Տնտեսական աջակցության միջոցառումների ծրագրերով 1 միլիարդ 433 միլիոն դրամի վարկային փաթեթներ են բավարարվել. նախարար

Կառավարության աջակցության ծրագրից 4 միջոցառումներ կան, որոնք տնտեսական բնույթի միջոցառումների առաջին փաթեթն են։ Այս մասին այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ներկայացնելով այդ փաթեթներից առաջինը՝ Խաչատրյանը նշեց, որ վերաբերում է այն կազմակերպություններին, որոնց վարկավորման կամ սուբսիդաբորման վերաբերյալ որոշումները կայացվում են առեւտրային բանկային համակարգի օգնությամբ։ Նախարարը ներկայացրեց, որ երեկվա դրությամբ միայն այս ծրագրով բանկային համակարգի կողմից բավարարված են եղել ընդհանուր արժեքով 1 մլրդ 433 մլն դրամ վարկային փաթեթներ, փաստացի տրամադրված են եղել 520 մլն դրամ վարկային միջոոցներ։

Երկրորդ միջոցառումը, ինչպես ներկայացրեց Խաչատրյանը, վերաբերում էր գյուղատնտեսության ոլորտում կառավարության աջակցության տվյալներին։ Նրա խոսքով՝ այս դեպքում փաթեթն ինքնին բացառությամբ մեկ բաղադրիչի նոր չէր, սակայն ապրիլից սկսած փոխվել է այն հիմնական մոտեցումը, որ կառավարությունը տոկոսները սուբսիդավորում է ամբողջությամբ, ոչ թե մասնակի։ «Կարեւոր լրացում կատարեցինք՝ մինչեւ 1 մլն դրամ արժեքով միկրովարկերն այլեւս հասանելի կլինեն գյուղացիական տնտեսություններին։ Երեկվա դրությամբ մենք ունեինք իրականացվող ծրագրերի առնչությամբ 1,1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով հաստատված վարկային հայտեր եւ 600 մլն դրամ ընդհանուր արժեքով փաստացի տրամադրված վարկեր»,- հայտարարեց նախարարը։

Երրորդ միջոցառումը վերաբերում է փոքր ձեռնարկություններին վարկային աջակցությանը։ Նախարարն ասաց, որ այս դեպքում կազմակերպությունների ընտրությունը կատարվում է ոչ թե ֆինանսական համակարգի օգնությամբ, այլ՝ դիտարկվում է այն փաստը, որ կազմակերպությունները 2019 թվականի ընթացքում ցուցաբերել են բարեխիղճ հարկային եւ վարկային վարքագիծ։ Նաեւ դիտարկվում է այն փաստը, որ տվյալ կազմակերպության տարեկան շրջանառությունը գերազանցում է 24 մլն դրամը, բայց չի գերազանցում 500 մլն դրամը։  Խաչարտյանն ասաց, որ այս կազմակերպությունները կարող են դիմել կառավարությանը եւ առանց լրացուցիչ պահանջների ունենալ իրենց կազմակերպության տարեկան շրջանառության 10 տոկոսի չափով վարկային միջոցներ․ դրանք տրամադրվում են 2 տարի անտոկոս։ «Երեկվա դրությամբ՝ այստեղ ունենք 27 հայտատուներ եւ 280 մլն դրամով վարկային ռեսուրսներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս պահին այն կազմակերպությունները, որոնք բավարարել են տվյալ ծրագրի չափանիշներին, 87-ն են, իսկ այն կազմակերպությունները, որոնք չեն արժանացել աջակցությանը՝ 61-ն են։

Նա շեշտեց նաեւ, որ այս 4 օրերի ընթացքում դիտարկված 356 հայտերից մոտ 270-ը տարբեր պատճառներով առայժմ չեն դիտարվում, քանի որ ի սկզբանե դուրս են եղել կառավարության կողմից հայտարարված չափորոշիչների շրջանակից։ «Մենք ուսումնասիրում ենք նաեւ այդ պատճառները՝ հասկանալու համար, թե որտե՞ղ են խտացված այն գործոնները, որոնց փոփոխությունների արդյունքում այդ կազմակերպությունների մի մասին առաջիկայում նույնպես կարող ենք դարձնել այս վարկային ֆինանսական աջակցության շահառու»,- ասաց նախարարը։

Այնուամենայնիվ, նախարարը շեշտեց, որ այս շաբաթվա ընթացքում քննարկվելու է, թե արդյո՞ք սահմանված պահանջները բավականին խիստ չեն, եւ եթե գան այն եզրակացության, որ դրանք շատ խիստ են, ապա հնարավոր է՝ պահանջները որոշակի ճշգրտումների ենթարկվեն։

Լրագրողներից մեկի հարցին, թե ե՞րբ են վերջին անգամ նախարարը եւ նախարարության մյուս աշխատակիցները պարգեւավճար ստացել, Խաչատրյանը պատասխանեց, որ փետրվար ամսվա արդյունքներով աշխատակիցների միայն մի մասն է ստացել պարգեւավճար։ Ինչպես պարզաբանեց նախարարը՝ դրանք այն մարդիկ են, որոնք աշխատել են հանգստյան օրերին՝ շենքի մաքրության եւ սանիտարական վիճակը կարգի բերելու հարցերով։ «Թե երբ կլինեն պարգեւավճարներ, չեմ կարող ասել։ Մենք եւ մեր աշխատակիցները շատ լավ հասկանում ենք, որ դժվարությունը վերաբերում է բոլորին եւ բոլորը պետք է յուրաքանչյուր իրավիճակում ունենան համարժեք սպասումներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս ամիս նա ստանալու է ՀՀ նախարարին սահմանված աշխատավարձի չափով գումար՝ 610 հազար դրամ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4147 դիտում

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ