Զինծառայողների թեստավորումն արվում է ե՛ւ հայ-ռուսական, ե՛ւ հայ-ամերիկյան համագործակցությամբ

Ապրիլի 9-ից ողջ ծավալով աշխատում է շարժական լաբորատորիան՝ սպասարկելով բանակին: Ստեղծված է համատեղ հայ-ռուսական աշխատանքային խումբ, որի կազմում ներգրավված են հայկական զինված ուժերի համապատասխան մասնագետներ, որոնք ռուս գործընկերների հետ միասին կատարում են թեստավորման աշխատանքներ: Այս մասին այսօր ասուլիսին ասաց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

«Հաշվի առնելով, որ հայ մասնագետներն ունեին բազային պատրաստվածություն՝ կարճ ժամանակում ձեռք են բերել նոր կորոնավիրուս COVID-19-ի հետ աշխատելու հմտություններ, եւ, օրինակ, երեկ հայ մասնագետներն ինքնուրույն են իրականացրել այդ աշխատանքները»,- ասաց նա:

Անդրադառնալով ամերիկյան լաբորատորիայի հետ համագործակցության հնարավորության մասին հարցին՝ նա նշեց, որ հայ մասնագետների հետ համատեղ ամերիկյան լաբորատորիայում թեստերը հետազոտվել են ի սկզբանե. «Սկզբնական ժամանակահատվածում նմուշներն ուղարկվել են ամերիկյան լաբորատորիա, այնտեղ մոտ 600 նմուշ է հետազոտվել: Այս պահին էլ նաեւ այս լաբորատորիայի հետ աշխատում ենք զուգահեռաբար»: Զինծառայողների վարակվածության ստուգումը ռուսական եւ ամերիկյան համագործակցության շրջանակում, ըստ Օհանյանի, անհրաժեշտ է, քանի որ համավարակի տարածմամբ պայմանավորված՝ բավական ծանրաբեռնված է մեր առողջապահական համակարգը:

Օհանյանի խոսքով՝ այսօր հայկական զինված ուժերում իրականացվում են տասնյակ միջոցառումներ, որոնց համատեղմամբ միայն կարելի է ստանալ լավ արդյունքներ: «Դրա շնորհիվ է, որ զինված ուժերում դեպքերի քանակը չնչին է: Դա նաեւ զորանոցային օղակի, հոսպիտալի աշխատակիցների շնորհիվ է»,- ասաց նա:

Նա չհրապարակեց թե՛ բուժվող, թե՛ մեկուսացված զինծառայողների թիվը եւ թե՛ այն վայրերը, ուր նրանք գտնվում են՝ հավաստիացնելով. «Ե՛վ բուժվողների, ե՛ւ մեկուսացվածների համար ստեղծված են գերազանց պայմաններ: Ամենօրյա տեղեկատվությամբ դուք կիմանաք, որ մեր զինծառայողներն ավարտել են բուժումն ու դուրս եկել՝ շարունակելու ծառայությունը»:

Տպել
947 դիտում

Կորոնավիրուսի 355 նոր դեպք է հաստատվել, 6 մահ, երկուսը՝ այլ պատճառներով. ընդհանուր թիվը մոտենում է 10 հազարին

Արսեն Թորոսյանը հանդիպել է վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին. քննարկվել են ընդհանուր մոտեցումները

ԱՄՆ-ում ցույցերի ժամանակ պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը (լուսանկար)

Հրդեհ Էջմիածին քաղաքի մթերային խանութներից մեկում․ տուժածներ չկան

Հրդեհ Վանաձորում. 7-ամյա երեխային այրվող բնակարանից դուրս են բերել հարեւանները, տան տիրոջը՝ փրկարարները (լուսանկարներ)

Վանաձորում մեքենան բախվել է շինության պատին. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)

ՍԱՏՄ-ն գյուղատնտեսական մի քանի շուկաներում խախտումներ է արձանագրել. տվյալները կներկայացվեն պարետատուն

Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. վարչապետ

Ռեվանշիստները հիմա էլ ուրի՞շ «պլացդարմ» են փնտրում

Նախատեսված է 100.000 հայկական թեստի արտադրություն. ՄԿԻ-ն ավարտել է լաբորատոր փորձարկումները

358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առաջին դասարանցիների առցանց գրանցումը կսկսվի հունիսի 1-ից

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ոստիկանները պարզել են Իջևանում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Արցախի նախագահը 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

ՊԲ-ում այսօր սանիտարական օր է. ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինությունները(տեսանյութ)