Բացահայտվել է «Հայաստանի ազգային արխիվ»-ի մարզային մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքը . ԱԱԾ(տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ-ն ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է  «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքը: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային անվտանգության ծառայությունը:

Վարիչն, ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով, պատասխանատու լինելով կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների ձևավորումը և վարումը ապահովելու համար, արխիվային տեղեկանքներ տրամադրելիս մի շարք քաղաքացիներից, նրանց օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ աշխատանքային կենսաթոշակի առավել բարձր գումարի չափն ապահովելու նպատակով, իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ օրենքի պահանջները դիտավորությամբ խախտելու, իրավունք վերապահող պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելու, դրանց օգտագործմամբ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում աշխատանքային ստաժի հետ կապված կեղծ տեղեկություններ մտցնելու համար, որպես կաշառք պահանջել է 60.000-ից 200.000 ՀՀ դրամ, առանձին դեպքերում սակարկումներից հետո նվազեցրել պահանջվող գումարը։

Անհերքելի ապացույցների առկայության պարագայում, ՀՀ ԱԱԾ օպերատիվ հսկողության ներքո, հիշյալ պաշտոնյան  հերթական անգամ իր աշխատասենյակում կաշառք ստանալուց հետո առձեռն բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել։ Խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան, կաշառք տվող և ստացող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել  է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ  անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2172 դիտում

Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին

Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել

Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի

Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում

Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը

Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում

Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ

ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել

Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը

Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում սաստիկ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն

Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա

«Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել

Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր

Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Պետերբուրգի միջազգային ֆորումին

Պետք է առանձնացնել կետերը, որտեղ կլինեն մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնեն մեքենաները, շարժվեն տրանսպորտով

Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը

Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Երևանի քաղաքապետ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Կիևյան կամրջի վրա ահռելի գործ է արվում, բայց եթե հանկարծ ասֆալտի մասով հարց եղավ, գումար չենք տալու. Ավինյան

Ամբողջական արգելք է սահմանվել ՌԴ-ից բենզինի և կերոսինի արտահանման վրա. Պուտին

Երևան-Երասխ ճանապարհին հրդեհված մեքենայից դուրս է բերվել ևս մեկ մոխրացած մարմին. ընդհանուր թվով կա 4 զոհ

Փամբակ գետում հայտնաբերվել է օրերս մեքենայով ջուրն ընկած ու ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մոլդովա, Ուկրաինա, Հունգարիա, Հայաստան. այս երկրները ռուսական քարոզչական արշավի լուրջ թիրախ են դարձել. Ցահքնա

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան