմակը, ալյուրը, հավի ձուն, սոխը, կիտրոնն ու այլ ապրանքներ

02/04/2020 schedule20:45

Նոր կորոնավիրուսի տարածման ազդեցությունը, որի հետևանքով դոլարի փոխարժեքը տվյալ ժամանակահատվածում աճել է 25.67 դրամ կամ 5.36 %, համաշխարային տնտեսության փոփոխության վրա սկսել է զգացվել մարտ ամսվա ընթացում: Այս համատեքստում Արցախում կարևոր է համարվել դիտարկել և վերլուծել մարտ ամսվա ընթացում Արցախի հանրապետությունում իրացված ապրանքատեսակների գների փոփոխությունները:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում իրացվող 43 լայն սպառման ապրանքատեսակների ամենօրյա դիտարկման արդյունքում իրականացվել է ամսական (2020թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 1) և տարեկան (2019թ. ապրիլի 1-ից մինչև 2020թ.ապրիլի 1) գների վերլուծություն: Այս մասին տեղեկացնում է Արցախ / Տեղեկատվական շտաբը:

Իրականացված դիտարկումն ունի հետևյալ պատկերը. մարտին դիտարկված 43 ապրանքատեսակներից 12-ի միջին գները աճել են, 4 ապրանքատեսակի՝ նվազել իսկ մնացած 27 ապրանքատեսակների գները մնասցել են անփոփոխ:
Միջին գների աճ արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար՝ բժշկական դիմակ` 150 դրամ կամ 500 %, ոսպ` 198 դրամ կամ 53.2%, սոխ` 150 դրամ կամ 53%, կիտրոն` 84 դրամ կամ 36.1%, վարունգ` 200 դրամ կամ 23.1%, հավի ձու` 7դրամ կամ 14.5%, հնդկաձավար՝ 64 դրամ կամ 11.7%, շաքարավազ` 20 դրամ կամ 7.5%, լոլիկ` 33 դրամ կամ 3%, թեյ «Ակբար» 20 դրամ կամ 2.9% և տարբեր ծավալի ալյուր «Բաղրամյան»` մինչև 0.6%,:

Նշված ներմուծվող ապրանքատեսակների գնաճը պայմանավորված է ձեռքբերման գների փոփոխությամբ, որը կապված է որոշ ապրանքատեսակների պակասուրդի կամ պահանջարկի աճի հետ, իսկ որոշ ապրանքատեսակների համար՝ միայն դոլարի փոխարժեքի աճի հետ:

Գնաճ արձանագրած նշված ապրանքատեսակներից տեղական արտադրության կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից իրացվող է միայն «հավի ձու» ապրանքատեսակը, որի իրացման գնի փոփոխությունը կապված է սույն թվականի փետրվար ամսից հավի ձվի գների կտրուկ անկման հետ` պայմանավորված ՀՀ-ում նշված ապրանքատեսակի ավելցուկով: Հարկ է նշել նաև, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավի ձվի միջին գինը նվազել է` 13 դրամ կամ 18.7 %:

Միջին գների նվազում արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար՝ բենզին «ռեգուլյար»` 60 դրամ կամ 14.6%, դիզվառելիք՝ 30 դրամ կամ 6.8%, ադամաթուզ՝ 66 դրամ կամ 9% և խոզի միս` 83 դրամ կամ 2.8%, ինչը նույնպես պայմանավորված է ձեռքբերման գների փոփոխության հետ:

Տարեկան գների վերլուծությամբ արձանագրվել է հակառակ պատկերը: Ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, դիտարկված 32 ապրանքատեսակների մասով Արցախում  գնանկում է եղել: Մասնավորապես՝ 12 ապրանքատեսակների միջին գները նվազել են, 8 ապրանքատեսակինը՝ աճել իսկ մնացած 12 ապրանքատեսակների գները մնասցել են անփոփոխ:

Տարվա ընթացքում գնային փոփոխություններ արձանագրած ապրանքատեսակներից գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյկետների կողմից իրացվում է հավի ձու, ձեթ, ադամաթուզ, բենզին և դիզվառելիք ապրանքատեսակները, որոնց գները նվազել են 12.8-ից  23.1%:

Նշված փոփոխությունների վերաբերյալ իրականացրած ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի դրույթների» մասնավորապես գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չեն բացահայտվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2418 դիտում

Թող Սերժ Սարգսյանը գնա և տեսնի, թե ինչ էր ինքն ասում 2018 թվականին. Նիկոլ Փաշինյան

Քվեարկությանը մասնակցողները կրելու են իրենց ընտանիքների և Գյումրու ապագայի պատասխանատվությունը. Հարությունյան

Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացել, մասնավորապես, Հորադիզ-Երասխ գծի վրա. վարչապետ

Վերջին երեք տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները եռապատկվել են․ ՆԳ նախարար

18 կողմ, 0 դեմ. Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար

Վարչապետն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր

Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

Կառավարությունը վճռական է տրամադրված ՀՀ եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. վարչապետ

Գյումրու նորընտիր ավագանու 3 խմբակցությունները հաստատեցին՝ կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին

Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը

Ի հեճուկս բարդությունների՝ Կառավարությունը և ես չենք շեղվի խաղաղության օրակարգից. վարչապետի հայտարարությունը

Ոստիկանությունը մշտապես առաջնագծում է հանուն օրենքի, օրինականության, անվտանգության և բարօրության. Հովհաննիսյան

Պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյանը հայտարարություն է տարածել

Գյումրու ավագանու նիստը մեկնարկել է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցում

Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ոստիկանության հենասյունային ուղղություններից 3-ն արդեն ձևավորված են, իսկ 4-րդը կձևավորվի այս տարի. ՆԳ նախարար

Այսօր հայտնի կդառնա Գյումրու քաղաքապետի անունը. ավագանու առաջին նիստի օրակարգում 3 հարց է

1 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարներն արգելափակումից 42 մեքենա են դուրս բերել

«Արտակարգ լավ վերջաբան». Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

Սեյրան Օհանյանի բանկա-բութուլկեքը փոխարինված են ամրոցներով. ինչ կրակոցներ են սահմանին. Քոչարյանը մանրամասնել է

Առաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ

Ամփոփվել է «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը

Կիսակառույց շինությունում կնոջ դի է հայտնաբերվել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Մետրոպոլիտենի գործարկումից ավելի քան 40 տարի անց առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները. տեսանյութ

Վարդան Սարգսյանը հայր է դարձել. հաղորդավարը լուսանկար է հրապարակել նորածին որդու հետ

Մամուլ կա. է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ. Աննա Հակոբյանը Թումանյանից մեջբերում է արել

Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

Ինչ հարցեր են Բաքվում քննարկել Վրաստանի նախագահն ու Ադրբեջանի վարչապետը

Արմեն Գրիգորյանն ու Վիվիան Լունելան քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը և զարգացման հեռանկարները

Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել. «Chevrolet Volt»-ը կողաշրջվել է

Ռաֆայել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Գյումրիում, վերջին հրաժեշտը՝ Երևանում. հայտնի են օրերն ու վայրերը

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը

Ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները լավ հիմք են նոր ծրագրերի համար. Սոկուլսկին՝ Փամբուխչյանին

Սլովենիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Փաշինյանն ընդունել է Տանյա Ֆայոնին

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին

Պատմության թանգարանում Լուվրի հետ համատեղ ցուցադրություն կբացվի. ներկայացվել է ԿԳՄՍՆ 2024-ի կատարողականը

Ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ. ուժեղացված ծառայությունը շարունակվում է

Ալեն Սիմոնյանը Սլովենիայի փոխվարչապետի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին

ՀՀ-ն կաջակցի Եգիպտոսի կողմից առաջադրված Խալեդ ալ Անանիի թեկնածությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում