Երևան
12 °C
Վերջին շրջանում Եվրասիական տնտեսական միության հետ տարված աշխատանքների արդունքում մի շարք որոշումներ են ընդունվել. ընդլայնվել է առանց մաքսատուրք ԵԱՏՄ անդամ երկիր ներմուծվող բժշկական սարքավորումների ու հումքի ցանկը։
Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։
«Արդեն հայտնի է, որ մարտի 16-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշել էր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում որոշ բժշկական նշանակության ապրանքների վերաբերյալ ներմուծման մաքսատուրքերը զրոյացնել: Ապրիլի 3-ին խորհրդի հերթական նիստի ժամանակ այդ որոշման մեջ փոփոխություն է կատարվել եւ ցանկն ընդլայնվել է»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ ցանկը վերաբերում է բժշկական նշանակության ապրանքներին, ինչպես նաեւ դեղորայքի արտադրության մեջ կիրառվող նյութերին։
Այդ ապրանքատեսակների ներմուծման դեպքում տնտեսվարողը համապատասխան դիմում-հայտ է ներկայացնում Առողջապահության նախարարություն, եւ դրական եզրակացություն ստանալու պարագայում այդ ապրանքատեսակները ներմուծվում են ՀՀ կամ ԵԱՏՄ այլ անդամ երկիր՝ զրոյական մաքսատուրքերով։
«Ցանկն ընդլայնվել է, ցանկում առկա են բոլոր այն բժշկական սարքավորումները եւ հումքատեսակները, որոնք անհրաժեշտ են դեղորայքի արտադրության համար։ Ցանկում ներառված ապրանքատեսակների հետ կապված ժամկետը գործում է մինչեւ սեպտեմբերի 30-ը, եւ այն տարածվում է մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների վրա»,- ասաց Սիմոնյանը։
Բացի այդ, փոխնախարարն անդրադարձավ նաեւ մարտի 31-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ընդունած որոշմանը, որով ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 30-ն արգելվել է որոշ պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից։
«Կուզեմ նշել, որ այս սահմանափակումը 3 ամիս ժամկետով է, բայց գործում է ընդամենը ԵԱՏՄ տարածքից դուրս, այսինքն՝ ԵԱՏՄ անդամ երկրների վրա այդ արգելքը չի տարածվում, եթե ներմուծում ենք այդ ապրանքատեսակը։ Միաժամանակ, արգելքը նաեւ չի տարածավում հումանիտար նշանակության բեռների փոխադրման վրա»,- ընդգծեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ այն վերաբերում է մի շարք ապրանքների, սակայն որոշումը դեռ չի հրապարակվել. «Խոսքը, օրինակ, կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի եւ մի շարք այլ ապրանքատեսակների մասին է, որոնց ներմուծումը ԵԱՏՄ տարածք կիրականացվի զրոյական մաքսատուրքով։ Օրինակ՝ եթե կան ապրանքատեսակներ, որոնց մաքսատուրքը 10 կամ 13 տոկոս է, կամ յուրաքանչյուր կիլոգրամից գումար է գանձվում, երեք ամիս ժամանակահատվածով դրանք կզրոյացվեն»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացել
Առկա է փոխգործակցության մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին
Ընդդիմադիրների դիմումները հեռանկար չունեն, որոշումը կայացնելու է ՍԴ-ն․ սա իրավական գործընթաց է․ Գրիգորյան
Մեզ ընտրողների 40 տոկոսը ցանկանում է, որ մանդատը չվերցնենք, 60 տոկոսը ասում է՝ վերցրեք․ Կարապետյան
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հերթական հողամասը. վարչապետ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին՝ IDBank-ի 35-ամյակի առթիվ
Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին
Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը
Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ
Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT