Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության

Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՔԾ-ի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը:

Քրեակատարողական ծառայության դեմ ներկայացված հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանին: Հայցի պահանջը ՔԾ-ին պարտավորեցնելն է ձեռնպահ մնալ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ սահմանադրության 26-րդ եւ Կոնվենցիայի 3-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումները թույլ տալուց: Խոսքը խոշտանգումներից զերծ մնալու եւ անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի մասին է: Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված քաղաքացիական հայցը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Թորոսյանին: Սրա պահանջը իրավունքը խախտող գործողությունները կանխելն է, որի շրջանակում եւս խնդրել են դատարանին ապահովել խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի եւ դրա հնարավոր վնասի բացառումը: Մեր զրույցում Արամ Օրբելյանը պարզաբանեց, որ կորոնավիրուսի տարածման պայմաններում, երբ Քոչարյանը գտնվում է Քրեակատարողական հիմնարկում, խնդիր է ծագում նրա այդ իրավունքների պահպանման տեսանկյունից, քանի որ վերջինս 60-ից բարձր տարիքային խմբում է եւ առողջական վիճակով պայմանավորված՝ կարող է համարվել ռիսկային գոտում:

Նա մանրամասնեց, թե ինչու են ներկայացրել միաժամանակ երկու հայց՝ դիմելով թե՛ Երեւանի ընդհանուր իրավասության, թե՛ վարչական դատարան. «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում սահմանված ոչ նյութական վնասների շարքում, ի հավելումն զրպարտության եւ վիրավորանքի, տարիներ առաջ ավելացվել են խոշտանգման, ապօրինի դատապարտման եւ մի շարք այլ խախտումներ, այսինքն՝ խոշտանգումից զերծ մնալու իրավունքը Քաղաքացիական օրենսգրքով պաշտպանվող արժեք է: Բացի այդ, քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է դիմել ինչպես վնասի հատուցման, այնպես էլ վնասը բացառելու պահանջով, ինչն ավելի առաջնային է, հետեւաբար մենք դիմել ենք Քաղաքացիական դատարան՝ ֆիքսելով, որ անձը, ՔԿՀ-ում պահվելով, կոնվենցիոն իմաստով ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի՝ հաշվի առնելով նրա տարիքը եւ առողջական վիճակը»: Ինչ վերաբերում է Վարչական դատարան դիմելուն, Արամ Օրբելյանն ասաց, որ անկախ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ անձին կալանավորելու որոշումից, Քրեակատարողական հիմնարկը, նաեւ Քրեակատարողական ծառայությունը ունեն պարտավարություն՝ ապահովելու իրենց վերահսկողության տակ գտնվող անձանց առողջությունը, եւ վերաբերմունքի նվազագույն ստանդարտները՝ ամրագրված միջազգային մի շարք փաստաթղթերով. «Իսկ եթե կա դատարանի որոշում՝ անձին կալանքի տակ պահելու, պետք է այլ դատարանի որոշում, որպեսզի ՔԾ-ն կարողանա կալանքի տակ չպահել, այսինքն՝ չկատարել Աննա Դանիբեկյանի որոշումը: Տվյալ դեպքում այդ դատարանը վարչական դատարանն է»:

Այլ կերպ ասած՝ հայցվոր կողմը վարչական դատարանից պահանջում է պարտավորեցնել վարչական մարմնին՝ ՔԾ-ին, ձեռնպահ մնալ անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգման ենթարկելու իրավունքի հնարավոր խախտումից, իսկ Քաղաքացիական դատարանից պահանջում է բացառել այդ հնարավոր խախտման արդյունքում առաջացած հնարավոր վնասը:

Արամ Օրբելյանը նշեց, որ իրենց հայցադիմումների հիմք է հանդիսացել նաեւ միջազգային կառուցների՝ ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարների, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության այն հայտարարությունը, որ պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու կամ խափանման միջոցը ժամանակավոր ընդհատելու ուղղությամբ. «Դիմելով դատարան, մենք, ըստ էության, պետությանը տվել ենք հնարավորություն, որ առնվազն ժամանակավորապես՝ մինչեւ համավարակի, նաեւ այլ քաղաքացիների նկատմամբ կիրառված սահմանափակումների ավարտը, պարոն Քոչարյանը գտնվի ազատության մեջ, եւ խոսքը չի վերաբերում միայն պարոն Քոչարյանի դեպքին. ցանկացած անձ, որ 60 եւ ավելի տարիքի է եւ ունի ԱՀԿ-ի սահմանած հիվանդություններից որեւէ մեկը, պետք է իրավունք ունենա դիմելու եւ ստանալու համապատասխան հայցի ապահովում, որպեսզի համավարակի շրջանակում գտնվի ՔԿՀ-ից դուրս»: Ըստ Օրբելյանի՝ այս պահին ՄԻԵԴ-ում դրա հետ կապված մի շարք խնդիրներ են քննարկվում, արդեն կա կոմունիկացիա՝ անձին Անգլիայից Ամերիկա արտահանձնելու վերաբերյալ՝ ԱՄՆ-ում համավարակի զարգացման համատեքստում. «Եվ մի շարք այլ երկրներում՝ Իտալիայում, Ֆրանսիայում, քննարկման առարկա են դառնում պահման պայմանները եւ երաշխիքները անձանց ՔԿՀ-ներում պահելու, այսինքն՝ սա միայն ՀՀ-ի համար առանձնահատուկ բան չէ, առնվազն Եվրոպական, եթե չասենք՝ համաշխարհային խնդիր է»:

Հարցին՝ այդ հնարավոր խախտումներից զերծ մնալու եղանակը, ըստ իրենց, այս պարագայում ազատության մեջ գտնվե՞լն է, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Ես անձամբ դա եմ տեսնում, բայց դա չի կաշկանդում դատարանին կամ քրեակատարողական հաստատությանը այլ եղանակով դա ապահովել, ազատություն ասելով՝ նկատի ունեմ, որ ՔԿՀ-ից դուրս պետք է լինի, բայց արդյոք դա ենթադրո՞ւմ է ամբողջությամբ ազատություն, թե այլ տեսակի սահմանափակում, ես թողնում եմ պետության ընտրությանը»: Հարցին՝ այլ տեսակի սահմանափակումը ո՞րը պիտի լինի, Օրբելյանն պատասխանեց. «Ասենք՝ տանը լինի, իրականում դժվարանում եմ ասել, սա ոչ ստանդարտ իրավիճակ է, եթե ես դատավոր լինեի, ինչ-որ բաներ գուցե մտածեի: Ամեն դեպքում, մոտեցումը հետեւյալն է. եթե անձը գտնվում է պայմաններում, որ պիտի դիտարկվեն որպես անմարդկային վերաբերմունք, այդ վիճակը պիտի ընդհատվի, թե դրանից հետո արդեն ինչ սահմանափակում պիտի կիրառվի, կդժվարանամ ասել, կարծում եմ, որ եթե իրավական հիմք լինի այլ սահմանափակման, կարելի է, եթե չլինի, չի կարելի»: Փաստաբանի խոսքով՝ մի շարք երկրներում այժմ նույնիսկ դատապարտյալներին են առաջարկում պայմանական ընդմիջում տալ, գնալ տուն, տանը սպասել կորոնավիրուսի ավարտին, հետո վերադառնալ, շարունակել պատժի կրումը. «Մենք պետք է հասկանանք, որ պետությունը պարտավոր է ապահովել կալանքի որոշումը, բայց միաժամանակ ունի ավելի բարձր պարտավորություն՝ ապահովելու խոշտանգված չլինելու եւ անմարդկային վերաբերմունքի իրավունքը: Ամեն դեպքում, ռիսկային խմբի ցանկացած անձ, առնվազն կալանավորները, չպիտի գտնվեն ՔԿՀ-ներում, ընդ որում, միջազգային կառույցների եւ ԱՀԿ-ի զեկույցների համաձայն՝ չպիտի գտնվեն ոչ թե պանդեմայից հետո, այլ դրանից առաջ, որովհետեւ հետո արդեն ուշ է լինելու»: Ի պատասխան հարցին՝ արդյոք մեր օրենսդրությունը նման հնարավորություններ սահմանո՞ւմ է, Արամ Օրբելյանը հիշատակեց Սահմանադրության 3-րդ հոդվածը, ըստ որի՝ մարդու իրավունքներն ու ազատությունները գերագույն արժեք են. «Օրենսդրությունը որքան էլ մանրակրկիտ լինի, չի կարողանալու կյանքի բոլոր հնարավոր եւ ենթադրյալ զարգացումները նախատեսել, այսինքն՝ չորս ամիս առաջ մեզնից ոչ ոք չէր կարող կանխատեսել այս իրավիճակը, միշտ կան երեւույթներ, որ կարգավորված չեն օրենսդրությմաբ, բայց չկա մի բաց, որը չի կարելի հաղթահարել»: Ըստ Օրբելյանի՝ դատական համակարգն այժմ կա՛մ պիտի ոչ ստանդարտ լուծումներ կիրառի, կա՛մ մնա շաբլոնային դաշտի մեջ:

Նշված հարցով փաստաբանները դիմել են նաեւ հենց Քրեակատարողական ծառայությանը. «Մենք իրենց դիմել էինք հենց ՔԿՀ տեղափոխելու օրը, ըստ էության, պատասխանը շատ ֆորմալ է, ասված է, որ հիվանդանոցում մնալու հիմքեր չկան, եւ իրենք իրականացնում են օրենքով սահմանված պարտականությունները, հիվանդանոցում գտնվելու իմաստով չեմ ուզում վիճել, ամեն դեպքում, եթե չկա ցուցում այնտեղ գտնվելու, դեռ չի նշանակում, որ պիտի գտնվի ՔԿՀ-ում»: Օրբելյանը կարեւորեց նաեւ, որ ՔԿՀ-ներում ոչ միշտ, բայց հիմնականում հնարավոր չի լինում սոցիալական հեռավորություն պահել, ինչը տվյալ դեպքում եւս կարեւոր հանգամանք է. «Հիմա պարոն Քոչարյանը մենախցում է, բայց բազմաթիվ այլ դեպքերում մենախցում չեն եւ ինչքան էլ ցանկանան հեռավորություն պահել, չեն կարող, ամեն դեպքում, շփումները ՔԿՀ-ում զրոյացնել հնարավոր չէ՝ սննդի, անվտանգության, աշխատակազմի հետ շփման տեսակետից, այսինքն՝ սա լրջագույն խնդիր է առնվազն ԵԽ-ի անդամ երկրների տարածքում: Ես իմ գործընկերներին էլ եմ առաջարկել ռիսկային խմբում գտնվող անձանց պարագայում դիմում ներկայացնել, եւ եթե ձեր ընթերցողների մեջ էլ կլինեն փաստաբաններ կամ նման անձինք, պատրաստ եմ նրանց հետ կիսվել այս հղումներով»,- եզրափակեց փաստաբանը:

 

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5503 դիտում

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերված ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում փառատոնի ժամանակ զոհվածների ընտանիքներին

Արմավիր քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի

Իրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին

Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ

Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան

Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է

2 օր է՝ գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ

Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ի՞նչ հանդիպումներ են նախատեսված

Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել

Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ի՞նչ է սպասվում

Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին

Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը

Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել

Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ