Երևան
12 °C
Զինված ուժերում նոր կորոնավիրուսով վարակված զինծառայողներից ոչ մեկի վիճակը ծանր կամ ծայրահեղ ծանր չէ, արհեստական շնչառական սարքերին միացված զինծառայողներ չկան: Այս մասին այսօր ասուլիսին ասաց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
«Այս պահին թոքաբորբով հիվանդ ոչ մի զինծառայող չունենք: Ունենք բուժումն ավարտած եւ զինծառայության վերադարձած 6 զինծառայող: Վերցվել է 165 նմուշ, կան ե՛ւ դրական, ե՛ւ բացասական պատասխաններ, բացասականները շատ ավելի շատ են»,- ասաց նա: Օհանյանը նշեց, որ ճիշտ չի համարում հրապարակել ինքնամեկուսացված եւ բուժվող զինծառայողների թիվը:
ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի դիտարկմամբ՝ զինծառայողներին զորանոցային վիճակի բերելու կարիք չկա. զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունն ի զորու է եւ իրականացնում է այնպիսի ծավալի աշխատանքներ, որ մեր զինուժն այդ խնդրի առաջ դեռեւս կանգնած չէ: «Եթե վիճակը պահանջի բերել զորանոցային վիճակի, ապա զինված ուժերի եւ Պաշտպանության նախարարության ղեկավար կազմն այդ որոշումը կկայացնի: Սպայակազմը պարզ է, որ ծառայությունից հետո գնում է իրենց տները: Այդ կազմի հետ արդեն երկու ամսից ավելի է՝ աշխատանքներ են կատարվում, քարոզվում է, որ ծառայությունից հետո մաքսիմալ սահմանափակեն շփումները, խանութ գնալուց, շփումներ ունենալուց էլ անհատական պաշտպանիչ միջոցներ կրեն՝ դիմակներ, ձեռնոցներ: Հուսով եմ, որ մեր զինծառայողները քաջ գիտակցում են այն վտանգները, որ հնարավոր է՝ ամենօրյա շփումներում ունենան եւ հասկանալով՝ պահպանում են այդ ամենը»,- նշեց նա:
Անդրադառնալով այն հարցերին, թե մեր ռազմական բժիշկները որքանով են պատրաստ նոր կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարել, եւ նրանց որ մասն է արդեն իսկ ընդգրկված այդ աշխատանքներին՝ Օհանյանն ասաց. «Պատրաստ են հարյուր տոկոսով, ընդգրկված են՝ ըստ անհրաժեշտության: Զինված ուժերի բժշկական ծառայությունն իր տարիների փորձն է ներդնում ներկայումս Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին, նաեւ զինված ուժերում գրեթե միշտ հակահամաճարակային միջոցառումներ են իրականացվում: Մենք փաստի առաջ ենք կանգնել, երբ H1N1-ն էր թափանցել: Այդ ժամանակ կարող եմ վստահեցնել, որ զինված ուժերի բժշկական ծառայությունը շատ մեծ պայքարի մեջ էր, եւ այդ պայքարը հաղթանակով ավարտվեց: Դրանք այն դեպքերն են, երբ հանրությունն առանձնապես տեղյակ չի էլ լինում»: Նա կրկին ընդգծեց, որ հայ ռազմական բժկական անձնակազմն ունի վարակի դեմ արդյունավետ պայքարելու փորձ եւ ներուժ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը
Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT