Երևան
12 °C
Սպորտն աշխարհում կորոնավիրուսից ամենաշատը տուժած ոլորտներից է: 1 տարով հետաձգվել են քառամյակի մեծամասշտաբ միջոցառումները, այդ թվում՝ Տոկիո 2020-ը, ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը եւ Ամերիկայի գավաթը, հետաձգվել կամ չեղարկվել են մի շարք մարզաձեւերի ընթացիկ մրցաշարեր, բազմաթիվ երկրներում անորոշ վիճակում է ամենասիրված մարզաձեւերից մեկը՝ ֆուտբոլը, եւ եթե մարզասերների համար այս հարցի հետ կապված բարդությունն այն է, որ պարզապես պետք է ժամանցի այլ միջոց գտնեն, ապա մարզիկները զրկվել են իրենց կյանքի գլխավոր բաղկացուցիչներից մեկից, եթե ոչ՝ գլխավորից. չէ՞ որ նրանք մանկուց, ողջ կյանքում մեծ զոհողությունների են գնում՝ մարզական նպատակներին հասնելու համար, եւ տարիքով որոշ մարզիկների համար էլ այս տարի նախատեսված օլիպիական խաղերը գուցե վերջին շանս էին, ու մյուս տարի արդեն ուշ կլինի: Իհարկե, կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակը բոլորի կյանքի վրա է ազդել՝ թե՛ առօրյայի եւ թե՛ հոգեկան աշխարհի, սակայն մարզական հոգեբան Անժելա Բարխուդարյանի հետ այս դեպքում փորձել ենք կենտրոնանալ մարզիկների վրա: «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում նա նշել է կարանտինի պատճառով հնարավոր հոգեբանական խնդիրները եւ լուծման տարբերակները:
-Բոլորի հոգեվիճակի վրա էլ ստեղծված իրականությունն ազդում է, բայց խոսենք մասնավորապես մարզիկների մասին: Կարանտինի պատճառով նրանք զրկված են իրենց հիմնական գործունեությունից:
-Ինչպես ասացիք, բոլորիս վրա էլ իր բացասական ազդեցությունն ունի, սակայն մարզիկների վրա՝ առավել եւս, քանի որ նրանք սովոր են մի ապրելակերպի՝ մարզումներ, ուսումնամարզական հավաքներ, մրցումներ, եւ այս ամենը խախտվում է, այսինքն՝ մարզիկը հայտնվում է մի իրավիճակում, երբ իր ապրելակերպն ամբողջությամբ տակնուվրա է լինում: Այստեղ կողմնորոշվելու, արագ հակազդելու խնդրի առաջ են կանգնած, եւ թե ինչպես մարզիկը կհաղթահարի այս իրավիճակը, կախված է նաեւ անհատական առանձնահատկություններից: Մի մարզիկն ավելի հեշտ կարող է հաղթահարել, քան մյուսը: Եթե մարզիկը կարողանա այս իրավիճակում որոշակի դրական կողմեր գտնել՝ հանգստանալ, էներգիա, ուժ հավաքել, կարդալ թեմատիկ գրականություն եւ նոր թափով շարունակել իր գործունեությունը, ապա այս ընդմիջումը գուցե լինի ավելի քիչ ցավոտ:
-Կոնկրետ ի՞նչ հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ մարզիկների մոտ:
-Ինֆորմացիոն սթրես, քնի խանգարումներ, լարվածության եւ տագնապային սրացումներ, վախի զգացումներ, սպորտային մոտիվացիայի անկում…
-Ձեր խոսքի սկզբում նշեցիք մոտեցման կարեւորության մասին: Ասացիք, որ պետք է դրականը տեսնել: Էլ ինչպե՞ս կարելի է հաղթահարել:
-Կան մարզիկներ, որոնք շարունակում են իրենց մարզումային գործընթացը բացօդյա տարածքներում: Սա նույնպես հաղթահարման արդյունավետ միջոց է, քանի որ հնարավորություն է տալիս հնարավորինս պահպանելու իրենց ֆիզիկական, տեխնիկատակտիկական պատրաստականության մակարդակը, այսինքն՝ ապրելակերպն ամբողջությամբ չի փոխվում: Պարզապես մրցումների բացակայությունը, դրա հետ կապված անորոշության զգացումը կարող են խանգարել մարզումների նպատակային իրականացմանը եւ հանգեցնել սպորտային մոտիվացիայի նվազման: Այս ամենը հաղթահարելու համար նրանք պետք է կենտրոնանան իրենց հմտություների զարգացման, կատարելագործման վրա եւ որպես մրցակից դիտարկեն իրենք իրենց՝ փորձելով է՛լ ավելի ուժեղանալ, վարպետանալ իրենց սպորտաձեւում: Որպես դրական կողմ՝ կարելի է դիտարկել ազատ ժամանակի առկայությունը, որը նրանց մտավոր ոլորտի զարգացման հնարավորություն կարող է տալ, կարդալու, ֆիլմեր դիտելու, ինչո՞ւ չէ, նաեւ հնարավորություն՝ մասնակցելու հեռավար դասընթացների. ուղեղը նույնպես պետք է մարզել ու զբաղեցնել լավ մարզավիճակի համար:
-Մարզիկների համար սպորտը նրանց կյանքի իմաստն է, ու հիմա այդ առումով անորոշ վիճակում են:
-Կախված անհատական առանձնահատկություններից՝ այս իրավիճակն ամեն մարզիկ յուրովի է ապրում, ընկալում: Այս ընթացքում օնլայն հանդիպումներ եմ ունեցել մեր մարզիկների հետ, եւ նրանցից մեկն այսպես արտահայնտվեց. «Կարծես կյանքն անիմաստ է…»: Չկան մրցումներ, չկան նպատակների իրականացման հնարավորություններ: Կարծում եմ՝ երբ վերսկսվեն մարզումները եւ մրցումները, ամեն ինչ իր տեղը կընկնի: Եթե մարզիկի հոգեբանական վիճակը շատ ծանր է, եւ նա ինքնուրույն դժվարանում է հաղթահարել այն, ապա հոգեբանի միջամտությունը եւ մասնագիտական աշխատանքը մարզիկի հետ ցանկալի է, գուցե՝ պարտադիր:
Ինչ վերաբերում է նպատակին, ապա այն, միեւնույն է, կա, միայն հետաձգվում է: Բացի այդ՝ ամեն մարզիկ ունի մեծ, հեռանկարային նպատակ: Նրանք իրենց ամբողջ գործունեությունն իրականացնում են, որպեսզի հասնեն այդ գերնպատակին, բայց մինչեւ գերնպատակը կան ենթանպատակներ: Քայլ առ քայլ առաջ են գնում, եւ միգուցե այս իրավիճակում նրանց քայլերն են փոխվում, բայց գերնպատակը մնում է: Օրինակ՝ մարզիկի գերնպատակն օլիմպիական խաղերին մասնակցելն է եւ, ինչո՞ւ չէ, նաեւ չեմպիոն դառնալը: Սա 4 տարվա կտրվածքով գերնպատակ է:
-Այս ընթացքում սովորական գործունեությամբ չզբաղվելու ու կարանտինի պատճառով տանը մնալու հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները կարո՞ղ են ֆիզիկական խնդիրների պատճառ դառնալ:
-Կարող են անդրադառնալ նաեւ ֆիզիկական առողջության վրա, եւ արդեն հոգեմարմնական խնդիրներ առաջանան մարզիկների մոտ (հոգեմարմնական՝ հոգեբանական գործոնների ազդեցության արդյունքում առաջացած մի շարք մարմնական հիվանդությունները եւ դրանց ընթացքը). չէ՞ որ անընդհատ տանը գտնվելով…. կրկնում եմ, բայց այս ամենը կախված է մարզիկի անհատական առանձնահատկություններից: Շատ կարեւոր է՝ ինչպես է մարզիկն ընկալում իրավիճակը եւ ինչպես է հակազդում: Եթե ոչինչ չի անում, ամբողջ օրը նստում է տանը, միանշանակ բացասական կանդրադառնա, իսկ եթե հակազդում է, փորձում է հաղթահարել, իր մարզումները կազմակերպել դահլիճից դուրս, օրինակ՝ բնության գրկում, կամ փորձում է այլ գործունեությամբ զբաղվել, ինչ-որ բան սովորել, այս դեպքում ավելի հեշտ կլինի:
-Նշեցիք, որ կարող են հոգեմարմնական խնդիրներ առաջանալ: Կարանտինի ընթացքում սահմանափակումներն ուղղված են նրան, որ կոնկրետ կորոնավիրուսով մարդը չվարակվի ու չվարակի: Հայաստանում տնից դուրս գալու խիստ արգելք, իհարկե, չի եղել, բայց նման երկրների օրինակներ կան: Արդյո՞ք մեկուսացած մնալը չի կարող ավելի լուրջ առողջական խնդիր առաջացնել, քան կորոնավիրուսը:
-Կարող է, իհարկե. չէ՞ որ մարդը սոցիալական էակ է: Տվյալ պարագայում ստացվում է՝ մենք սոցիալական էակին զրկում ենք սոցիումից, եւ այս դեպքում հետագա ազդեցությունը մարդու հոգեբանական ոլորտի վրա կարող է շատ լուրջ լինել: Հնարավոր է՝ նեւրոզների առաջացում, սրացում, դեպրեսիա: Չինաստանում հետազոտություն են արել, եկել են եզրահանգման, որ այս շրջանում բաժանությունների քանակն ավելացել է: Ուզում եմ շեշտել, որ մեծ ազդեցություն ունի շատ հակասական եւ անսահմանափակ ինֆորմացիա ստանալը: Անվերահսկելի, վերլուծության չենթարկվող, մեծ քանակի տեղեկատվությունը բերում է ինֆորմացիոն սթրեսի եւ մարզիկների վրա բացասական ազդեցության: Նաեւ վախն իր դերն ունի: Կարող են լինել հիպոխոնդրիկ դրսեւորումներ, երբ ցանկացած սիմպտոմ, որը կարող է ընդհանրապես կապված չլինել կորոնավիրուսի հետ, բացասական հուզական ապրումներ առաջացնել մարզիկի մոտ առանց որեւէ օբյեկտիվ պատճառի: Տագնապային իրավիճակում են հայտնվել ե՛ւ մարզիկները, ե՛ւ ընդհանրապես մարդիկ:
-Եվ ի՞նչ խորհուրդ կտաք:
-Նախեւառաջ հնարավորինս պահպանել սպորտային ռեժիմը, իրենց մարզումներն իրականացնել, որքանով կկարողանան, որպեսզի ֆիզիկական վիճակը, տեխնիկատակտիկական պատրաստականության մակարդակը շատ չտուժեն: Ֆիզիկական չափավոր ծանրաբեռնվածությունը ինքնին արդեն դրական ազդեցությունն ունի մարդու հոգեբանական ոլորտի վրա: Խորհուրդ կտամ նաեւ սովորել եւ կիրառել հոգեբանական ինքնակարգավորման մեթոդներ: Համապատասխան շնչառական վարժություններ, աուտոգեն (ինքնածին մարզում՝ մարդու ազդեցությունն է իր ֆիզիկական եւ հոգեկան վիճակի վրա ինքննաներշնչման միջոցով), հոգեմկանային, հոգեկագավորող, մտաշարժական մարզումներ իրականացնել: Մարզել ե՛ւ մարմինը, ե՛ւ միտքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳնում ենք Բաղրամյան 26-ի շրջակայքի շենքեր՝ պարզելու՝ արդյոք այդտեղ շենք-շինություն ունեմ․ Սիմոնյան
Խնդրում եմ օգնել ինձ գտնել Բաղրամյան 26 հարևանությամբ բնակվող կնոջը․ ում է փնտրում Ալեն Սիմոնյանը
2010-ին ճնշել են զինծառայողին․ ավարտվել է ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունը
Ողորմելի, տգետ, ու հակապետական․ Ալեքսանյանը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին
Ծծակից չեն կարողանում բաժանվել, ականատես ենք «ունեցվածքից» ամուր կառչած «ազնիվների» ջղաձգումներին․ Ազարյան
Ինչի հետևանքով է բռնկվել հրդեհը․ նոր մանրամասներ Սիլվա Կապուտիկյան փողոցում հնչած պայթյուն-հրդեհից
Գենետիկորեն անհամատեղելի ենք թուրքերի հետ․ Քոչարյանի հայտարարությունը չորս լրագրողից ոչ մեկը չհիշեց․ Ղազարյան
Ես և Ջիլը ամենաուժեղն ենք․ Բայդենը կնոջ հետ առաջին լուսանկարն է հրապարակել քաղցկեղի ախտորոշումից հետո
Մտքեր են փոխանակվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ․ վարչապետն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
Բախվել են ավտոմեքենաներ․ մանրամասներ Երևանի փողոցներից մեկում բռնկված հրդեհի դեպքից
Ակնկալում եմ սերտ համագործակցություն․ վարչապետը շնորհավորել է Դանին Ռումինիայի նախագահի ընտրության առթիվ
Տրանսպորտային միջոցի ուղևորը պարեկային ծառայողի գրպանն է դրել 30 հազար դր. բացահայտվել են կաշառք տալու դեպքեր
Հզոր պայթյուն և խոշոր հրդեհ Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում․ տեսանյութ
Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետ
Դեպք է եղել, որ ինձ վիրավորել են, դրանից հետո այդ մարդու քիթը կոտրվել է. Սիմոնյան
Քոչարյանն անգերազանցելի մենեջեր է, եթե պետք է պետությունը կախման մեջ դնել մեկ այլ պետությունից․ Իոաննիսյան
Բոյկոտը որոշ չափով ազդել է եկամուտների վրա, բայց մարդկանց 70-80 տոկոսը վճարում է տրանսպորտի համար․ Ավինյան
2018-ին զանգեցի Սերժ Սարգսյանին, շատ հանգիստ ասեց՝ ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ վերահսկվում է, զարմացա. Քոչարյան
Կարևորվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքումը․ Սիմոնյանը հանդիպել է Աննիտա Դիմիտրիուին
Հանրապետականի ակտիվ մի քանի հոգի այն ժամանակները ևս իմ վրա լավ հարձակվում էին. Քոչարյան
Ես չեմ խնդրել, որ ՀՀԿ-ն մասնակցի 2021 թվականի ընտրություններին. Ռոբերտ Քոչարյան
Աշխատանքային հանդիպում Արտաքին գործերի նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իր անձնական ամենամեծ ձեռքբերումը հայտնի երգչուհու ամուսին և մարդասպանի որդի լինելն է. Սիմոնյանը` Քոչարյանին
Դիտարկվում է Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը. հանդիպում ԱԺ-ում
Ինչպիսի տրագեդիա. երգչուհու միլիարդատեր ընտանիքից այլևս պահանջում են հավուր պատշաճի վճարել հարկերը․ Սաֆարյան
Մխչյան գյուղի դպրոցի սկանդալից հետո տնօրենն ազատման դիմում է ներկայացրել
Հայկական կողմը, բազմաթիվ գործընկերներ աշխատում են իրականություն դարձնել խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան
Կողես համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է 2,2 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Երևանում 36-ամյա տղամարդը դպրոցի դիմաց աշակերտուհիներին ցույց է տվել սեռական օրգանները. նա ձերբակալվել է
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին
Անընդունելի է. Աննիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարությունների մասին
Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կարևոր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հեռանկարի տեսանկյունից․ Դիմիտրիու
Դա աբսուրդ է. ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց. Ալեն Սիմոնյան
Կիպրոսը Հայաստանի կողքին է Եվրոպա տանող ճանապարհին. Դիմիտրիու
Կիպրոսը և Հայաստանը կիսում են նույն արժեքները և տարիներ շարունակ պայքարում նույն իրավունքի համար. Դիմիտրիու
Մենք փորձում ենք աջակցել. Աննիտա Դիմիտրիուն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց հետ հանդիպման մասին
Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը
Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. ձերբակալվածների թվում է ընկերության տնօրենը. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT