Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդգար Մարուքյանը, դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
Հաղորդման ամբողջական տեքստը ստորեւ.
«Հարգարժա՛ն պարոն Դավթյան,
Նախորդ ուրբաթ՝ մայիսի 08-ին, հետևելով խորհրդարանի աշխատանքների ուղիղ եթերին՝ ականատես եղա, թե ինչպես պատգամավոր Սասուն Միքայելյանն առանց որևէ պատճառի հարձակվեց իմ եղբոր՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վրա, հարվածեց նրան ու սպառնալիքներ հնչեցրեց նրա հասցեին։
Մասնավորապես՝ Սասուն Միքայելյանը գոռում էր. «Գլուխդ կցխեմ», վիզդ կկտրեմ»։
Իմ ֆեյսբուքյան էջում կատարել եմ հետևյալ գրառումը.
«Սասունն Էդմոնին ասում ա վիզդ կկտրեմ։
ուրեմն... Սասուն, շատ արագ ներողություն էս խնդրում, ասում էս որ պռոստը տաքացած էս եղել, ու քո բերանով ասում էս, որ Էդմոնին նման բան ասողը կակ մինիմում (…) ա»:
Ես համոզված էի, որ Սասուն Միքայելյանն այդ սպառնալիքները կատարել է ոչ սթափ վիճակում և հույս ունեի, որ նա սթափվելուց հետո ի վերջո ներողություն կխնդրի իր արած արտահայտությունների համար, քանի որ դա արել է կռվի տաքացած ժամանակ և որևէ իրական միտում չի ունեցել եղբորս վիզը կտրելու կամ այլ կերպ նրան վնաս պատճառելու։ Միաժամանակ այդ գրառմամբ հույս եմ հայտնել, որ նա, որպես գիտակից մարդ, ցանկացած մեկին կհայհոյի, եթե այդ մեկը ցանկանա Էդմոն Մարուքյանի վիզը կտրել։
Այնուհետև նույն սոցցանցով ինձ հետ կապվել է «Հարություն» անունով ոմն անձ, ով ներկայացել է որպես Սասուն Միքայելյանի համագյուղացի և ընկեր, խնդրել, որ հեռացնեմ գրառումը, առաջարկել հարթման ուղիներ փնտրել կոնֆլիկտից։ Գրառումը հեռացնելու հորդոր է եղել նաև իմ եղբոր՝ Էդմոն Մարուքյանի կողմից, և ես այն հեռացրել եմ։
Ինձ հետ մայիսի 10-ին կապվել է մեկ այլ անձ՝ «Erjo Simonyan» անունով, ով ներկայացել է որպես Սասուն Միքայելյանի եղբոր տղա։ Ես նրա հետ խոսել եմ մայիսի 11-ի առավոտյան 10:49՝ զանգով, բացատրել գրածիս էությունը։
Նա հասկացել է, ընդունել, որ ես Սասուն Միքայելյանին չեմ հայհոյել, ու խոսակցությունն ավարտվել է։
Մայիսի 11-ին Սասուն Միքայելյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ ես վիրավորել եմ իր ծնողին, խորհուրդ տվեց ներողություն խնդրել, և ակնարկեց, որ ինքը ղեկավարում է այնպիսի կառույց, որը կարող է և ցանկանում է հաշվեհարդար տեսնել ինձ հետ.
«(…) քո խոսքերի համար եթե դու ներողություն չխնդրիր, ես, դու իմ անցած ուղին բոլորդ էլ գիտեք, գիտեք ես ով եմ իմ խոսքով, իմ գործով, լավ բան չի սպասվի քեզ: Խորհուրդ կտամ մեծի որպես, մեծի խորհուրդ եմ տալիս քեզ, հըլնես ներողություն խնդրես աղերսաբար իմ ծնողից։
Ես ինչի համար եմ ամբիոնից ասում դա, որտև հրապարակային էդ տղեն իմ մոր մասին բան ա գրե, իրա լավագույն տարբերակը կլինի ներողություն խնդրելը։ Եվ թող հասկանան ես ինչ կառույց եմ ղեկավարում, որ էդ կառույցի տղաները փրկել են հազարավոր մայրերի, քույրերի Ղարաբաղում։
Եվ ես ինչի համար էի որոշել չխոսալ, կուսակցություն ունենք, կուսակցությունը կորոշի՝ ինչ կանենք, կանենք։ Բայց եթե, ես գիտեմ և կոչ եմ անում, կներեք, իմ ընկերներին, իմ մարտական ընկերներին, իմ որդիներին, էս քանի օրը չգիտեմ ինչ ձև զանգում են՝ «էս անենք, էն անենք», զերծ մնան նման բաներից։ Դուք վիրավորում եք ինձ, ես իմ մոր պատվին կարամ կանգնեմ, իրանք ուզում են քաոս սարքեն Հանրապետությունում՝ որոշ ուժերի դրդմամբ, խնդրում եմ չգնաք դրան (…)»։
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը հանցագործություն է համարում սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու (…) սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պատգամավոր Սասուն Միքայելյանը զինված է շրջում քաղաքում, նրա հետ կան նաև զինված անձինք, ինչպես նաև պետք է պարզել, թե ինչ կառույցի ղեկավար է նա, որով «կարելի է» սպառնալ քաղաքացուն, ըստ այդմ՝ իմ, իմ ընտանիքի կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքները գնահատում եմ իրական։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետն ու 177-րդ հոդվածը՝ խնդրում եմ ներկայացված փաստերի առթիվ հարուցել քրեական գործ, ճշտել մեղավոր անձանց շրջանակը, ինչպես նաև պարզել, թե ինչ կառույցով է պատգամավոր Սասուն Միքայելյանն սպառնում հաշվեհարդար տեսնել»:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Էդմոն Մարուքյանի կրտսեր եղբայրը ֆեյսբուքյան իր էջում հայհոյել էր Սասուն Միքայելյանին, ինչը վրդովեցրել էր պատգամավորին, եւ նա պահանջել էր ներողություն խնդրել: Էդմոն Մարուքյանի եղբայրը որոշ ժամանակ անց հեռացրել էր գրառումը եւ նշել, որ դեմ է «Ֆեյսբուքում» հայհոյանքներ գրելուն եւ ափսոսում է, որ չի կարողացել զսպել իրեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT