100 հազարը քիչ գումար չէ սարից իջած հովվի համար. Սասուն Միքայելյանը կոչ արեց չեղարկել նախկին տուգանքները

Ժողովուրդը դիմակ չկրելու համար տուգանքներից տեղյակ չէ: Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում՝ իրազեկելու համար, որվհետեւ տուգանքները հենց չիմացությունից են գալիս:

Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ դիմելով արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին: Միքայելյանը նաեւ կոչ արեց չեղարկել նախկին տուգանքները. «100 հազարը քիչ գումար չէ սարից իջած հովվի կամ հասարակ գյուղացու համար»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Ի պատասխան՝ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ իրազեկումն իրականցվում է ինչպես «Հանրային» հեռուստաընկերությամբ, այնպես էլ՝ ԶԼՄ-ների միջոցով։ Միեւնույն ժամանակ նա հայտարարեց, որ արտակարգ դրության ժամանակ որոշումներն այն հաճախականությամբ են փոխվում, որ օբյեկտիվորեն դժվար է հասցնել յուրաքանչյուրին։ «Հենց այդ կանոնների արդյունավետությունը կախված է նրանից, թե քաղաքացիների որ ծավալն է, որ տեղյակ է դրանցից»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է տուգանքների չեղարկմանը, Դանիելյանի համոզմամբ, դա լրացուցիչ քննարկման կարիք ունի, հատկապես այս պայմաններում։

Փոխնախարարի կարծիքով՝ տուգանքների չեղարկումը կարող է այն բացասական հետեւանքն ունենալ, որ քաղաքացիները հակված չլինեն հետագայում կանոններին չհետեւելու՝ ակնկալելով, որ այդ տուգանքները եւս որոշակի փուլում կարող են չեղարկվել։

Տպել
444 դիտում

«Մեզ հետ ուժի լեզվով երբեւէ չփորձեք խոսել». Արայիկ Հարությունյանը անդրադարձավ Ալիեւի հայտարարություններին

Մասիս Մայիլյանը վերանշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում

Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Գիշերը շղթայական ավտովթար է տեղի ունեցել օդանավակայանի մոտակայքում. կան տուժածներ

ՃՏՊ՝ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին. տուժածի վիճակը միջին ծանրության է

Աննա Հակոբյանը շնորհավորել է հայ խաղաղապահներին տոնի կապակցությամբ (լուսանկար)

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիա