Երևան
12 °C
Էջմիածնի քաղաքապետը չի կարող լինել Արթուր Ասատրյանի կամակատարը։ Ես չեմ ճանաչում, չեմ կարող ճանաչել եւ ցանկություն էլ չունեմ կապված լինել ու ճանաչել նաեւ Մանվել Գրիգորյանի ընտանիքին: Այս մասին երեկ՝ մայիսի 11-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
Նա սկզբում նշեց, որ երկար է մտածել՝ արդյոք արժե՞ անդրադառնալ Էջմիածնում կատարվող իրադարձություններին եւ ուզում է սկսել հերքելով այն լուրերը, որ ինքն իբր կապ ունի Մանվել Գրիգորյանի հետ: Ըստ Գասպարյանի՝ այդ լուրերը կեղծիք են. ինքը երբեւէ չի տեսել անգամ Մանվել Գրիգորյանին կամ նրա ընտանիքին, վերջիններիս հետ որեւէ կապ չունի: Այնուհետ քաղաքապետը թվարկեց մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են Մանվել Գրիգորյանի ընտանիքին, նրա կնոջ ընկերուհուն, փեսային, ընկերներին, որդուն, մերձավորներին: Այս բոլոր հիշյալ անձանց ապօրինի գործունեությունների արդյունքում կան հարուցված գործեր, ընթանում են դատական պրոցեսներ: Հետո Դիանա Գասպարյանն անդրադարձավ Արթուր Ասատրյանի անվան հետ կապվող միջադեպերին:
«2019 թվականին Արթուր Ասատրյանի աներոջ անունով, բայց իրականում դա Արթուր Ասատրյանի համար է, վարելահողի վրա մեկնարկել է ապօրինի ինքնակամ շինարարություն։ Քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները դա արձանագրել են, դրան հետեւել է վարչական վարույթ, կառուցապատողը որեւէ առարկություն չի արել, ստորագրել է արձանագրության տակ, անգամ վճարել է 200 հազար դրամ տուգանքը: Այս ամենից հետ օրինական պահանջները անտեսելով՝ կառուցապատողը շարունակել է շինարարությունը:
Այս շաբաթ քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի աշխատակիցը հերթական շրջայցի շրջանակներում նորից այցելել է այդ տարածք՝ նկատելով, որ շինարարությունը շարունակվել է, կազմել է նոր արձանագրություն, եւ դրան հետեւելու է վարչական վարույթը։ Տվյալ կառուցապատողը շրջանցում է օրենքը, ցանկանում է, որ մենք, ինքներս օրենք շրջանցելով, տանք շինարարական թույլտվություն այն պայմաններում, երբ այդ գործը պետք է գնա ինքնակամ շինարարության օրինականացման ճանապարհով, եւ քաղաքին պետք է վճարվի 36 միլիոն դրամ»։
Քաղաքապետը պատմեց, որ այդ ամենից հետո սկսվել է «կեղտոտ» արշավ իր, իր ընտանիքի եւ Էջմիածնի քաղաքապետարանի դեմ. «Ես հայտարարում եմ, որ այս ամենը սկսվել է Արթուր Ասատրյանի կամ բոլորիդ հայտնի «Դոն Պիպո»-ի հանձնարարությամբ, թողտվությամբ եւ հստակ ցուցումներով. այդ մարդը նեղսրտել է, որ քաղաքապետը հանդգնել է չկատարել իր պատվերը։
Ավելին՝ նույն անձը, ըստ քաղաքապետի, ինքնակամ շինարարություն է սկսել Մայր Տաճարի դիմաց, որի վերաբերյալ անգամ Ամենայն հայոց կաթողիկոսն է մտահոգություն հայտնել քաղաքապետին նրա հետ հանդիպման ժամանակ։ Քաղաքապետը նկատել է, որ Արթուր Ասատրյանն ամեն կերպ փորձեր է արել ոչ ֆորմալ կառավարել քաղաքը, կարծում է, թե ինքը ամենակարող է, բայց նրա մոտ ոչինչ չի ստացվի։
Հարգելի՛ պարոն Ասատրյան, միգուցե դուք շրջապատել եք ձեզ կամակատարներով, բայց իմացեք՝ Էջմիածնի քաղաքապետը չի կարող լինել ձեր կամակատարը։ Այս ամենը պատերազմ է, լկտի արշավ, որը ոչ միայն ուղղված է քաղաքապետի, այլ նաեւ յուրաքանչյուր էջմիածնեցու դեմ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԲՏԱ նախարարը և AI call centre-ի ներկայացուցիչները քննարկել են ԱԲ-հիմքով Զանգերի և Չաթ կենտրոնի նախագծերը
Մահացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան
Իրանը պատրաստ է միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին խոսել է պայմանների մասին
Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին
Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է․ Հովհաննիսյանը նախագահել է խորհրդի Համակարգման հատվածը
Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն հետևել են փրկարար ջոկատների ցուցադրական վարժանքին․ տեսանյութ
Սրանք եթե եկան իշխանության, մեզնից միայն խլելու են. ուզում են, որ պատերազմ լինի. Ստեփանյան. տեսանյութ
Նոր կադրեր՝ «Վարչաբենդ»-ի համերգից
Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը
2-րդ նախագահ աշխատած ՌՔ-ն խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից․ լրիվ` փրկեա´ զմեզ ի չարէ․ Միրզոյան
Մեկնարկել է «Վարչաբենդ»-ի առաջին համերգը․ հարվածային գործիքների մոտ Նիկոլ Փաշինյանն է. տեսանյութ
TRIPP-ի խափանումը պատերազմի մեկնարկն է. Քոչարյանը թող ասի՝ որ պետությանն է պատերազմ հայտարարում. տեսանյութ
Աշխատանքային խումբ է ձևավորվել՝ ՀՀ ողջ տարածքում 110/35 կՎ բարձր լարման 322 ենթակայանում ստուգումների համար
Առողջության համընդհանուր ապահովագրությունը մեր ամենամասշտաբային սոցիալական բարեփոխումներից մեկն է․ Ղազարյան
Գարեգին Բ-ի եղբոր կալանքը երկարաձգվել է
Հրապարակում եմ ԶՈՒ-ում հոգևոր ծառայության կազմակերպման վերաբերյալ հրամանը․ Պապիկյան
Քոչարյանը քաղաքական աղբանոցի ուղեգիր ունի. նրա կառավարման տարիներին արտագաղթում էին, որ չծառայեն. Ստեփանյան
Կապան համայնքին է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասը
Դարի գողությունը․ Կոնջորյանը հիշեցրել է Քոչարյանի կառավարման «փորձառությունը»․ տեսանյութ
Հայաստանն Ուզբեկստանում նոր դեսպան ունի
Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը
Հայաստանն ԱԲ-ի կիրառման ոլորտում կարող է թռիչքային աճ ունենալ. «ռեԱրմենիա» ակադեմիայի տնօրեն
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ
Բրյուսելում Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
Քրվարույթներով վերականգնվել է շուրջ 29 մլն 711 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 11 մլրդ 249 մլն 857 հզր դրամի վնաս
ՀՀ նախագահն ու Կուբայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի շուրջ
Մնաց 2.5 ժամ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հորդորում եմ պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին․ այն պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչ է
Բա մարդ մեծ փողեր տա, փաստաբան բերի, որը կանգնի ասի՝ եկեղեցին վեր է Սահմանադրությունից և օրենքներից․ Սաֆարյան
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ցուցանիշներ՝ ըստ ԲԿ-ների
Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է, այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով․ FIP
Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրմամբ հանցագործությունների կանխման ուղղությամբ աշխատանքը
Վարչապետը ծանոթացել է ՏԿԵ նախարարության 2025 թվականի տարեկան հաշվետվությանը. տեսանյութ
Քոչարյանը մինչև վերջ ոչ միայն իր, այլև մյուս ընդդիմադիրների քոքը կմաշեցնի. Սիսակ Գաբրիելյան
Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Վագիֆ Խաչատրյանի և Ղարաբաղից վերադարձած 10 անձի առողջական վիճակների մասին
«Չանդրա» փոթորիկը քաոս է առաջացրել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում. տեսանյութ
Պլանավորում եմ հեռախոսազրույց Իրանի ղեկավարության հետ. հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են այնտեղ. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT