Պայմանագրային զինծառայողներին բնակարան վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը հեշտացվել է

14/05/2020 schedule12:39

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոփոխություն կատարել պայմանագրային զինծառայողին բնակարան վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը եւ չափերը սահմանելու մասին որոշման մեջ, որով հեշտացվում է գործընթացը:

Մասնավորապես՝ սահմանվել է, որ շահառուին բնակտարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրվում է ծառայության վայրի զորամասի հրամանատարի հրամանով:

Այս որոշմամբ կրճատվում է փոխհատուցում ստանալու համար զինծառայողի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, հստակեցվում են փոխհատուցման հաշվարկման փաստաթղթավորման ընթացակարգը եւ ժամկետները, փոխհատուցման վճարման շարունակման եւ դադարման պայմանները:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մինչ այս զինծառայողներին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման տրամադրումն իրականացվում էր այդ նպատակով ստեղծված բնակարանային հանձնաժողովի կողմից, որն անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով կայացնում էր եզրակացություն, որի հիման վրա պետական լիազոր մարմնի կողմից կայացվում էր վարչական ակտ (հրաման):

Նշված գործընթացն իրականացվում էր զորամասի հրամանատարին ուղղված շահառուի դիմումի ներկայացված փաստաթղթերի հիման վրա, որոնք զորամասի կողմից այնուհետեւ ուղարկվում էին հանձնաժողովի աշխատանքային մարմին՝ պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանում, որն էլ ստացված դիմումների հիման վրա երկամսյա ժամկետում կազմակերպում էր հանձնաժողովի նիստի անցկացումը:

Այս գործընթացը փաստացի բավականին ժամանակատար էր, պրակտիկան ցույց է տվել, որ շահառու դիմումից մինչեւ համապատասխան որոշման ընդունումն օբյեկտիվորեն տեւում է միջինը երեք ամիս, իրականացվում է անհարկի մեծ փաստաթղթաշրջանառություն:

Այս առումով, գործընթացի իրականացման տեղայնացումը հնարավորություն կտա բավականին կրճատել բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում տրամադրելու որոշման կայացման ժամանակահատվածը եւ փաստաթղթաշրջանառության ծավալները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1745 դիտում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հայտնի է Հայաստանի ֆուտզալի հավաքականի մեկնարկային կազմը Չեխիայի դեմ խաղում

Սուրբ եւ անմահ պատարագ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը կադրեր է հրապարակել

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները բաց են բոլոր տրանսպորտային միջոցների համար

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը

Արփունք տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «ՈՒԱԶ» ավտոմեքենան

Հոյակերտ դղյակ մեր երեխաների համար. Հարությունյանը հրապարակել է Հրազդանի թիվ 2 դպրոցի նախկին և ներկա տեսքը

Հանրապետության մի շարք հատվածներում և Երևանում սպասվում է մառախուղ. եղանակը՝ առաջիկա օրերին

ԱՄՆ-ն արդիականացնում է «Թոմահավկ» հրթիռները և երկարացնում դրանց ծառայության ժամկետը

Թալինում և Հաղարծինում գործարկվելու են էլեկտրական շչակներ

ԱՄՆ-ն հնարավոր է համարել Պուտինի և Զելենսկիի միջև առաջիկա հանդիպումը

Այսինքն, Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն. Ալեքսանյան

Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով

ՀՀ կառավարությունը ավելի քան 100 մլն դրամ է տրամադրել նոր երաժշտական գործիքներ ձեռք բերելու համար. տեսանյութ

2024 թ.-ի համեմատ որքան է 2025-ին կազմել Հայաստանից դեպի ԵՄ արտահանումը. Պապոյանը թվեր է հրապարակել

ՌԴ քաղաքացի Տաշիր Սամոյի 32 տարվա հպարտ որդին ինձ սպառնում է բանտով, կալանավորելով. Չախոյան

ՀՀ վարչապետը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Երևանի բնակելի շենքերից մեկից գողացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ. կան ձերբակալվածներ

Հարգելի՛ շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ, կարող եք դիմել. Մինասյան

Պրիմիտիվիզմը, դեմագոգիան և պոպուլիզմը տնտեսական կատեգորիաներ չեն եղել երբեք ու չեն լինի Հայաստանում. Ադամյան

Քոչարյանի որդու բացառիկ խոստովանությունը, որը հերքում է իրենց իսկ տարածած կեղծ թեզերը. Առաքելյան

Հրդեհի հետևանքով խնդիրների բախված ընտանիքը որպես Ղարաբաղից տեղահանված պետաջակցությամբ արդեն գնել է բնակարան

Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները կցորդով բեռնատարների համար փակ են

ՀԷՑ-ն անշեղորեն բարելավում է իր դիրքերը ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. Պետրոսյան

Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով

Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին

Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը

Առաջարկ «Մեր ձևով» շարժմանն ու Նարեկ Կարապետյանին․ Թունյանը տեսանյութ է հրապարակել

Աֆղանստանում ձնաբքի և սառցե անձրևների հետևանքով 61 մարդ է մահացել

Բանակցություններն ավարտվել են․ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց, ԱՄՆ պատվիրակները՝ օդանավակայան

Երկրաշարժ Թուրքիայում

Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության տարիներին մարդիկ ընտրում էին գաղթի ճանապարհը

Հետաձգվել է 8000 չվերթ․ ԱՄՆ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարվել

ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ

ԶՈՒ զինանշանի օգտագործումը կազմակերպությունների կողմից առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է․ ՊՆ

Եղիպատրուշ գյուղում փայտե տնակ է այրվել

Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում

Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել

Հաջորդ անգամ վարչապետի հետ համեմատվելուց հուսով եմ՝ երկար կմտածեն քաղաքական անմեղսունակները․ Չախոյան

Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել