Տնտեսությունը փլուզվում է, մանրէն զգետնեց մեր ողջ ինքնավստահությունը. Financial Times-ի հոդվածը

Financial Times-ի գլխավոր տնտեսական մեկնաբան Մարտին Վուլֆն ասում է, որ աշխարհին տնտեսական լուրջ դժվարություններ են սպասվում. այս տարի՝ առավելապես, եկող տարի՝ նմանապես: Առավել մեծ անկումներ սպասվում են առաջատար տնտեսություններին։ Զարգացող երկրների (նաեւ՝ Հայատանի-խմբ․) համար նույնքան ցավոտ չի լինի: «Մանրէն զգետնեց մեր ողջ ինքնավստահությունը եւ համաշխարհային արտադրությունը գլորեց անդունդ»,- գրել է նա:

Ներկայացնում ենք Մարտին Վուլֆի «Համաշխարհային տնտեսությունը փլուզվում է» հոդվածը, ուր անուրախ կանխատեսումների, աղյուսակների, համեմատականների ու տնտեսագիտական վերլուծությունների ավարտին նա հորդորում է… մարդասեր լինել:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) իր «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (World Economic Outlook) վերջին զեկույցում աշխարհում տիրող իրավիճակն անվանում է «Մեծ Մեկուսացում» “Great Lockdown”: Ես նախընտրում եմ այն կոչել «Մեծ Անջատում» “Great Shutdown”. սա ճշգրիտ արտացոլում է այն իրողությունը, որ համաշխարհային տնտեսությունը կփլուզվեր, նույնիսկ եթե քաղաքականություն մշակողները չկիրառեին սահմանափակումներ, եւ կգտնվեր այդ քայքայման փուլում մինչեւ մեկուսացման կարգի ավարտը: Այնուամենայնիվ, ինչ էլ այն կոչենք, մի բան պարզ է. սա մեծագույնն է ճգնաժամերից, որին բախվել է աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, եւ ամենամեծ տնտեսական աղետն է 1930-ականների Մեծ Դեպրեսիայից հետո: Եվ աշխարհն այս կետին հասել է իր հզորների միջեւ պառակտումների եւ կառավարման բարձր օղակներում ահավոր ոչ-կոմպետենտության արդյունքում: Մենք կանցնենք սրա միջով, բայց՝ դեպի ո՞ւր:

Դեռ հունվար ամսին ԱՄՀ-ն գաղափար չուներ այն մասին, թե ինչ հարված էր սպասվում: Իսկ հիմա համաճարակի մեջտեղում ենք՝ զանգվածեղ հետեւանքների դիմաց: Շատ բան անորոշ է, իսկ կարեւորագույններից մեկն այն է, թե կարճատես առաջնորդներն ինչպես կարձագանքեն համաշխարհային սպառնալիքին:

Եվ ինչ արժե ցանկացած կանխատեսում, երբ ԱՄՀ-ն ենթադրում է, որ այս տարի պետությունների 90 տոկոսն իրական համախառն ներքին արդյունքի անկում կզգա ավելի, քան 2009-ին էր, երբ չինական արտադրական ծավալների էական ընդլայնումն օգնեց մեղմել հարվածը:Հունվարին ԱՄՀ-ն այս տարվա համար սահուն աճ էր կանխատեսում: Այժմ 2019-ի վերջին եռամսյակից մինչեւ 2020-ի երկրորդ եռամսյակ ԱՄՀ-ն կանխատեսում է 12 տոկոս անկում առաջատար տնտեսություններում եւ մոտ 5 տոկոս անկում՝ զարգացող երկրներում: Բայց, լավատեսորեն, կարելի է դիտարկել, որ երկրորդ եռամսյակը կլինի ցածրակետը: Դրանից հետո ակնկալվում է, որ կսկսվի վերականգնումը, թեպետ առաջատար տնտեսություններում արտադյունաբերությունը կմնա 2019-ի չորրորդ եռամսյակի մակարդակից ցածր մինչեւ 2022 թվականը:

Այս «ելակետը» ենթադրում է տնտեսության վերաբացում 2020-ի երկրորդ կեսին: Եթե այդպես լինի, ապա ԱՄՀ-ն կանխատեսում է 3 տոկոս գլոբալ անկում 2020 թվականին, որին կհաջորդի 2021 թվականի 5.8 տոկոսանոց ընդլայնումը: Առաջատար տնտեսությունների համար անկման ցուցանիշը 6.1 տոկոս կլինի, ընդլայնմանը՝ 4.5, դա լավատեսորեն ասած:

ԱՄՀ-ն առաջարկում է երեք այլընտրանքային սցենար՝ սառը ցնցուղի ազդեցությամբ: Առաջին սցենարով՝ մեկուսացման կարգավորումները կտեւեն 50 տոկոսով ավելի, քան՝ ենթադրվում են հիմա: Երկրորդով՝ 2021-ին կանցնի վարակի երկրորդ ալիքը: Երրորդով՝ այս երկուսի տարրերը կհամակցվեն:

Այսպես, այս տարի ավելի երկար մեկուսացման պայմաններում արտադրության համաշխարհային ցուցանիշները 3 տոկոսով ցածր կլինեն: Վարակումների երկրորդ ալիքով՝ 2021թ. աշխարհում արտադրությունը 5 տոկոսից ավելի անկում կգրանցի: Կամ այս երկու աղետների համակցմամբ՝ համաշխարհային արտադրությունը 8 տոկոսով կնվազի 2021 թվականի համար սահմանվածից:

Կանխատեսվում է, որ առաջատար տնտեսություններում պետական ծախսերը 10 տոկոսով ՀՆԱ-ից ավելին կլինեն, իսկ պետական պարտքը՝ միջինից 20 տոկոսով ավելի բարձր: Եվ մենք գաղափար անգամ չունենք, թե որ ուղին կլինի առավել ճիշտը: Ինչ էլ ընտրենք, կարող է վատթարը լինել. վիրուսը կարող է մուտացվել, կարող է պարզվել, որ հիվանդացած-լավացածների դիմադրողականությունը տեւական չէ, պատվաստանյութը կարող է ուշանալ: Մանրէն զգետնել է մեր ողջ ինքնավստահությունը:

Ի՞նչ պետք է անենք այս աղետը կառավարելու համար: Տարբերակ մեկ. պիտի սահմանափակումներից չհրաժարվենք մինչեւ որ մահացության մակարդակը վերահսկողության տակ առնենք: Անհնար կլինի վերաբացել տնտեսությունները մոլեգնող համաճարակի պայմաններում՝ բազմապատկելով մեռնողների թիվը եւ քայքայելով առողջապահական համակարգերը: Նույնիսկ եթե մեզ թույլ տրվեր գնել կամ վերադառնալ աշխատանքի, շատերն այդպես չէին անի: Բայց անհրաժեշտ է նախապատրաստել այդ օրվան՝ ստեղծելով առավելագույնս մեծ հզորություններ՝ մարդկանց թեստավորելու, մեկուսացման պայմաններում պահելու եւ բուժելու համար: Այժմ ոչ մի ծախս չպետք է խնայվի դրա կամ նոր պատվաստանյութ ստեղծելու, արտադրելու եւ օգտագործելու համար:

Ամենից առաջ, ինչպես Վաշինգտոնի Փեթերսոնի Միջազգային տնտեսագիտության ինստիտուտի՝ 20 առաջատար երկրների խմբի դերակատարության մասին զեկույցում է նշվում. «Պարզապես, եթե Covid-19-ի համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը պատշաճ չլինի, շատ ավելի շատ մարդ կմահանա»: Սա ճիշտ է առողջապահության քաղաքականության եւ համաշխարհային տնտեսության վրա ազդեցությանն արդյունավետ արձագանքելու առումով: Թե՛ համաճարակը, եւ թե՛ Մեծ Անջատումը համաշխարհային իրադարձություններ են: Անշուշտ, կարեւոր է աջակցությունն առողջապահական համակարգերին, ինչպես իր ելույթում ընդգծել է ԱՄՀ գլխավոր տնտեսագետ Մորիս Օբսֆելդը: Այնուամենայնիվ, նույնքան կարեւոր է տնտեսական աջակցություն հատկացնել աղքատ երկրներին՝ պարտքերի մարման, դրամաշնորհների եւ էժան վարկերի ձեւով: Անհրաժեշտ են ֆինանսական հսկայական վերաբաշխումներ՝ արդեն կատարված ոչ-անհրաժեշտ հատկացումները փոխանցելով ավելի աղքատ երկրներին:

Եվ մի բացասական կետ. այն տնտեսական ազգայնականությունը, որով Դոնալդ Թրամփն ու իր թիմն աշխատում էին՝ նախագահելով ԱՄՆ-ն, եւ որը նույնիսկ հայտնվեց ԵՄ կազմում, լուրջ վտանգ է ներկայացնում: Մեզ պետք է ազատորեն կազմակերպվող առեւտուր՝ հատկապես (բայց ոչ՝ բացառապես) բժշկական սարքավորումների եւ պարագաների գնումներում: Եթե համաշխարհային տնտեսությունը կտոր-կտոր լինի, ինչպես դա տեղի ունեցավ Մեծ Դեպրեսիայի արդյունքում, վերականգնվելու հավանականությունը կմթագնի, եթե, իհարկե, չսպանվի:

Մենք չգիտենք, թե համավարակն իր պահեստում է՛լ ինչ ունի կամ տնտեսությունն ինչ արձագանք կտա: Բայց գիտենք, թե ինչ պետք է անենք, որպեսզի այս սարսափելի փլուզումից դուրս գանք հնարավոր նվազագույն վնասներով:

Մենք պետք է հիվանդությունն առնենք վերահսկողության տակ: Առկա սահմանափակումների ավարտից հետո պետք է հսկայական ներդրումներ կատարենք համակարգերում դրանք կառավարելու համար: Մենք պետք է կատարենք անհրաժեշտ ամեն ծախս դրա հետեւանքներից պաշտպանելու համար ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ մեր տնտեսական ներուժը: Մենք պետք է օգնենք միլիարդավոր մարդկանց, ովքեր ապրում են այնպիսի երկրներում, որոնք առանց այլոց օժանդակության չեն կարող մարդկանց օգնել: Պետք է հիշենք ամենից առաջ, որ համավարակի պայմաններում այլեւս ոչ մի երկիր կղզի չէ: Մենք չգիտենք ապագան: Բայց մենք գիտենք, թե ինչպես պետք է փորձենք ձեւավորել այն: Մենք կանե՞նք դա. այդ է խնդիրը: Ես շատ եմ վախենում մեր պատասխանից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3083 դիտում

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին

Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն

Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին

ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ

Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին

Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը

Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն

Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին

Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը