Այս օրերին ճիշտ կլինի թուրմերը եւ համեմունքները համադրել․ Դավիթ Պիպոյանի խորհուրդները

«Ի՞նչ սնունդ օգտագործել» թեմայով խորհուրդներ այս օրերին շատերն են տալիս՝ մասնագետներից մինչեւ բլոգերներ: Մեկն ասում է սխտորի կտրատած հատիկներ կուլ տվեք, մյուսը՝ սոդայաջուր խմեք։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը մեզ հետ զրույցում առաջարկում է վիրուսի դեմ դիմադրողականությամբ պայքարելու իր տարբերակը։

Մթերքը 100 %-ով ապահովագրել չի կարող

«Այս օրերին մեր սննդակարգն առաջին հերթին պետք է ուղղված լինի օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը, որովհետեւ սուր շնչառական վարակների դեպքում ամենակարեւոր գործոնը հենց դա է, որպեսի օրգանիզմը սեփական ուժերով կարողանա պայքարել վարակի դեմ։ Միայն մթերքը, սակայն, չի կարող 100%-ով ապահովագրել, որպեսզի դուք չվարակվեք։

Տարբեր մթերքներ՝ սոխ, սխտոր, կոճապղպեղ, հայտնի են որպես օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ, սակայն մարդիկ պետք է հետեւեն սոցիալական հեռավորության, հիգիենայի պահպանման, ձեռքերի ախտահանման կանոներին եւ հույսը չդնեն միայն սննդակարգի վրա»,- ընդգծում է մեր զրուցակիցը։

Հաճույք պատճառող թխվածքների փոխարեն բանջարեղենային աղցաններ

«Առաջին հերթին պետք է կարգավորել աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքը։ Մարդիկ այս օրերին սոցիալական ցանցերում կիսվում են իրենց կողմից պատրաստած քաղցրավենիքների  լուսանկարներով։ Դրանք մեծ քանակությամբ շաքար, ալյուր, յուղ պարունակող մթերքներ են։ Ցանկալի է, որ ժամանակը ծախսենք ոչ միայն հաճույք պատճառող թխվածքների, այլեւ բանջարեղենային տարբեր աղցաններ, ապուրներ պատրաստելու վրա։ Աղեստամոսքային տրակտի նորմալ աշխատանքի համար մեզ անհրաժեշտ են այնպիսի մթերքներ, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում միկրոֆլորայի համար։ Կցանկանայի առաջին հերթին անդրադառնալ բանջարեղենի, մրգերի՝ մասնավորապես ցիտրուսային, վիտամին C պարունակող ջրեղենների եւ կաթնամթերքի՝ մածունի, «Նարինե»-ի, յոգուրտների սննդակարգում մեծաքանակ կիրառման մասին»,- նշեց Դավիթ Պիպոյանը՝ հավելելով, որ մրգերը պետք է լինեն թարմ, իսկ բանջարեղենը ինչպես թարմ, այնպես էլ  եփված։

Ըստ նրա՝ ցանկալի է, որ մեծ քանակությամբ հացը փոխարինենք ամբողջահատիկ մթերքներով, որոնք շատ ավելի օգտակար են։

Շատ հեղուկ, բայց ոչ գազավորված եւ արհեստական ըմպելիքներ

«Տաք հեղուկների մեծաքանակ կիրառումը խրախուսվում է վարակիչ հիվանդությունների դեպքում, նույնիսկ այն ժամանակ, երբ օրգանիզմն արդեն վարակվել է։ Ուրցը, դաղձը, թեյերը, օրգանիզմի վրա ունեն դրական ազդեցություններ՝ աղեստամոքսային տրակտի աշխատանքը կարգավորող, հանգստացնող, հակաբորբոքային։ Այս օրերին ճիշտ կլինի, որ թուրմերը եւ համեմունքները համադրենք․ մի օր դաղձով եւ կոճապղպեղով թուրմ, մի օր՝ կարկադեով եւ դարչինով՝ չհօգնելու համար որեւէ ըմպելիքի երկարատեւ օգտագործումից։ Թուրմը, երբ հովանա, կարելի է մեղր ավելացնել, սակայն եթե ավելորդ քաշի խնդիր կա, ավելի լավ է ոչինչ չավելացնել։ Կոճապղպեղ, քրքում, դարչին, մեխակ։ Բոլոր այդ խմբին պատկանող համեմունքները նպաստավոր պայմաններ են ստեղծում օրգանիզմի դիմադրողականության բարձրացման համար։ Այդ ըմպելիքները օգտագործվում են նաեւ բուժիչ նպատակներով՝ ճնշում կարգավորելու, շաքար իջեցնելու կամ ավելորդ քաշից ազատվելու համար»,- մանրամասնում է մասնագետը։

Նրա փոխանցմամբ, եթե խոսքը գազավորված, շաքար պարունակող ըմպելիքների մասին է, ապա սննդագիտության մեջ հայտնի է, որ դրանք օրգանիզմի վրա չունեն գեթ մեկ դրական ազդեցություն։

Սննդագետը նաեւ հիշեցրեց, որ խորհուրդները չեն սահմանափակվում միայն COVID-19-ով։ Ինչ վերաբերում է նստակյաց կյանքին, ապա անհրաժեշտ է ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։ Զբաղվել սպորտով, քանի որ նախկինում դրա համար անհրաժեշտ ժամանակ չէր լինում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2202 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին