Գավառի միջադեպերի հետեւանքով վիրավորվածներից ոչ մեկի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում

Գավառում տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով վիրավորում ստացածներից որեւէ մեկի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հիվանդանոցներից մեկի վիրաբուժական գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանն ասաց, որ իրենց մոտ գտնվող 2 քաղաքացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության. «Նրանք ստացել են հրազենային վնասվածքներ, հրազենի հետեւանքով՝ սրունքի կոտրվածներ, այս պահին կյանքին սպառնացող խնդիր չունենք»: Քաղաքացիները վերակենդանացման բաժանմունքում են, արհեստական շնչառության սարքեր միացված չեն:

Կուրղինյանը եւս մեկ անգամ հերքեց մամուլում երեկոյան տարածված այն տեղեկությունը, թե երեկ հարձակվել են նաեւ իրենց հիվանդանոցի վրա: Նրա խոսքով՝ գիշերը հիվանդանոցի տարածքում ամեն ինչ խաղաղ է եղել:

Մյուս երեք վիրավորները, որ գտնվում են այլ հիվանդանոցներում, կայուն ծանր վիճակում են: Հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ նրանք ստացել են հրազենային վիրավորում, եւ նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում արդեն գրանցվել էր երկրորդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի, այդ թվում՝ հիվանդներից մեկի խնամողը: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք տեղափոխվել էին Երեւան:

Նշենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու եւ զանգվածային անկարգությունների փաստերի առթիվ: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 15 անձ, եւս 3 անձի ձերբակալելու որոշում է կայացվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2072 դիտում

ՀՀ-ն միշտ եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունը և արժեքային հիմքերը

Արմավիրում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ. պարեկները կասկածներ ունեն, որ վարորդներից մեկին փոխել են

Հիբրիդային հարձակումներից եկավ հերթականը՝ մի անհայտ ռուսական ֆոնդից. Թորոսյանը՝ «London Times»-ի հոդվածի մասին

Էստոնիայում՝ Ռուսաստանի հետ սահմանին, Հիտլերի կերպարով Պուտինի պաստառն է փակցվել

Վանաձորում մեքենաներ են բախվել․ կա 11 վիրավոր

2020-ի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, ՌԴ-ում էի, ասում էի՝ գնամ ում ոտքերը ընկնեմ՝ կանգնեցվի պատերազմը. Սիմոնյան

London Times-ը հղում է անում մի հիմնադրամի, որի կայքի ուսումնասիրությամբ ՀՀ-ի մասին վերջին տարիների հոդված չկա

Ի՞նչ տեխնոլոգիա են մտածել Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերը և ինչո՞ւ. մանրամասնում է Մինասյանը. տեսանյութ

Հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են. Ավանեսյանը՝ «London Times»-ի հրապարակման մասին

Պատրաստ էինք անցնելու ամբողջ ճանապարհը՝ առանց շեղվելու նպատակից. «Նոան»-ն՝ Հայաստանի չեմպիոն

«Վեստ Արմենիան» չի ներկայացել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը

Ղազարյանի և Մալյանի նամակը կարդացել եմ ու գցել աղբամանը, որովհետև իմպիչմենտի հիմք չկա. Պարսիլյան. տեսանյութ

The «London Times» կայքի ստահոդ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահներին. Բաղդասարյան

Վանաձորում բեռնատար է հրդեհվել

Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նոր փուլի անցկացմանը

Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները. թունավորման ախտանշաններ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է

Կանխվել է հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ

«ՍԱ Էջմիածինը» գալիք մրցաշրջանում կվերադառնա Սիրողական Ա լիգա

Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոսի ուղերձը

Պուտինն ու Թրամփը օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել

Այս դժվարին ժամանակներում խաղաղության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետի ուղերձը Հռոմի պապին

Նկարներով լուրջ վերլուծություններ անողները խնդիր ունեն տարրական տրամաբանության հետ. Ղազարյան

Հայտնաբերվել է 1 շաբաթ առաջ ընկերոջ հետ «BMW»-ով Դեբեդն ընկած տղամարդու դին

Հրդեհ է բռնկվել «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքում

Շնորհակալություն այցելության համար. Պուտինը հրաժեշտ է տվել Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանը 15 օր հացադուլի մեջ է եղել. նա չափազանց պարզ պահանջ ունի

Հանդիպեցի մեր սիրելի վետերաններին և շնորհավորեցի նրանց Հաղթանակի 80-ամյակի առիթով. վարչապետ. տեսանյութ

Օդերևութաբանական կանխատեսումները խիստ գաղտնագրվում էին. օդերևութաբանները՝ ռազմաճակատի անտեսանելի զինվորներ

Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել

Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 9-ին

Իրանում քննարկվել են Շիրազ քաղաքը և ՀՀ քաղաքներից մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը

Հայ վետերանները զորահանդեսը դիտել են Նիկոլ Փաշինյանի կողքին՝ նրա տաղավարից

Փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն է․ որոնողական աշխատանքները վերսկսվել են նույն ինտենսիվությամբ

Առաջիկա օրերին սպասվում են անձրև ու ամպրոպ, որոշ վայրերում՝ կարկուտ. կցրտի 4-6 աստիճանով

Ավելի մեծ ստորացում կլիներ, եթե մեր բանակի սպաներից մեկը պատվի առներ դավաճանած նախկին դաշնակցին. Իոաննիսյան

Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան

ՀՀ վարչապետը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է եղել Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի զորահանդեսին

«Պատասխանատու» մամուլը երկինք-երկիր է թնդացնում, տեղադրում եմ այս լուսանկարը. Աթանեսյան