Երևան
12 °C
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս Հայաստանի գիտական կազմակերպությունների տնօրենների հետ: Հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակի պայմաններում ստեղծված խնդիրների հաղթահարման աջակցության վերաբերյալ վերջիններիս առաջարկները: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունը:
Տեսակոնֆերանսին մասնակցել են ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, «Հայկենսատեխնոլոգիա» գիտա-արտադրական կենտրոնի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտա-տեխնոլոգիական կենտրոնի, ինչպես նաև Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենները:
Մի քանի ինստիտուտներ առաջարկել են տարածքների և իրերի ախտահանության համակարգերի մշակում և արտադրություն, ինչպիսիք են օզոնատորները և ՈւՄ խցիկները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ սարքերի համատեղ ուսումնասիրման և դրանց արդյունավետության բացահայտման ուղղությամբ: Մեկ այլ առաջարկի համաձայն՝ գամմա ճառագայթման միջոցով հնարավոր է ստեղծել ախտահանման շարժական համակարգ, որի արդյունավետությունը վիրուսային մասնիկների վրա ևս պետք է ուսումնասիրել:
Ներկայացվել են առաջարկություններ ինքնամեկուսացմանն ռեժիմին առնչվող հասարակագիտական հետազոտությունների իրականացման վերաբերյալ ինչպես իրադրության սոցիալ-հոգեբանական, այնպես էլ հեռավար կրթության և կառավարման մոդելների մասով: Առաջարկների մյուս խումբը վերաբերել է համավարակի տարածման մոդելավորման խնդիրներին, որոնց լուծման համար առաջարվել է կիրառել հասանելի հաշվողական հնարավորությունները և տեխնոլոգիաները: Հնչել են նաև առաջարկներ իմունախթանիչներ հանդիսացող պրոբիոտիկներով հարուստ սննդանյութերի, ինչպես նաև բնական ծագման այլ կենսաակտիվ նյութերի արտադրության և դրանց կիրառման վերաբերյալ:
Առաջարկների մյուս բաժինը վերաբերել է ախտածին հարուցիչների ուսումնասիրության ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք հնարավորություն կընձեռեն ՀՀ տարածքում ունենալ ախտածինների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողների խմբեր, որոնց մասնագիտական կարողությունները կկիրառվեն ինչպես նոր դեղամիջոցների և հակահամաճարակային միջոցների մշակման, այնպես էլ առավել առաջադեմ հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Նշվել է նաև միջազգային ստանդարտներին համապատասխանող ԴՆԹ/ՌՆԹ թեստերի մշակման և սինթեզի ենթակառուցվածքներ ունենալու անհրաժեշտությունը, որը ներկայացնում է ոչ միայն գիտական, այլ նաև կիրառական հետաքրքրություն:
Հանդիպման վերջում մասնակիցները համաձայնության են եկել համագործակցել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև առաջարկել են ստեղծել արտակարգ իրավիճակներում գիտական ինստիտուտների ներուժի համախմբումն ապահովող հարթակ և համապատասխան ընթացակարգեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելի համակարգված և էֆեկտիվ կիրառել հանրապետության գիտական ներուժը՝ ճգնաժամային կառավարման մարմինների աշխատանքներում ներգրավելով համապատասխան ոլորտների գիտնականների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT