ԵՊՀ-ում եւ ՀՊՏՀ-ում ուսման վարձը վճարել է սովորողների միայն 30 տոկոսը, ԵՊԲՀ-ում պատկերը կարող է խաբուսիկ լինել

Այս շրջանում ուսանողներին հուզող գլխավոր հարցերից են վարձերի վճարումները։ Արտակարգ դրության պայմաններում շատ ուսանողներ եւ նրանց ծնողներ հարկադիր պարապուրդի պատճառով դժվարանում են ուսման վարձը վճարել։

Մեզ հետ զրույցում Երեւանի պետական համալսարանի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ ուսանողների միայն 30%-ն է վճարել վարձը։

Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 31-ին Մայր բուհը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ուսանողները կարող են մասնակցել առցանց դասընթացներին եւ վճարումներ կատարեն ավարտական աշխատանքների նախապաշտպանությունից առաջ:

Տոկոսային առումով նույն պատկերն է նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ուսման վարձերը վճարել են սովորողների մոտ 30%-ը։ Այս մասին հայտնեցին բուհի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հավելենք, որ ՀՊՏՀ-ն եւս մինչ քննաշրջանը ուսանողներից չի պահանջելու վճարել վարձերը։

Տոկոսային առումով թեեւ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում վարձերը մուծած ուսանողների թիվը մեծ է, սակայն բուհի աշխատակազմի ղեկավար Շուշանիկ Դանիելյանի խոսքով՝ իրենց մոտ պատկերը կարող է խաբուսիկ լինել։ Պատճառն այն է, որ ԵՊԲՀ-ում սովորողների մեծամասնությունն արտասահմանից է, իսկ նրանք վճարել են վարձերը։ Դանիելյանը հստակ թիվ թեեւ չնշեց, սակայն ընդգծեց, որ վճարումները մոտ 70%-ի կարող են հասնել։ Նրա խոսքով՝ չունեն առաձնացված տեղեկատվություն, թե հայաստանցի ուսանողների քանի՞ տոկոսն է վճարել․ կան մարդիկ, որ ամսական կտրվածքով են վճարում, ոմանք էլ դեռեւս ընդհանրապես վճարում չեն կատարել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվել էր՝ բուհերում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձը բյուջեի միջոցներից փոխհատուցելու մասին։ Այսօր ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հայտարարեց նաեւ, որ ծրագրեր կան բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանց առաջադիմության մակարդակից եւ բուհի կարգավիճակից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3519 դիտում

Հայոց Ցեղասպանությունը որևէ մեկի ժխտման կամ հաստատման կարիքը չունի, այն համաշխարհային փաստ է. Մկրտչյան

Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

38 համարի ավտոբուսի վարորդը հիվանդանոց է տեղափոխվել ուսի կտրած վնասվածքով․ ՆԳՆ

28-ամյա օտարեկրացու մոտ հայտնաբերվել են փաթեթներով թմրանյութեր. նա դրանք պետք է տեղադրեր տարբեր վայրերում

«Այգ Գրուպ»-ի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է

Հայաստանի Մ-14 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

«Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակն ու լեդ էլեկտրասյունը և գլխիվայր շրջվել

Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել

ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից. Վենս. տեսանյութ

Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակության անդամների հետ

«BMW»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վիրավորներ կան

Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին

Ավիաընկերություններն աջակցություն կստանան. պայմաններից մեկը Գյումրի թռիչքն է

004 շրջաբերականը և Իրական Հայաստանը. Թագուհի Ղազարյան

«Երևանի ավտոբուս»-ի վարորդները վիճաբանել են. նրանցից մեկը դանակահարվել է

Գիտնականի անվան տակ դաշնակների փիառ անող նման սուտասանները խայտառակում են գիտությունը. Ղազարյանը՝ Գեղամյանին

Ստամբուլում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Որակյալ բուժծառայություններ նորաբաց «Յան Կլինիկ»-ում

Մեր իշխանությունը երբեք չի ուրացել Ցեղասպանությունը և չի փորձում մոնետիզացնել դարձնել վաճառելիք. Ալեքսանյան

Բաքուն հայ մարզիկներին ԱՊՀ խաղերին մասնակցելու հրավեր է ուղարկել

Առաջիկայում կքննարկենք․ նախարարը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա. անձրև և ամպրոպ կլինի

Կառավարությունը հաստատել է Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարությունը

Հայաստանում կա՞ գենդերային խտրականություն, թե՞ ոչ․ նախարարները միմյանց հետ համաձայն չեն

Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար. լուսանկարներ, տեսանյութ

Վաղուց ժամանակն է խոստովանելու՝ ՀՀ-ում կանանց նկատմամբ կա խտրականություն ու ընտանեկան բռնություն․ նախարար

Ինչի՞ց է գալիս, որ ընտանիքներում փոքր տղաներին հայհոյանք են սովորեցնում․ վարչապետ

Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. ժամանակացույց

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցություն կտրվի. դիմումների ընդունման ժամկետ է սահմանվել

Կառավարությունը 234 միլիոն 638 հազար դրամ կհատկացնի Երկրապահ կամավորականների միությանը

Քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնում է, զրկում կամքից, խելքից․ վարչապետ

Ucom-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի դրոնների մրցաշավ

Սարգսյանը Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հրաժարական տալ աշնանը, մերժում էր ստացել. Հարությունյան

Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 23-ին

Բազմաթիվ ընտանիքներ կապրեին ավելի լավ, եթե կանայք իրենց տնտեսական ներուժը լիարժեք իրացնեին․ վարչապետ

Վանում բախվել են մարդատար միկրոավտոբուսն ու բեռնատարը. կան զոհեր և վիրավորներ

Մսամթերքի գործարանի մոտից դանակահարված 16-ամյա տղա է հիվանդանոց տեղափոխվել

Քանի՞ անձ է դիմել անհուսալի վարկերի ծրագրի համար․ մանրամասներ