Մարտի 1-ի գործով կեղծ փաստաթուղթ է ներկայացվել ՄԻԵԴ. 1lurer.am

www.1lurer.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ ներկայացրած տարեկան հաղորդման մեջ անդրադարձել է մարտի 1-ի քրեական գործին:

«Քրեական գործից մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ անջատված քրեական գործը, մինչ դատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատված, շուրջ 1200 էջից բաղկացած մեղադրական եզրակացությամբ, 2019 թ. ապրիլի 29-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Դատաքննությունը շարունակվում է»,- արձանագրել է դատախազը տարեկան հաղորդման մեջ: 

Փաստաթղթում նաև նշված է, որ 2019թ. սեպտեմբերի 24-ին մարտի 1-ի մայր քրեական գործին է միացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պարտակում կազմակերպելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն և ապացույցները կեղծելուն դրդելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ հարուցված քրեական գործը: 

«Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, որ պաշտոնատար անձինք, ի պաշտոնե տեղեկացված լինելով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման մասին, դրա կատարման գործիքների և միջոցների պարտակումը կազմակերպելու դիտավորությամբ, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համոզելու, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով դրդել են ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնին չարաշահել պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչպես նաև վերացնել քրեական գործում առկա, հանցագործության հետքեր պարունակող, ապացույց հանդիսացող առարկաներ:

Ինչպես նաև, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, հիշյալ իրադարձությունների կապակցությամբ ՀՀ կառավարության և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի միջև կատարված գրագրության ընթացքում, օգտագործելով մի շարք պաշտոնատար անձանց կողմից կազմված կեղծ տեղեկություններ և գրառումներ պարունակող պաշտոնեական փաստաթղթերը և սույն քրեական գործում առկա կեղծ բովանդակությամբ նյութերը, կազմել է պաշտոնեական կեղծ փաստաթուղթ հանդիսացող ՀՀ Կառավարության դիրքորոշում և այն ներկայացրել Եվրոպական դատարանին»,- ըստ աղբյուրի, նշված է դատախազի հաղորդման մեջ:

Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3382 դիտում

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները