Երբ ազգովի ուժասպառ լինենք, որոշ գործողություններ արանքից կհանենք, միայն թեստավորումն ու բուժումը կթողնենք. Ա. Թորոսյան

Մենք չենք կարող համարել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է եւ 100 տոկոսով մարում է։ Այս մասին այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ներկայացրեց, որ առաջ եթե ունենում էինք 50 դեպք, բայց մեկ աղբյուրից, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք՝ 10-20 տարբեր աղբյուրներից։

«Հետեւաբար վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից, բայց մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպքը գտնել եւ անել նույն գործողությունները, ոնց արել ենք մինչ հիմա՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ գործողությունը պետք է անել այնքան, քանի դեռ ուժ կա։ «Երբ ազգովի կլինենք ուժասպառ, այդ ժամանակ որոշ գործողություններ արանքից կհանենք, միայն թեստավորումն ու բուժումը կթողնենք»,- նշեց Թորոսյանը։ Նրա խոսքով՝ այս համատեքստում է պետք տեսնել բոլոր սահմանափակող միջոցառումների հանելը, խստացնելը, փոխելը եւ ոչ թե պարզապես թվերի։

Նրա պնդմամբ՝ այս մասին է խոսում նաեւ շատ այլ երկրների փորձը։ «Շվեդիան, որ պրակտիկորեն ոչ մի բան չարեց, ասաց՝ մենք կդիմանանք, համ էլ թող բոլորն իմունիտետ ձեռք բերեն, 10 մլն բնակչություն ունի եւ մոտ 800 մահ արդեն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ մեր՝ 2,5 մլն մարդու համար արդեն 200 մահ պետք է ունենայինք կորոնավիրուսից։

Թորոսյանն ասաց, որ այս 2 ամսվա միջոցառումները թեեւ շատ դաժան են, բայց դրանց շնորհիվ են, որ ունենք քիչ մահեր։ Նա նաեւ հավելեց, որ եւս մեկ հոգի մահացել է այսօր առավոտյան, սակայն դեռ չեն հայտնել դրա մասին։ «81-ամյա քաղաքացին ունեցել է ծանր հիվանդություններ»,- հայտնեց նախարարը։

«Մենք այսօր մեզ մի քիչ վստահ ենք զգում մահճակալային ֆոնդի, թոքերի արհեստական օդափոխության սարքերի առումով, բայց պետք է պատրաստված լինենք վատագույնին՝ թե՛ մահճակալային ֆոնդով, թե՛ հագեցվածությամբ, դեղերով, այլ վայրերում բուժօգնություն մատուցելով»,- եզրափակեց Թորոսյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3035 դիտում

Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է

Ովքե՞ր են ձեր ամենալավ ընկերները. վարչապետն այցելել է Կապանի թիվ 1 հիմնանորոգված մանկապարտեզ. տեսանյութ

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը եզրափակչում է

Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

Միրզոյանն ու Միացյալ Թագավորության պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Զոհ կամ վիրավոր չկա, պետք չէ անհարկի շահարկել. ՆԳՆ-ն՝ Սյունիքում ՊԾ մեքենայի մասնակցությամբ վթարի դեպքի մասին

Հնդկաստանը սատարում է խաղաղության օրակարգին. Հակոբ Արշակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է. Քըլըչ. Civilnet

Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում

Կապանում սուբվենցիոն ծրագրով հանգստի գոտի է հիմնվել. վարչապետը հետևել է իրականացված աշխատանքներին. տեսանյութ

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը

Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին

Գլխավոր հարկադիր կատարողը Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում ծանոթացել է շարժական գրասենյակների աշխատանքին

Չնախատեսված հանդիպում նաև Խոտ գյուղում․ վարչապետը Սյունիքում է. տեսանյութ

Առաջիկա օրերին կհայտնեմ դիրքորոշումս ստեղծված իրավիճակի և իմ հետագա քայլերի վերաբերյալ. Սարիկ Մինասյան

Ալիևը Անթալիայում հանդիպել է Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ

ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները

Լուսանների գիշերային զբոսանքը Խոսրովի անտառում. տեսանյութ

ԱԺ-ի միջանցքներից մեկը կունենա յուրահատուկ եվրոպական ճեմուղու տեսք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին. տեսանյութ

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել 102 մլն եվրոյի առողջապահական վարկային համաձայնագրին

Իլհամ Ալիևը հայտարարում է, որ չի ենթարկվի ՄԻԵԴ-ի որոշումներին. սա ընդունելի՞ է. Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ նիստում

Ի՞նչ վիճակում են շտապօգնության վթարից տուժած բուժքույրն ու վարորդը. նոր մանրամասներ

Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա. հայտնի է օրակարգը

Կոնվերս Բանկ. Անվտանգ և անհատականացված բանկինգի դարաշրջանը

Ստամբուլում հրդեհ է բռնկվել քիմիական նյութերի պահեստում. տեսանյութ

9:0. Մալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը. տեսանյութ

Դադարեցվել է Արմավիրի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը

Հանդիպել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբինյանն ու Քըլըչը

Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների մեծ մասում անձրև, լեռներում նաև ձյուն կտեղա

Չինաստանի ամենահայտնի պետական հիմնադրամի` «Soong Ching Ling»-ի հետ համագործակցության հուշագիր է ստորագրվել

Վրաերթ՝ Աբովյանում. 20-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Բնակարան կամ շքեղ ավտոմեքենա ունեցող ԼՂ ընտանիքը չի կարող օգտվել աջակցության լրացուցիչ ծրագրից․ Հարությունյան

Ինքս ինձ ուրիշ կողմից եմ բացահայտել. Բրյունետը երկրպագուներին է ներկայացրել Love Reversed երգն ու տեսահոլովակը

ԼՂ ընտանիքների որոշ խմբերին ապրիլի 1-ից 40-հազարական դրամ կտրվի․ ովքե՞ր կարող են դիմել․ մանրամասներ

Անթալիայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը

Ավտովարկի նոր պայմաններ Ամիօ բանկի կողմից

Բրատիսլավայում ապրիլի 11-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. Եվրոպայի առաջնություն

Սարիկ Մինասյանը Գյումրիում ամենաբարձր տոկոս հավաքած թեկնածուն է․ Տիգրան Ավինյան