Երևան
12 °C
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կառավարությանը կոչ է արել մայիս ամսվա համար ամեն ընտանիքի 100 հազար դրամ բաժանել, ինչպես նաեւ բոլոր թոշակառուներին կրկնակի թոշակ տալ։ Ու նաեւ հայտարարել է, թե այդ փողի տեղը գիտի. Կենտրոնական բանկի գանձապետական հաշվեհամարին այդքան գումար կա։ Եվ իհարկե, կանխազգալով քննադատությունները, նախապես հայտարարել է, թե իր առաջարկն ամենեւին էլ պոպուլիզմ չէ։
Էդմոն Մարուքյանի առաջարկն, իհարկե, շատերին դուր կգա, շատերը, հակառակը, կդժգոհեն (կարող էր, չէ՞, առաջարկել ոչ թե 100, այլ 300 հազար դրամ բաժանել), բայց խնդիրը սա չէ։ Փորձենք հասկանալ, թե որն էր այս հայտարարության նպատակը (բնականաբար՝ բացառելով պոպուլիզմի վարկածը, որովհետեւ պրն Մարուքյանն ինքը հերքում է դա)։ Գուցե նա անկեղծորեն ցանկացել է օգնե՞լ կառավարությանը։ Ասենք՝ մտածել է, որ կառավարությունն այդ 300 միլիարդ դրամի տեղը չգիտի կամ մոռացել է դրա մասին, կամ էլ՝ գիտի, բայց չի «ֆայմում» բաժանել ժողովրդին, ու որոշել է իր իմաստուն հորդորով այս դժվարին պահին սատարել կառավարությանը։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ է այդ աջակցությունն իրականացրել ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Կարող էր պաշտոնական նամակով դիմել կառավարությանը, կառավարությունն էլ կամ կետ առ կետ կհիմնավորեր, թե ինչու չի հետեւում այդ խորհրդին, կամ շնորհակալություն կհայտներ այդ հույժ իմաստուն խորհրդի համար եւ կհետեւեր դրան։
Եվ այնուամենայնիվ, եկեք ենթադրենք, որ կառավարությունն այդ գումարի տեղն էլ գիտի, առանց բացառության բոլոր ընտանիքներին 100 հազարական դրամ բաժանելու ձեւն էլ։ Ու եթե այնուամենայնիվ այդպես չի վարվում, երեւի պատճառներ կան։ Օրինակ՝ համոզված է, որ դա ամենաարդյունավետ ձեւը չէ, կամ՝ համարում է, որ միայն մայիս ամսով չէ, ճգնաժամը կարող է շատ ավելի երկար տեւել, ու միջոցները պետք է ավելի խնայողաբար օգտագործել, եւ այլն։ Բայց շատերը, լսելով Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, երկու եզրակացություն կանեն։ Առաջին՝ «արա դե էս Էդմոնը լավ տղա ա, էլի, որոշողն ինքը ըլներ՝ նաղդ մարդ ա 100 հազար ջեբներս էր», եւ երկրորդ՝ «արա էս ի՞նչ մունդառ կառավարություն ա, նաղդ փողը կա, բայց մեզ չեն տալիս»։ Ահա այսպես առանձին վերցրած մի խմբակցության ղեկավար, բացարձակապես որեւէ ռեսուրս չծախսելով, «նիսյայով» հասարակության աչքին լավամարդ է դառնում՝ մոտավորապես «քանի քեռին սաղ ա, էրեխեքը պիտի շոկոլադ ուտեն» սկզբունքով։
Հասկանալի է, որ այս բարդ իրավիճակում, երբ կառավարությունը փորձում է աջակցության տարբեր ծրագրեր իրականացնել, ու միջոցները, բնականաբար, չեն հերիքում (ի դեպ՝ աշխարհի ոչ մի երկրում չեն հերիքում), շատերը կփորձեն օգտվել ստեղծված իրավիճակից եւ քաղաքական դիվիդենտներ շահել։ Հասկանալի է, որ երբ որեւէ գործարար, օրինակ, մի քանի հարյուր պարկ սննդամթերք է բաժանում անապահովներին, նպատակը ոչ այնքան այդ մի քանի հարյուր ընտանիքներին օգնելն է, որքան այն, որ մի քանի հարյուր հազար մարդ այդ ամենը հեռուստացույցով տեսնի։ Բայց նա գոնե դրա համար ինչ-որ ռեսուրսներ ծախսում է՝ մի քանի հարյուրին օգնում է։ Իսկ Էդմոն Մարուքյանը այդ նույն բանն անում է «նիսյայով»՝ գովազդում է իր կողմից միանգամից Հայաստանի ողջ բնակչությանը «ցուցաբերված» հիպոթետիկ օգնությունը։ Եվ դա անում է՝ ինքնահաստատվելով կառավարության վրա։ Հույս ունենալով, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կհավատան՝ կառավարությունը հնարավորություն ուներ, բայց չարեց։
Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե Էդմոն Մարուքյանը պոպուլիզմով է զբաղվում։ Չէ, ի՞նչ պոպուլիզմ։ Չեք հավատում՝ իրեն հարցրեք։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT