Ադրբեջանի ներկայացրած վիճակագրության մեջ սխալներ կան․ պատգամավորները եւ դեսպանները քննարկեցին տարածաշրջանի իրավիճակը

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորները բազմաթիվ դեսպանների եւ դիվանագետների հետ տեսակապի միջոցով քննարկեցին կորոնավիրուսով պայմանավորված զարգացումները տարածաշրջանում։

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը նշեց, որ արդեն 69-րդ օրն է, որ Իրանում սկսվել են դրամատիկ իրադարձությունները։ Նրա խոսքով՝ առաջին գույժից 2 օր հետո Իրանում ՀՀ դեսպանությունը հատուկ աշխատանքային վիճակ հայտարարեց իր համար, որը որոշակի արձագանքների արժանացավ Իրանի ներսում։ Նրա համոզմամբ՝ ամենակարեւոր փաստը այն է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ բեռնափոխադրումը չդադարեց, որոնք բխում են 2 կողմերի տնտեսական շահերից, մանավանդ՝ Հայաստանի։

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը մատնանշեց, որ Իրանն իր պատմության մեջ առաջին անգամ դիմեց Միջազգային արժույթի ֆոնդին՝ 5 մլրդ դոլարի փոխառություն ստանալու նպատակով, որպեսզի արդյունավետ պայքարի կորոնավիրուսի դեմ։ Նրա համոզմամբ՝ եթե ԱՄՆ-ի խոստումներն իրականություն դառնային եւ ԱՄՆ-ն թույլ տար Իրանին ստանալ իր ցանկացած գումարը, Իրան-ԱՄՆ հարաբերություններում հնարավոր կլիներ որոշակի դրական դինամիկա։ Ըստ Իսկանդարյանի՝ դա տեսականորեն հնարավոր էր, քանի որ կորոնավիրուսի հետեւանքով առաջացած խնդիրները, մարդկային մահերը ստիպում են առավել գթասիրտ լինել այն երկրներին, որոնք ունեն հնարավորություն՝ պայքարելու այդ վարակի դեմ՝ օգնելով նվազ հնարավորություններ ունեցող երկրներին։

Վրաստանի դեսպան Ռուբեն Սադոյանն էլ հայտարարեց, որ ներկա պահին Վրաստանում կա 496 վարակակիր, մահվան 6 դեպք եւ մոտ 5000 մարդ կարանտինում գնտվող։ «Վերջին շրջանում շատ է խոսվում, թե ինչու՞ է Վրաստանում վարակակիրների քանակն այսքան քիչ։ Վրաստանում այս պահին տիրում է կարգապահություն, եւ իմ ունեցած տվյալներով՝ Հայաստանում այս պահին արվում է մի քանի անգամ ավելի շատ թեստավորում, քան՝ Վրաստանում»,- արձանագրեց  դեսպանը՝ հավելելով, որ Վրաստանը դեռեւս թեստերի նոր խմբաքանակ պետք է ստանա։ Ըստ տվյալների նաեւ՝ Վրաստանը Եվրոպայում մահերի քանակով ամենաքիչ երկիրն է։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը ներկայացրեց Ադրբեջանի վերաբերյալ ունեցած տվյալները։ Նա ասաց, որ այսօրվա դրությամբ նշվում է կորոնավիրուսով վարակված 1645 դեպքի մասին, նշվում է նաեւ, որ մահերի թիվը 21 է, բուժվածների թիվը՝ 1139։ Ըստ Հայրապետյանի՝ ընդհանուր առմամբ, առկա տնտեսական իրավիճակն ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանը թուլացնում է կարանտինային ռեժիմը։ «Հենց այսօր իրենց էկոնոմիկայի նախարարը խոստովանել է, որ օրական 70-90 մլն դոլար են ծախսում՝ ընդհանուր այս տնտեսական իրավիճակը հաղթահարելու համար»,- ասաց պատգամավորը։ Նա նաեւ հայտարարեց, որ որոշակի ոչ հաստատված լուրեր են պտտվում ադրբեջանական բանակում համավարակի տարածման մասին, բայց դրանք սոցցանցերում են եւ դրանց հավաստիության վերաբերյալ տեղեկություններ չկան։ Նա նաեւ անդրադարձավ օրերս Արցախի տարածքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հայտնաբերմանը, բայց եւ հավաստիացրեց, որ իրավիճակն այս պահի դրությամբ հանգիստ է։ «Թեեւ կրակոցների որոշակի աճ կա, բայց որեւէ վտանգավոր միտումներ այս պահին չկան։ Ինժեներական աշխատանքներն էլ պլանային բնույթ են կրում, քանի որ ձմռանից հետո ամրապնդման քայլեր են ձեռնարկվում»,- ասաց Հայրապետյանը։

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը նույնպես անդրադարձավ Ադրբեջանի իրավիճակին։ Նրա պնդմամբ՝ երկրի ներկայացրած վիճակագրության մեջ ակնհայտ սխալներ են երեւում եւ նրա համոզմամբ՝ միտումնավոր կերպով փորձում են վարակվածների թիվը սխալ ներկայացնել։ «Առնվազն Նախիջեւանում բավականին մեծ ծավալներով թաքցնում են, իսկ եթե չեն թաքցնում Նախիջեւանում, ապա շատ ավելի մեծ ծավալներով ամբողջ Ադրբեջանի տարածքով էլ վարակվածների թիվն են թաքցնում»,- ասաց Հովհաննիսյանը։ Նա ներկայացրեց, որ Ադրբեջանն իր 2020 թվականի բյուջեն հաշվարկելիս նավթի մեկ բարելի գինը սահմանել էր 55 ԱՄՆ դոլար, սակայն այս պահին այն 20-ից ցածր է, այդ թվում՝ պետական բյուջեի կանխատեսվող եկամուտների 56%-ը պետք է լիներ նավթային ոլորտից։

Արեւելագետ Վարուժան Գեղամյանի խոսքով՝ ավելի քան 82 մլն բնակչություն ունեցող Թուրիքայում արձանագրված է ավելի քան 110 հազար վարակի դեպքեր եւ 2800-ից ավելի մահվան դեպք։ Համաձայն էրդողանի ներկայացրած ճանապարհային քարտեզի՝ նախատեսվում է, որ Ռամադանի վերջին շաբաթը կբացվեն ռեստորանները, հյուրանոցները եւ մեծ առեւտրային կենտրոնները, սակայն այդտեղ պետք է լինեն հստակ կարգավորումներ։ Ինչպես ներկայացրեց արեւելագետը՝ պետությունը պարտադրելու է, որ հյուրանոցներն ավելի շատ մարդ չընդունեն, քան իրենց թողունակության 50 %-ն է, ռեստորանների դեպքում սահմանվելու է 30% թողունակություն։ Նա նաեւ ներկայացրեց, որ Թուրքիայում աճել է գործազրկությունը եւ մեծացել է հանցագործությունների թիվը։ Թուրքիայում նաեւ դիմակները դարձել են անվճար, եւ ինչպես շեշտեց Գեղամյանը՝ դա ներկայացվում է որպես լիարժեք ձեռքբերում։ Մյուս հանգամանքը, որ կարող է Թուրքիայի վրա մեծ ազդեցություն թողնել, Գեղամյանի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտն է։ Նա շեշտեց, որ Թուրքիան վերջին տարիներին անցել էր գյուղատնտեսության ոլորտում հումքի ներկրման մեխանիզմների, հիմա այս պարագայում այդպիսի մեխանիզմները դարձել են ոչ արդյունավետ եւ դա բերել է իր հերթին ներքին շուկայում գյուղատնտեսական մթերքների գների ինֆլյացիայի, որն էլ հղի է տնտեսական հետեւանքներով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2070 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ