Շահառուների՝ աջակցության միջոցառում ընտրելու առումով տեխնիկական խնդիր կա, կկարգավորվի. Զարուհի Բաթոյան

Կառավարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ տնտեսական խնդիրները մեղմելուն ուղղված 10 միջոցառումներից շահառուները կարող են ընտրել իրենց համար առավել շահավետը: Մինչդեռ այսօր կան աշխատանքից ազատված մարդիկ, որ բավարարում են և՛ 4-րդ, և՛ 6-րդ միջոցառումներին, սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շտեմարանում մուտքագրվելով իրենց տվյալները՝ պարզում են, որ հանդիսանում են միայն 6-րդ միջոցառման շահառու և ստանալու են ընդամենը 68 հազար դրամ, մինչդեռ 4-րդ միջոցառման շահառու հանդիսանալու դեպքում կստանային 100 հազար դրամ աջակցություն:

Այսօր ասուլիսին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ սա տեխնիկական խնդիր է, որ շուտով կկարգավորվի: «Մենք ի սկզբանե նշել ենք, որ քաղաքացին կարող է ընտրել՝ որ ծրագրի շահառու է ուզում լինել, եթե մեկից ավելի ծրագրերով կարող է աջակցություն ստանալ»,- ասաց նա:

Նախարարը նկարագրեց, թե ինչու է առաջացել այդ խնդիրը: Ըստ նրա՝ ամբողջության պարզված է 4-րդ ծրագրի շահառուների շրջանակը, որ մինչև 14 տարեկան երեխա ունեցող և աշխատանքից ազատված մարդիկ են. նրանք 6723-ն են, իսկ 6-րդ ծրագրի շահառուների ցուցակը դեռ լրացվում է: «Բայց եթե մարդն այս պահին իր անունը գտել է 6-րդ ծրագրի շահառուների ցուցակում, բայց ինքը նաև 4-րդ ծրագրի շահառու է, բնականաբար, կարող է ստանալ 6-րդ ծրագրով սահմանված աջակցությունը, և հենց որ իր տվյալները հայտնվեն 4-րդ ծրագրում, կամ համակարգով պարզվի, որ նա նաև այս ծրագրի շահառու է, կփոխանցվի նաև այս գումարի տարբերությունը: Այս հարցը կկարգավորվի»,- խոստացավ նա:

Զարուհի Բաթոյանի պատասխանը լրացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ 9-րդ՝ ընտանիքների երեխաների քանակից կախված տրվող օժանդակության միջոցառման մեջ կա մի դրույթ, որով նախատեսվում է առավել փոքր աջակցություն ենթադրող միջոցառումից օգտված քաղաքացուն տալ գումարային այն տարբերությունը, որ կարող էր ակնկալել, եթե օգտվեր այլ միջոցառումից, որի շահառուն ևս հանդիսանում է:

Զարուհի Բաթոյանը հաղորդեց, որ այս պահին բանկում հասանելի է 96 մլն դրամ 4-րդ միջոցառման համար և 457 մլն դրամ՝ 6-րդի, վաղը հասանելի կլինի ևս 375 մլն դրամ՝ 7-րդ ծրագրի համար: «Վաղվա դրությամբ 928 մլն դրամ հասանելի կլինի բանկերում. դրա մի մասն արդեն իսկ քաղաքացիները ստացել են»,- նշեց նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1886 դիտում

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիտարներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը