Երևան
12 °C
Հարավային Կալիֆորնիայի՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանն ուղղված միջոցառումները կազմակերպող կառույցները՝ Լոս Անջելեսի Հայ Միացյալ Մարմինը, Միացյալ Հայ Երիտասարդները և Հայոց ցեղասպանության հանձնախումբը, հաշվի առնելով ներկայիս թագավարակի սպառնացող վտանգը, ինչպես նաև մասսայական հավաքներն արգելող տեղական և նահանգային հրահանգները, հանդես են եկել ոգեկոչման այլընտրանքային ծրագրերով։
Ամենամյա հավաքների փոխարեն, որոնց թվում էին ուխտագնացությունը Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, քայլարշավ-ցույցը Փոքր Հայաստանում, բողոք-ցույցը Լոս Անջելեսի Թուրքական հյուպատոսության առջև, այս տարի, կառույցների համատեղ ջանքերով, պատրաստվել է ոգեկոչման շուրջօրյա այլընտրանքային ծրագիր, որը կհեռարձակվի Ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 10-ից, ինչպես հայկական տեղական հեռուստաալիքներով, այնպես էլ սոցիալական կայքերով։
Ծրագիրը միտված է ոգեկոչելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը, որի շրջանակում, հեռուստադիտողը հնարավորություն կունենա ունկնդրելու բարձրաստիճան պաշտոնյաների, համայնքի առաջնորդների, հոգևորականների ուղերձները, ինչպես նաև տեղեկատվական հանրային քննարկումներ՝ Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և փոխհատուցման վերաբերյալ։ Կցուցադրվեն նաև վավերագրական ֆիլմեր, համայնքի ճանաչված անձանց ելույթներ և մշակութային միջոցառումներ։ Ցեղասպանության օրերին Միացյալ Նահանգները հանդես եկավ ցեղասպանության արհավիրքը ապրածներին, Ամերիկայի պատմության մեջ առաջին աննախադեպ մեծամասշտաբ օգնության ծրագրով։
«Հայ ժողովուրդը երբեք չի մոռացել Միացյալ Նահանգների և վերջինիս ժողովրդի առատաձեռնությունն ու բարեգործությունը։ Եվ այժմ՝ 105 տարի անց, Միացյալ Նահանգների բնակչությունը առերեսվում է պարենամթերքի պակասության առջև՝ նոր կորոնվիրուսի համավարակի և լայնամասշտաբ ու մեծաքանակ գործազրկության հետևանքով։ Այս խնդիրը բարձրաձայնելու, ինչպես նաև մեր անմեղ նահատակների հիշատակը հավերժացնելու և մեզ օգնության ձեռք մեկնած Միացյալ Նահանգներին երախտագիտություն հայտնելու նպատակով, հայ համայնքային կառույցները, «Կերակրենք Ամերիկային» կազմակերպության հետ համատեղ՝ աշխատում են Ամերիկային 1,500,000 սննդամթերք մատակարարելու ուղղությամբ։ Այս վեհ նախաձեռնության շրջանակում, հայ համայնքը հնարավորություն կունենա իր երախտագիտությունը հայտնելու Միացյալ Նահանգներին՝ օրհասական պահին հայ ժողովրդի կողքին կանգնելու և աջակցելու համար։ Եվ այժմ, այս կենսական պահին, որպես հայ-ամերիկյան համայնքի ներկայացուցիչներ, մեզանից յուրաքանչյուրը իր ներդրումը կունենա՝ աջակցելու մեր բոլոր համայնքներին և հարևաններին՝ անկախ պատկանելիությունից և ռասսայից, բոլոր նրանց, որոնց առջև ծառացել է պարենամթերքի պակասը։ Առաջիկա օրերին, կհայտարարենք նաև մանրամասներ սպասվելիք ոգեկոչման ծրագրերի և «1.5 միլիոն կերակրենք Ամերիկային» նախաձեռնության մասին։ Չնայած ներկայիս համամարդկային մարտահրավերներին, հայ հանձնախումբը, հավատարիմ մնալով մեր նախնիների վիթխարի օրինակին, այն է ՝ հաղթահարել ցանկացած անասելի տառապանք և տանջանք, և վերածնվել ավելի հզոր քան երբևէ, շարունակելու է հավատարիմ մնալ Հայ Դատի պահանջներին՝ Հայոց Ցեղասպանության հարցի արդարացի լուծմանը, Թուրքիայի կառավարության կողմից ցեղասպանության ճանաչմանն ու արդար փոխհատուցմանը։ Մեր աշխատանքները շարունակական են։ Մեր հիմքերն ամուր են և միասնական։ Մենք աշխարհին լսելի կդարձնենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատակների մասին: Մենք հուսով ենք և աղոթում ենք, որ այս համաճարակը շուտ ավարտվի և մեր բոլոր համայնքները ոտքի կանգնեն ավելի հզոր քան երբևէ»,-ասված է հայտարարության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵթե Ադրբեջանի մտահոգությունն անկեղծ է՝ համաձայնագրի ստորագրումը դա փարատելու ամենակարճ միջոցն է. Միրզոյան
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Կրիմինալ, բիզնեսմեն, կոմունիստ ու հավատացյալ` 4-ը 1-ում. Իոաննիսյաը՝ Ղուկասյանի մասին
Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը. Սիկորսկի
Մարտուն Գրիգորյանի շնորհավորանքը իր ընտրած քաղաքապետին ուշանում է, Մարտունը Գյումրին փրկե՞ց, թե իրեն. Սաֆարյան
Որ գույքն է ենթակա բռնագանձման. Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել
Երևանի նախկին քաղաքապետը ապօրինի կերպով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք. գործը դատարանում է
Ավինյանը հանդիպել է Միկոյան 64-ի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ
Պետք չէ Թուրքիայի համբերությունը փորձել. Էրդողանը՝ Սիրիայի շուրջ զարգացումների մասին
Կցորդիչով բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. Իրանի քաղաքացի վարորդը հիվանդանոցում է
ՏԿԵ նախարարությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակության հետ քննարկվել են իրականացվող աշխատանքները
Հնարավոր է էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակում լինի. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ի դեմս Վարդանիկի՝ ռոբասերժական ծայրագավառականների նպատակը նույնն է՝ զոհաբերել ՀՀ ինքնիշխանությունը. Չախոյան
Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ. Միրզոյան
ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում
Դատապարտյալը ծնողից պահանջել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անել և տեսաձայնագրել
Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, պետք է ամենօրյա աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ. վարչապետ
Կրակոցներ «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի
Ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց․ ո՞ւմ հիշողությունն է այդքան կարճ․ նախարար
Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան. օրը հայտնի է
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրևները կշարունակվեն, մի քանի մարզում ձյուն կտեղա
Բրյուսելում քննարկվել են խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին
Իմ մոտիվացիան հավատքն է Աստծո և կատարածս աշխատանքի նկատմամբ. Մալխաս Ամոյան
Զրահապատ մեքենայով, միութենական պետությանը կողմ, ընտանիքի հետ խռով. Վարդան Ղուկասյանը կրկին քաղաքապետ է
Թրամփը հայտարարել է «ինքնաարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրվի ավիատոմս և գումար
Գրիգորյանն ու Էռնեկյանը խոսել են «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի ներդրումային ծրագրերի իրականացումից
Մինսկի խմբի գոյությունը կարգավորված hակամարտnւթյան դեպքում կարող է անգամ հակառակ ազդեցություն ունենալ. նախարար
Այդ ծրագրերը ջանք են պահանջում, հետևողականություն. դա մեր օրակարգն ու աշխատանքն է. վարչապետ
Հավանաբար ես կլինեմ զրահապատ մեքենայով. Վարդան Ղուկասյանը ծառայողական ավտոմեքենայից կհրաժարվի
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել
Սպասելի էր, որ ամաչելու եք ներկա լինել ձեր ջանքերով գլուխ բերված կրկեսին. Հարությունյանը՝ Մարտուն Գրիգորյանին
Նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է. Փաշինյան
Վոլոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը
Վարդան Ղուկասյանը չի բացառում 2026-ին վարչապետի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագրի ֆինանսավորում, այդ թվում՝ Հայաստանում
Տարածաշրջանի ողջ ներուժը կբացահայտվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. Կավելաշվիլի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT