Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փորձում է դրականը տեսնել կարանտինի մեջ: Այս օրերին նա ընտանիքի հետ Հռոմում է՝ Իրալիայում, որը կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից է: Ողջ ժամանակը տանն է անցկացնում, սակայն նորածին որդին՝ Համլետը, չի թղնում ձանձրանալ: 31-ամյա ֆուտբոլիստը հարցազրույց է տվել, որը հրապարակված է «Ռոմայի» պաշտոնական կայքում: Դրանում բավական անկեղծ խոսել է կարանտինի ընթացքում զգացողությունների ու դրա պատճառած անհարմարություններից գլուխ հանելու միջոցների մասին:
- Բարեւ, Միկի՛, ինչպե՞ս ես: Նորմա՞լ է, որ քեզ Միկի կոչեմ:
- Բարեւ, ընկե՛րս: Նորմալ է, բոլորն ինձ Միկի են ասում: Ամեն ինչ լավ է: Իրականում տարօրինակ է դուրս գալու հնարավորություն չունենալը, բայց հուսով ենք՝ սա շուտ կվերջանա, ու այլեւս սրա կարիքը երբեք չի լինի:
- Ինչպե՞ ս ես ապրում կարանտինի պայմաններում: Արդեն 6 շաբաթ է:
- Ապրում եմ բնակարանում, եւ, անկեղծ ասած, հեշտ չէ: Երբ դրսում գեղեցիկ եղանակ է, դու ուզում ես դուրս գնալու, ինչ-որ տեղ ինչ-որ բան խմելու ու զբոսնելու հնարավորություն ունենալ: Ես նույնիսկ այգի չունեմ, եւ բարդ է: Բայց մենք պետք է տանը մնանք, գիտենք, որ հիմա դա ամենակարեւորն է: Մենք կենտրոնանում ենք նրա վրա, թե ինչ ենք կարող եւ ինչ պետք է անենք:
- Նոր ես հայր դարձել: Շնորհավորում եմ:
- Շնորհակալություն:
- Կարծում եմ՝ այս իրավիճակի եզակի օգուտներից է, որ կարող ես այդքան շատ ժամանակ անցկացնել Համլետի հետ:
- Այո՛, կարծում եմ՝ կարելի է ասել, որ այդ առումով բախտս բերել է: Ողջ ընթացքում ընտանիքիս, որդուս հետ եմ, դա ամենալավ բանն է աշխարհում: Եթե ֆուտբոլ խաղայինք, ճանապարհորդությունների ու խաղերի պատճառով չէի կարողանա այսքան շատ ժամանակ անցկացնել նրա հետ:
- Էլ ո՞վ է քեզ հետ հիմա նույն տանն ապրում:
- Բացի կնոջիցս ու Համլետից՝ այստեղ են նաեւ մայրս եւ կնոջս մայրը: Նրանք եկել էին, որպեզի երեխայի ծնվելու ժամանակ այստեղ լինեին, հետո կարանտինը սկսվեց, ու մնացին այստեղ, բայց նրանք ակնհայտորեն երջանիկ են, որ երեխայի կողքին են:
- Ինչպիսի՞ն է իրավիճակը քո հայրենիքում: Հետեւո՞ւմ ես Հայաստանում կատարվող իրադարձություններին:
- Իհարկե, մենք կանոնավորաբար կարդում են նորությունները եւ հետեւում մեր ընկերների պատմածներին: Այնտեղ էլ դեպքեր կան, բայց հույս ունենք, որ սահմանափակումները կօգնեն վերահսկել: Մի պահ մենք մտածեցինք՝ գուցե ավելի լավ է, որ ընտանիքի որոշ անդամներ վերադառնան այնտեղ, սակայն հետո որոշեցինք, որ ավելի լավ է ոչ մի տեղ չգնալ: Մենք պետք է մեր բաժինն անենք:
- Ի՞նչ կասես մարզումների մասին: Ինչպե՞ս են ընթանում:
- Լավ են, թեեւ ակնհայտորեն շատ են տարբերվում: Ակումբը հոգ է տանում մեր մասին, ուղարկում է անհրաժեշտ սարքերը եւ ամենը, ինչ անհրաժեշտ է: Մենք ծրագիր ունենք, որին հետեւում ենք, հետեւաբար շարունակում ենք տքնաջան մարզվել: Չեմ կարող տանը շատ վազել ու հետեւաբար շատ ժամանակ եմ անցկացնում հեծանվով:
- Ի՞նչ կասես հոգեբանական կողմի մասին: Բարդ չէ՞ հաշվի առնելով, որ դու սովոր ես խաղեր ունենալուն ու մարզումների վրա կենտրոնացած լինելուն:
- Երբ անընդհատ նույն միջավայրում ես, թուլանալը կարող է բարդ լինել: Պետք է փորձես մնալ հանգիստ, սառնասիրտ, ամեն ինչ ընդունես այնպես, ինչպես կա հիմա, կենտրոնանաս ապագայի վրա: Գիտենք, որ այս ամենը մի շաբաթում չի փոխվի, եւ երբ վերսկսելու հնարավորություն լինի, պետք է 2-3 շաբաթ մարզվենք, որ պատրաստ լինենք խաղալ: Դա այն է, ինչ բոլորը ցանկանում են, բայց մենք պետք է հոգ տանենք, որ ամեն ինչ առաջին հերթին ապահով լինի:
- Ու ինչպե՞ս ես փորձում թուլանալ, հանգստանալ:
- Դե, Համլետը կա, որին կարող եմ նայել ու խնամել: Բայց մենք նաեւ հեռուստացույց ենք շատ նայում, Netflix-ի շատ նախագծեր: Ես շատ ֆիլմեր եմ նայում, առաջ էլ էի շատ նայում, բայց հիմա՝ ավելի շատ:
- Ի՞նչ ես նայում եւ, ամենակարեւորը, ո՞ր լեզվով ես նախընտրում նայել:
- Ես հայկական շատ ֆիլմեր եմ նայում, իհարկե, դրանք Netflix-ում չկան: Նայում եմ անգլերենով, ռուսերենով, իտալերենով՝ դեռ ո՛չ, որովհետեւ երբեմն բարդ է հետեւել առանց ենթագրերի:
- Առոգանությունն ու բարբառները կարո՞ղ են բարդ լինել:
- Ես նորություններն եմ նայում իտալերենով, լսելն օգնում է, որ ավելի լավ սովորեմ, բայց ֆիլմերում որոշ բառեր անհնար է հասկանալ:
- Բոլորը գիտեն, որ դու շատ լեզուներով ես խոսում: Օգտագործո՞ւմ ես դրանք ողջ աշխարհի ընկերներիդ հետ շփվելիս:
- Այո՛, շատ: Ես կարող է ստիպված լինեմ անընդհատ փոխել լեզուները:
- Դա չի՞ խանգարում քո «autocorrect»-ին (խմբ. սմարթֆոններում ուղղագրությունը ստուգող համակարգ): Ես երբեմն ստիպված եմ լինում անգլերենից իտալերենի կամ իտալերենից անգլերենի անցնել, ու իմ «autocorrect»-ը չի օգնում:
- Խնդիրը ոչ թե «autocorrect»-ը շփոթելն է, այլ այն, որ իմ ուղեղում է խառնաշփոթ առաջանում: Եթե պետք է լինում, «autocorrect»-ն ինձ օգնում է: Իմ մեծագույն խնդիրը բառերը մոռանալն է: Երբեմն ես հիշում եմ, թե ինչպես է տվյալ բառը բոլոր լեզուներով, բացի այն մեկից, որն ինձ պետք է: Դա զայրացնում է:
- Կարող եմ պատկերացնել: Իսկ ի՞նչ է կատարվում քո չատերում:
- Դե, նախեւառաջ մենք նորություններ ենք ստանում վարակի մասին, հետո խոսում ենք այն մասին, թե երբ կարող ենք մարզվել: Հետո, իհարկել, մեմեր ենք ուղարկում ու կատակում: Բոլորն ինչ-որ բան գտնելիս ուղարում են մյուսներին:
- (Խմբ. հարցազրույց վարողը լուսանկար է ուղարկել Մխիթարյանին, որում երեխան ամրացված է պատին, իսկ հայրը հեռուստացույց է նայում) տեսնո՞ւմ ես: Միայն ծնողները կհասկանան:
- Սա ճիշտ չէ: Համլետի հետ հիանալի է, նույնիսկ երբ նա լաց է լինում: Բոլոր ծնողներն էլ գիտեն՝ որքան դժվար է հասկանալ՝ ինչու է երեխան լաց լինում:
- Վստահ եմ՝ կարողանում եք նրա համար գտնել անհրաժեշտ ամեն ինչ՝ չնայած կարանտին է:
- Այո՛: Ակնհայտորեն բարդ է, բայց մեզ մոտ հաջողվում է: Ես մայրիկիս ու կնոջս մայրիկին մեքենայով խանութ եմ տանում, որպեսզի նրանք գտնեն ամենը, ինչ պետք է: Կարողանում ենք:
- Դա կարեւոր է: Շնորհակալություն:
- Շնորհակալություն: Ապահո՛վ մնացեք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT