Երևան
12 °C
Մայիսի 17-ին՝ ժամը 23։59-ից ուժի մեջ մտնող սահմանափակումների փոփոխությամբ պարետը սահմանել է ցամաքային ուղեվորատար տրանսպորտի գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով անվտանգության կանոնները։
«Առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ուղևորատար տրանսպորտային ընկերության տնօրինությունը: Ցամաքային ուղևորատար տրանսպորտի գործունության կազմակերպման ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են՝ ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում ցամաքային ուղևորատար տրանսպորտի ոլորտում գործում են ստորև ներկայացված կանոնները:
ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
1. Ընդհանուր կանոններ
1) Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) նշանակում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու), որն ապահովում է սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենայի նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը, առնվազն ախտահանումների և աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների (այլ գրանցումները՝ ըստ նպատակահարմարության) վարումը համապատասխան գրանցամատյանում:
2) Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝
ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,
գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ, ուղեղային կաթված տարած),
դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:
3) Արգելվում է տրանսպորտային միջոցում կանգնած ուղևորների փոխադրումը, բացի 9 մետրից ավել երկարություն ունեցող տրանսպորտային միջոցների: Տրանսպորտային միջոցներում ուղևորների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նստելու համար հատկացված տեղերի ընդհանուր թվաքանակին, ընդ որում, արգելվում է հավելյալ ինքնաշեն նստատեղերի ավելացումը: 9 մետրից ավելի երկարություն ունեցող տրանսպորտային միջոցներում կանգնած ուղևորների միջև պահպանվում է առնվազն 1 մետր հեռավորություն։
4) Կազմակերպությունն ապահովում է աշխատողներին անհատական պաշտպանության միջոցներով՝ եռաշերտ դիմակներով ու ձեռնոցներով, միանգամյա օգտագործման անձեռոցիկով և ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչով:
5) Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր տեղադրվում են ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ:
6) Կազմակերպությունն ապահովում է բոլոր տրանսպորտային միջոցներում վճարման համար հատուկ արկղեր կամ այլ հարմարեցված տարաներ՝ կանխիկ փողի հետ շփումը հնարավորինս նվազեցնելու նպատակով։
7) Կազմակերպությունն ապահովում է անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատակիցների և ուղևորների պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 15-ով սահմանված տեղեկատվական թերթիկի: Շահագործվող բոլոր ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցներում ուղևորներին տեսանելի հատվածներում պարտադիր փակցվում են տեղեկատվական թերթիկներ։
2. Ավտոկայարանային տարածքների կազմակերպումը
1) Բաց ավտոկայանների կամ տրանսպորտային միջոցների հավաքակայանների տարածքում բացառվում են մարդկանց կուտակումները։ Տարածքներում առկա նստարանները և ընդհանուր օգտագործման գույքը ենթակա են ախտահանման առնվազն օրը 2 անգամ։
2) Սպասասրահները, սանհանգույցները և սննդի կետերը պարտադիր կերպով պարբերաբար ախտահանվում են, նվազագույնը՝ օրը 2 անգամ։
3) Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:
3. Տրանսպորտային միջոցների ախտահանումը
1) Տրանսպորտային միջոցները ենթարկվում են խորքային ախտահանման օրական նվազագույնը 2 անգամ, որից մեկը՝ պարտադիր նախաուղերթային հատվածում: Ախտահանման ենթակա են տրանսպորտային միջոցի սրահի բոլոր մակերեսները: Ախտահանումն իրականացվում է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման նպատակով՝ օջախների, հանրային սննդի օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների ուղևորների փոխադրման ավտոտրանսպորտային միջոցների ախտահանման միջոցառումների մեթոդական ուղեցույցը և ալգորիթմները, անհատական պաշտպանության միջոցների ռացիոնալ օգտագործման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 977-Ա հրամանի:
2) Յուրաքանչյուր երթուղու ավարտին (երկար տարածությունների և երկարատև՝ ավելի քան 3 ժամ տևողությամբ երթուղիների ժամանակ՝ նաև ընթացքում) ուղևորներին իջեցնելուց հետո իրականացվում է սրահի օդափոխություն, դռների բռնակների, նստարանների արմնկակալների (միջքաղաքային ավտոբուսներում նաև ծալովի սեղանիկների, անվտանգության գոտիների ամրակների, անհատական կառավարման վահանակների (լուսավորության, օդափոխության, ուղեկցողին կանչելու և այլն), նստելատեղերի, անհատական տեսամոնիտորների պլաստմասե/մետաղյա/ կաշվե և այլ մասերի, սանհանգույցի առկայության դեպքում՝ նաև դրա կանխարգելիչ ախտահանում ախտահանիչ անձեռոցիկներով (կամ ախտահանիչ միջոցների լուծույթներով) շփման կամ ցողման եղանակով:
3) Յուրաքանչյուր օրվա ավարտին իրականացվում է տրանսպորտային միջոցների եզրափակիչ ախտահանում մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրային հիմունքներով: Տրանսպորտային միջոցի սրահի և բոլոր աղտոտված գոտիների եզրափակիչ ախտահանման ժամանակ օգտագործվում են՝ մեկանգամյա պաշտպանիչ զգեստ, մեկանգամյա ձեռնոց, պաշտպանիչ դիմակ, պաշտպանիչ ակնոց կամ դեմքի վահանակ, փակ կոշիկ կամ բախիլներ՝ ցայտելու բարձր ռիսկի ժամանակ կամկենսաբանական հեղուկներով խիստ աղտոտված մակերեսների ժամանակ, անջրանցիկ պարկեր թափոնների համար:
4) Մաքրման համար չի օգտագործվում սեղմված օդ և/կամ ջուր ճնշման տակ, ինչպես նաև այլ մեթոդներ, որոնք կարող են առաջացնել վարակիչ նյութի ցայտում կամ տարածում աէրոզոլի տեսքով: Փոշեկուլ օգտագործվում է միայն ճիշտ իրականացված ախտահանումից հետո:
5) Մաքրման և ախտահանման ավարտից հետո պաշտպանիչ հագուստը, կոշիկը, անհատական պաշտպանության միջոցները, մաքրման պարագաները հավաքվում են մակնշված բաքերի կամ պարկերի մեջ դրանց ախտահանումն իրականացնելու համար:
4. Վարորդների համար կանոններ
1) Իրականացվում է վարորդների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ աշխատանքի ներկայանալիս: Վարվում է ջերմաչափման գրանցամատյան: Ջերմություն ունենալու դեպքում վարորդներին չի թույլատրվում դուրս գալ երթուղի, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:
2) Վարորդները պարտադիր կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ եռաշերտ պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ, որոնք փոխվում են 3 ժամը մեկ պարբերականությամբ։
3) Վարորդների հանգստի և սնվելու համար ապահովվում են առանձնացված տարածքներ՝ ապահովելով միմյանց միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։
5. Ուղևորների համար կանոններ
1) Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու:
2) Տրանսպորտային միջոց նստելուց ուղևորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։
3) Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։
4) Երկարատև երթուղիների ժամանակ խմելու ռեժիմի կազմակերպման համար օգտագործվում է միայն ջուր անհատական տարաների մեջ կամ մեկանգամյա սպասք: Իրականացվում է օգտագործված մեկանգամյա սպասքի, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցների, դիմակների, ախտահանիչ անձեռոցիկների հավաքում մեկանգամյա օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ ծրարների/տոպրակների մեջ, որոնք աղբարկղի բացակայության դեպքում տեղավորվում են բեռնախցիկում՝ ժամանման վայրում հեռացնելու»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT