Երևան
12 °C
«Իմ մասով էլ կա բացթողում. նոր հրամանատարը հաշվի է առել այդ ամենը». Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լեւոն Մնացականյանը:
Չնայած սրան՝ գեներալ-լեյտենանտը շարունակեց. «Միանշանակ Պաշտպանության բանակը կատարել է իր առջեւ դրված խնդիրը, հաղթանակել է: Եվ այն թերությունները, որ եղել են…ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անենք, անելիքներն այնքան շատ են: Պաշտպանության բանակը աշխատում է այդ ուղղությամբ»:
4 ժամ շարունակ պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո Մնացականյանը հայտարարեց, որ տվել է բոլոր հարցերի պատասխանները, որոնք հուզել են հանձնաժողովին: «Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը: Եղել ենք անկեղծ, ներկայացրել ենք միայն իրականությունը, որը եղել է Ապրիլյանի օրերին»,- հավելեց Մնացականյանը:
Հարցին, թե արդյոք այդ օրերին եղե՞լ է օպերատիվ տվյալների պակաս, Լեւոն Մնացականյանը պատասխանեց. «Դա դեռ չեմ պատասխանի, հարցեր կան, պետք է ճշտվեն, դա հանձնաժողովը կորոշի, եթե կարիք կլինի ներկայացնելու, կներկայացնի»:
Խոսելով այն մասին, թե արդյոք 2016-ի ապրիլին եղե՞լ են ճակատագրական սխալներ՝ Մնացականյանը պատասխանեց՝ ի՞նչ ճակատգրական սխալների մասին է խոսքը, եթե ասում է, որ կատարել են իրենց առջեւ դրված խնդիրը:
Այդ դեպքում ինչո՞ւ 100-ից ավելի զոհեր ունեցանք՝ լրագրողի այս հարցին էլ Մնացականյանը պատասխանեց. «100-ից ավելի զոհ չի եղել ապրիլի 2-ից 5-ը, ապրիլի 2-ից 5-ը եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող»:
ՊԲ նախկին հրամանատարը նաեւ տեղեկացրեց, որ կա ե՛ւ Պաշտպանության բանակի, ե՛ւ Գլխավոր շտաբի աշխատանքների վերլուծական, այդ վերլուծականի հիման վրա որոշումներ կան, որոնք հիմա ընթացքի մեջ են, ի կատար են ածվում:
Հարց հնչեց նաեւ, թե ի վերջո հայկական կողմը 800 հեկտա՞ր է կորցրել, ինչպես հայտնի էր դարձել պատերազմից հետո, թե՞ 400, ինպես հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող ֆիլմում ասում է Սերժ Սարգսյանը: «Մեր հաշվարկով՝ մինչեւ 400 հեկտար»,- պատասխանեց Մնացականյանը եւ շտապեց հեռանալ:
Հիշեցնենք, որ Մնացականյանն այժմ Արցախի Հանրապետության ոստիկանապետն է: Նա ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվել է 2018 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով։
Ի դեպ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւս ցանկություն է հայտնել մասնակցել Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին: Նախորդ շաբաթ այս հանձնաժողովին հյուրընկալվել էր նաեւ 2016-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը:
Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ այսօրվա նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ արդյունավետ է համարում նաեւ այս անգամվա նիստը:
«Մենք 4 ժամ աշխատեցինք, նույնիսկ ընդմիջում էլ չարեցինք՝ հաշվի առնելով, որ պարոն Մնացականյանը եկել է Արցախից եւ ղեկավարում է մեր ուժային մյուս կառույցը: Մի բան կարող եմ ասել, որ հերթական անգամ հանձնաժողովի աշխատանքը ես գնահատում եմ արդյունավետ, մնացածը կյանքը ցույց կտա, թե մեր եզրակացությունների մեջ այդ արդյունավետությունը ինչքանով արտացոլված կլինի: Մեր աշխատանքի վերջնափուլում ունեցել ենք շատ կարեւոր հանդիպում, եւ ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, ներսում էլ հանձնաժողովի անդամները կարող են հաստատել, որ հանձնաժողովը ստացել է շատ անկեղծ պատասխաններ, հանձնաժողովի համար շատ կարեւոր էր մեր այսօրվա անկեղծ շփումը»,- ասաց Քոչարյանը:
Այս հանձնաժողովն իր աշխատանքներն ամփոփելու է հունիսին: Մինչ այդ հավանաբար եւս մի քանի հյուր կունենան, որից հետո կպատրաստվի եւ կհրապարակվի զեկույց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT