Երևան
12 °C
Արցախում այսօր հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքը: Վարակվածը ապրիլի 2-ի առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում եւ մեկուսացվել, որովհետեւ Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Տեղեկությունից հետո համացանցում կրկին քննարկում ծավալվեց այդ պայմաններում ընտրությունների 2-րդ փուլի անցկացման նպատակահարմարության վերաբերյալ: Չնայած դրան այսօր Արցախի ԿԸՀ-ն, ամփոփելով մարտի 31-ի ընտրությունների արդյունքները, որոշել է. ապրիլի 14-ին կանցկացվի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ: Մարտի 31-ին տեղի ունեցած ընտրություններում որեւէ թեկնածու չէր ստացել ընտրություններին մասնակցած անձանց 50 տոկոս +1 քվեն: 36,076 քվե կամ կողմ ձայների 49.6 տոկոսը ստացած Արայիկ Հարությունյանն ու 19,360 քվե կամ 26.4 տոկոս ձայներ ստացած Մասիս Մայիլյանը անցել էին երկրորդ փուլ: Մայիլյանը օրերս իր ընտրողներին կոչ է արել բոյկոտել կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում անցկացվող ընտրությունների 2-րդ փուլը: Չնայած սրան՝ նա օրենքով սահմանված ժամկետում չի դիմել ԿԸՀ՝ իր գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով: Սա նշանակում է, որ նրա անունը կլինի ապրիլի 14-ի ընտրությունների քվեաթերթիկում:
Նախագահական ընտրություններում Մայիլյանին սատարող ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էլ այսօր փաստացի հայտարարել է, որ 2-րդ փուլի ժամանակ որեւէ թեկնածուի չի սատարելու: Ավելին, Բաբայանը իր հայտարարությունում խոսել է նաեւ այն մասին, որ առկա են բոլոր հիմքերն ու հիմնավորումները՝ անվավեր ճանաչելու կամ դատական կարգով վիճարկելու ընտրությունների արդյունքները, սակայն հաշվի առնելով տարբեր մարտահրավերներ՝ հանդուրժում են ընտրությունների արդյունքները:
Արցախի ԿԸՀ-ն, մինչդեռ, այսօր հրավիրված նիստում արձանագրել է. «Ընտրությունների նախապատրաստման եւ քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ԱՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա»: Անցկացվել է նաեւ վիճակահանություն եւ պարզվել, որ քվեաթերթիկում 1-ին համարի ներքո կլինի Մայիլյանի, իսկ 2-րդ համարի ներքո՝ Հարությունյանի տվյալները: Արցախի Ընտրական օրենսգրքի համաձայն՝ երկրորդ փուլում կհաղթի այն թեկնածուն, որ կստանա քվեարկության մասնակիցների կեսից ավելիի քվեն:
Ի տարբերություն նախագահական ընտրությունների ելքի, նույն օրը տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան ձեւավորվել է: ԿԸՀ այսօրվա նիստում բաշխվել են նորընտիր ԱԺ 33 մանդատները: Այսպիսով, 16 մանդատ կստանա Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» դաշինքը, 9 մանդատ՝ Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը, 3-ական մանդատ՝ Վիտալի Բալասանյանի գլխավորած Արցախի «Արդարություն»-ը եւ ՀՅԴ-ն, 2 մանդատ Աշոտ Ղուլյանի ԱԺԿ-ն:
- Պարոն Հարությունյան, խնդրում եմ տեղեկացնել, թե ինչպե՞ս եք գնահատում Արցախում մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունները՝ հնչող արձագանքների համատեքստում: Մասնավորապես, դիտորդները բազմաթիվ խախտումների մասին են խոսում:
- Այս համապետական ընտրություններն, իսկապես, իրենց տեսակով աննախադեպ էին: Դա է վկայում քաղաքական ուժերի և նախագահի թեկնածուների մեծ թվով մասնակցությունը, որը երբեք չենք ունեցել: Ասել է թե՝ ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրություններն անցել են բարձր մրցակցային պայմաններում, ինչը գրեթե յուրաքանչյուր ընտրատեղամասում վերահսկվում էր տասնյակ վստահված անձանց ու դիտորդների կողմից: Թերևս մեծ մրցակցությամբ էլ պայմանավորված՝ Արցախում առաջին անգամ կունենանք նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
Կարծում եմ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարողացել է ապահովել օրինական և թափանցիկ ընտրություններ: Իհարկե, որոշ խախտումներ արձանագրվել են տարբեր ընտրատեղամասերում, մեր քաղաքական թիմը ևս այս իմաստով դժգոհություններ է ունեցել, բայց, համոզված եմ, դրանք իրենց որակով չեն կարող ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա: Մարտի 31-ին, անկախ ընտրությունների արդյունքներից, ունեցանք Արցախի քաղաքացու հաղթանակը և պարտավոր ենք արձանագրել, որ ժողովրդավարական գործընթացներում կատարել ենք ևս մեկ հաստատուն քայլ:
- Ապրիլի 14-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Խնդրում եմ տեղեկացնել, թե ինչպե՞ս եք պատրաստվում այս փուլին:
- Ինչպես արդեն նշեցի, Արցախի քաղաքական տարեգրության մեջ առաջին անգամ կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Եթե առաջին փուլում նոր տիպի կորոնավիրուսի դեպք Արցախում չկար, բայց կար դրա տարածման վտանգը, այսօր, ցավոք, Քաշաթաղի շրջանի Միրիկ համայնքում արդեն ունենք գրանցված դեպք, ինչը հուշում է, որ պետք է ավելի խստացվեն ընտրությունների անցկացման պայմանները, որպեսզի խուսափենք անցանկալի հետևանքներից:
Դեռևս առաջին փուլում մեր քաղաքական թիմն առաջինը եղավ, որ հայտարարեց, որ հրաժարվում է փակ, ապա և բաց տարածքներում հանրության հետ հանդիպումներից: Նման ձևաչափ մենք պահպանելու ենք նաև երկրորդ փուլի քարոզարշավի ժամանակ: Այդ նպատակով որպես հիմնական հարթակներ կծառայեն սոցիալական ցանցերն ու լրատվության միջոցները:
- 2-րդ փուլում ձեր միակ մրցակիցը՝ Մասիս Մայիլյանը ընտրողներին կոչ է արել չմասնակցել ապրիլի 14-ի ընտրություններին: Սակայն նա ԿԸՀ չի դիմել՝ իր թեկնածությունը հանելու հարցով: Ինչպե՞ս եք վերաբերում այս հայտարարություններին:
- Դա նրա քաղաքական իրավունքն է: Ես չեմ մեկնաբանի: Բայց առողջապահական իրավիճակի գնահատականը պետք է տան մասնագետները, ոչ թե քաղաքական գործիչները:
- Կրկին շրջանառվում է կորոնավիրուսի տարածման վտանգի թեման՝ ապրիլի 14-ի ընտրությունները չեղարկելու առաջարկ-պահանջներով: Հիմա դուք այդպիսի անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք: Խոսե՞լ եք Արցախի նախագահի հետ այդ թեմայով: Հնարավո՞ր է նա այդպիսի որոշում կայացնի:
- Ոչ: Ես ոչ մեկի հետ նման քննարկում չեմ անցկացրել, բայց բազմիցս նշել եմ, այսօր էլ հայտարարում եմ, որ մարդու առողջությունը մեզ համար առաջնային պայման է, և պատրաստ ենք առաջնորդվել իշխանության կայացրած ցանկացած որոշմամբ:
- Մամուլում եւ սոցցանցերում հրապարակումներ եղան, որ պաշտոններ բաժանելու շուրջ բանակցություններ կան արդեն: Մասնավորապես, խոսվում էր, որ Սամվել Բաբայանը բանակցում է ձեզ հետ՝ ձեր կողմից պաշտոնի խոստման պարագայում Մայիլյանին չաջակցելու հարցի շուրջ: Ինչպե՞ս կարձագանքեք այս խոսակցություններին:
- Նման խոսակցություններին լուրջ չեմ վերաբերում: Նախ պաշտոններում նշանակումներ անելու հարցով որևէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի հետ քննարկում չեմ ունեցել, առավել ևս՝ կուլիսային: Կսպասենք երկրորդ փուլի ընտրությունների արդյունքներին, եթե ժողովուրդը իր վստահության քվեն կտա իմ թեկնածությանը, դրանից հետո բոլոր հնարավոր քննարկումների և որոշումների մասին տեղյակ կպահենք մեր հանրությանը և, իհարկե, լրատվամիջոցներին:
- Օրերս Արցախում բողոքի ակցիա էր՝ ընտրություններից դժգոհ անձանց մասնակցությամբ: Բակո Սահակյանը շուտով հեռանալու է, իսկ դուք դեռ չեք ընտրվել: Ի՞նչ են պահանջում այդ մարդիկ եւ ումի՞ց:
- Ես շատ հանգիստ եմ վերաբերում օրինականության շրջանակում անցկացվող ցանկացած նախաձեռնության: Եթե մենք ընտրել ենք ժողովրդավարական ճանապարհով երկիր կառուցելու ուղին, ապա պետք է հարգենք նաև մարդկանց հավաքներ անցկացնելու իրավունքը: Այլ խնդիր է նրանց դավանած քաղաքական մշակույթի բարձր կամ ցածր լինելը: Բայց դա իրենց խնդիրն է: Ամեն դեպքում՝ ընտրություններն իշխանություն ձևավորելու լավագույն միջոցն է, որը երբևէ հնարել է մարդկությունը: Իսկ այդ սակավաթիվ հավաքի կազմակերպիչներն այն ուժերի ներկայացուցիչներն են, որոնք, մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, ոչ միայն չեն հաղթահարել Աժ մտնելու համար սահմանված շեմը, այլև անհամեմատ քիչ ձայն են ստացել: Այսինքն ժողովուրդն արդեն իր գնահատականը տվել է, և ես ավելացնելու ոչինչ չունեմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT