Երևան
12 °C
Արդեն 2 օր է՝ հասանելի է կառավարության 4-րդ և 6-րդ ծրագրերի ֆինանսավորումը. քաղաքացիները, որ այս ծրագրերի շահառու են, կարողանում են ստանալ հատկացված գումարները: Այս մասին այսօր ասուլիսին նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա հիշեցրեց, որ 4-րդ ծրագիրը վերաբերում էր մինչև 14 տարեկան երեխա ունեցող այն անձանց, որ ազատվել էին աշխատանքից մարտի 13-25 ընկած ժամանակահատվածում, իսկ 6-րդ ծրագիրը՝ նույն ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց, որ երեխաներ չունեին:
«Ծրագրերի շահառու հանդիսանում է անձը, թե՝ ոչ, կարող է ստուգել արդեն գործարկված ssa.am կայքում. կարող է մուտքագրել իր տվյալները և ճշտել: Այստեղ նշված է նաև այն բանկը՝ որտեղ կարող է մոտենալ քաղաքացին և անձը հաստատող փաստաթղթով ստանալ միանվագ աջակցությունը»,- ասաց նա:
Բաթոյանը հաղորդեց, որ վաղվանից կմեկնարկի հղիներին վերաբերող ծրագիրը, որի շահառուներն են այն հղի կանայք, որոնց ամուսիններն են նշված ժամանակահատվածում ազատվել աշխատանքից կամ իրենք չեն աշխատում կամ միայնակ են: Խոշոր ծրագրերի շահառուների ցանկն անընդհատ լրացվում է, բայց կարևոր է, որ մեկնարկը տրվում է: Մարդիկ կկարողանան մոտենալ բանկ և ստանալ աջակցությունը: Մենք ստացել ենք 15 հազար հղի կնոջ մասին տվյալներ, բայց դրանք պիտի համադրենք մեր մյուս բազաների հետ՝ ՊԵԿ-ի, բնակչության պետական ռեգիստրի և այլն: Եվ այս խմբից պիտի հասկանանք, թե ովքեր են ծրագրի շահառուները: Ուստի շուրջ 3750 հղի կին վաղը կկարողանա ստանալ աջակցությունը. այսքան մարդ իդենտիֆիկացված է այս պահին»,- ասաց նա:
8-րդ և 9-րդ ծրագրերն իրականացվելու են դիմումի հիման վրա: Նախորդ ծրագրերը դիմումի անհրաժեշտություն չունեն: Նշված կայքը միայն շահառու լինելը ստուգելու համար է: «Կխնդրեմ մանրամասն կարդալ կայքում նշված պայմանները: Եթե Ձեր անունը չեք գտնում, ապա պետք է փորձել ավելի ուշ, որովհետև տվյալները, կրկնում եմ, թարմացվում են»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է որոշվել այս ծրագրերով յուրաքանչյուր քաղաքացուն հատկացվող գումարների չափը՝ Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս ծրագրերի շահառուներն են մեծ թվով մարդիկ, և ծրագրերն ուղղված են մեղմելու սոցիալական խնդիրները. «Բնականաբար, դրանք չեն կարող ամբողջությամբ բավարար լինել, բայց դրանք կարող են լարվածությունը մեղմել: Գումարը կապված է նվազագույն զամբյուղի շեմի հետ: Եթե մենք խոսում ենք ամբողջությամբ կարիքները բավարարելու մասին, դա բարդ է: Բայց նկատի ունենալով, որ ավելի մեծ թվով մարդկանց ենք նախատեսում աջակցել, և որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե այս վիճակը որքան կշարունակվի, և որքան ժամանակ տարբեր քաղաքացիներ կունենան աջակցության կարիք, մենք այս պահին ավելի մեծ աջակցության մասին չենք կարող մտածել, որովհետև բացի, այսպես ասած, «դասական շահառուներից», որ ունեցել է նախարարությունը՝ սոցիալակապես անապահով ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք, հիմա կան նաև այլ մեծ խմբեր, որ կրկին մեր աջակցության կարիքն ունեն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիտարներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT