Շուրջ 100 սուբյեկտ 10, նույնիսկ 15 տարի թաքցված եւ արտոնյալ գործունեություն են իրականացրել՝ թաքցնելով հետքերը. Ա.Դավթյան

«Այս պահին մենք տարբեր նախաքննական մարմինների վարույթում մի քանի քրեական գործեր ունենք՝ նախադեպը չունեցող ծավալներ ունեցող». ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նա չցանկացավ անդրադառնալ վարչապետի մամուլի խոսնակի օրերս հրապարակած տվյալներին, որոնք առնչվում էին ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասելով, որ իր գործառույթը չէ խոսնակի հայտարարությունները մեկնաբանելը, սակայն ասաց, որ կարող է տրամադրել այն տեղեկությունը, որը կա.

«Քրեական գործով ձեռք բերված նախնական տեղեկություններով՝ մենք փաստական տվյալներ ունենք, որոնց վերլուծությունը վկայում է 10, երբեմն նույնիսկ 15 տարի տեւական ժամանակ թաքցված եւ արտոնյալ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների վերաբերյալ: Այդ տնտեսական գործունեությունը իրականացվել է շուրջ 100 ֆորմալ առումով սուբյեկտների կողմից, եւ ձեռք են բերվել որոշակի օպերատիվ տեղեկություններ, ինչպես արդեն նշեցի, կա նաեւ որոշակի փաստական տվյալների վերլուծություն, որոնք վկայում են այդ գործունեությունը որոշակի 1-2 կենտրոնից ղեկավարված լինելու մասին, որովհետեւ սխեման այնպիսին է (նախնական եմ այս ամենը ասում), որ այդ գործունեության արտոնյալ հատվածը այլ կերպ, քան կազմակերպված եղանակով չէր կարող արվել»,- ասաց Դավթյանը:

Նա կրկնեց, որ մեր երկրում այս ծավալների քրգործեր երբեւէ չեն քննվել, համենայն դեպս, ինքը չի հիշում նման բան:

«Էս հարյուավոր ընկերութունների տնտեսական գործունեությունը, դրանց գործունեության գումարային շարժերը, ըստ էության, նաեւ առերեւույթ վկայում են, որ կազմակերպվել է այնպիսի եղանակով, որ երբեւէ մի օր դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծվեն»,- ընդգծեց գլխավոր դատախազը:

Հարցին՝ այսօր խոչընդոտնե՞ր կան դրանց բացահայտման իմաստով, Դավթյանը պատասխանեց, որ խոչընդոտները հենց իրենց գործունեության քողարկմամբ պայմանավսորված են:

«Այսօր լուրջ թիմային աշխատանք է իրականացվում նաեւ միջազգային համագործակցության ոլորտում, քրեադատավարական գործիքակազմի միջոցով մենք այդ բոլոր օպերատիվ տվյալները, այդ բոլոր փաստական տվյալները ստուգելու եւ արդյունքում դրանք հերքող կամ հավաստող տվյալներ ձեռք բերելու անհրաժեշտություն ունենք: Որ փուլում որ բավարար ապացուցողական բազա կհավաքվի, այդ փուլում կսկսվեն հետապնդումներ: Մենք առանձին դեպքերում հիմա էլ ունենք որոշակի անձանց նկատմամբ հետապնդումներ, ինչը վկայությունն է նրա, որ արդեն իսկ այդքան դրվագներով ապացուցողական բավարար հենք ապահովվել է»,- նկատեց դատախազը:

Հարցին, թե մասնավորապես ի՞նչ քրեական գործերի է վերաբերում իր ասածը, Դավթյանը պատասխանեց.

«Խոսքը վերաբերում է հարուցված քրգործերի, որոնց վերաբերյալ հրապարակումներ եղել են. մեկ-երկուսը դրանցից օրինակներով կարող եմ նշել: Հրապարակումներ եղել են նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետապնդման առիթով, Միքայել Մինասյանի նկատմամբ արդեն իսկ սկսվել է հետապնդում»:

Վերադառնալով խոչընդոտների մասին իր մտքին՝ Դավթյանը այսպես բացատրեց. «Դիցուք՝ այսպես բացատրենք, որ հանցագործություն ես իրականացնում, պլանավորում, իրականացնում ես հետեւից հետքերդ դիտելով, որ հետեւիցդ եկողը այդ հետքերը կտեսնի: Բայց իրավապահներիս պարտքն է, որ որքան էլ դա կազմակերպված լինի, անենք այնպես, որ հնարավոր լինի այդ հետքերը բացել»: Գլխավոր դատախազը տեղեկացրեց նաեւ, որ այդ գործերում խոսքը հարյուրավոր միլիոնների չարաշահումների մասին է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4506 դիտում

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին