Երևան
12 °C
Ծիծեռնակաբերդի լուսային ձեւավորումը, որի ականատեսը եղանք երեկ երեկոյան, հուզեց ու տպավորեց շատ քաղաքացիների: Մտահղացման հեղինակն ու իրակացնողը C-squared թիմն է: Անձրեւը, մթությունը, լուսային էֆեկտներն ու հուշահամալիրը նրանց մեջ խոր զգացմունքներ են առաջացրել: C-squared թիմի համար, այս աշխատանքը կատարելու հնարավորությունը փոքր երազանք էր, որին տարիներով են սպասել։
Երազանքը, որ տարիներ անց պիտի կատարվեր
Աշխատանքը շատ պատասխանատու էր։ Այսօր մարդիկ զրկված են հուշահամալիր այցելելու հնարավորությունից, եւ անհրաժեշտ էր, որ արտակարգ իրավիճակի պայմանները չխախտվեին, միեւնույն ժամանակ ինչ-որ մի ձեւով անմեղ զոհերին հարգանքի տուրք մատուցվեր, ամեն ինչը հիշվեր, չմոռացվեր:
Այդ օրն առաջացած զգացողությունների, աշխատանքի ու մտահղացման մասին մեզ հետ զրույցում պատմեց C-squared-ի հիմնադիր Կառլեն Մադոյանը։ «Պարտավորեցնող, էմոցիոնալ մեծ պատասխանատվություն կար մեզ վրա, ոնց որ ստացվեց այն, ինչ ուզում էինք»,- ասաց նա։
Եղանակն ամեն կերպ փորձել է խանգարել աշխատանքին: Ըստ Կառլեն Մադոյանի, մի քանի տասնյակ նվիրյալներ օր ու գիշեր աշխատել են՝ տեղադրել լուսային սարքերը։
Նրա խոսքով՝ թեեւ աշխատելիս եղանակային պայմանները խանգարեցին, սակայն լույսերը միացնելուն պես՝ ավելի տպավորիչ պատկեր ստեղծվեց։
Հետո էլ հետաքրքիր դրվագի ականատես եղան․ անձրեւի ժամանակ կարծես լույսի կաթիլներ իջնեին, շատ են տպավորվել տեսարանով։
«Նախորդ օրը փորձի ժամանակ էլ էր դժվար, բայց շատ գեղեցիկ էր․ ամպերը կուտակված էին, կայծակ կար կողքից»,- պատմեց Կառլենն՝ ընդգծելով, որ երեկ տեղի ունեցածը ոչ ստանդարտ նախագիծ էր, որ, փառք Աստծո, իրականացավ։
Մտահղացման հեղինակը Կարեն Վարդանյանն է։ C-squared-ն այն ցանկանում էր դեռեւս 2015 թվականին իրագործել՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին: Տարիներ առաջ չի հաջողվել իրագործել ու թիմակիցների համար երազանք է դարձել, ու վերջապես ստացվեց այն իրականացնել։

Լուսանկարում ձախից 2-րդը՝ Կարեն Վարդանյանը, 3-րդը՝ Կառլեն Մադոյանը
Նախագիծը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, հավանության արժանանալուց հետո՝ դրական կարծիք է հայտնել ՀՀ կառավարությունը։ Սկսել են աշխատանքները եւ կարճ ժամանակում իրագործել։



Ծրագրի իրականացման համար էլ շատ մարդ է աշխատել, դիմել են իրենց գործընկերներին։ Ծիծեռնակաբերդում մոտ 180 լուսային սարք է օգտագործվել։ Հիմնադրի խոսքով՝ ընթացքում քննարկել են ԿԳՄՍՆ-ի հետ, եւ նախագծում որոշ բաղադրիչներ ավելացվել են՝ եկեղեցու ղողանջները, քաղաքի լույսերն անջատելը ու տներից վառվող լապտերները։ Կարծես ջահերով երթի նման մի բան է ստացվել։ «Մարդիկ իրենց ներկայությունը, մասնաբաժին լույսը տներից են փոխանցել»,- ասաց մեր զրուցակիցը:
C-squared-ը զբաղվում է ոչ ստանդարտ տեխնիկական, լուսային նախագծերի լուծումներով, անիմացիների պատրաստմամբ եւ այլն: Կ․ Մադոյանի բնորոշմամբ․ «Փորձում ենք տեխնիկական լուծումներով մարդկային երևակայությունը դարձնել իրական»։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը լուսավորելու գաղափարը, դեռեւս 2015 թվականին մտահղացվել էր ոչ թե մեկ անգամվա, այլեւ մշտական դարձնելու համար։
Նրա խոսքով՝ ընդհանրապես աշխարհում նման հուշահամալիրներն ունենում են լուսային, երբեմն նաեւ ձայնային գեղեցիկ ձեւավորում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT