Երևան
12 °C
Ռուսաստանի նախագահը նախօրեին մերժեց ԵԱՏՄ երկրների համար գազի միասնական սակագին սահմանելու մասին Հայաստանի եւ Բելառուսի առաջարկը ներառել միության մինչեւ 2025 թվականի ռազմավարության մեջ:
Մեզ հետ զրույցում անդրադառնալով այս մերժման հետեւանքներին՝ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը ընդգծեց, որ անկախ այս մերժումից՝ Հայաստանն ու Ռուսաստանը գազի գնի շուրջ բանակցությունները շարունակում են:
Ինչպես հայտնի է՝ նախօրեին Եվրասիական տնտեսական միության հեռավար գագաթաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միության մինչեւ 2025թ. զարգացման ռազմավարությունում պետք է անպայման ներառել էներգակիրների ընդհանուր շուկայի ձեւավորման հարցը:
Նույն առաջարկը ներկայացրեց նաեւ Բելառուսը: «Մի քանի տարի է, ինչ մենք համաձայնության չենք գալիս փոխադարձ ընդունելի վերջնական որոշման շուրջ: Սա այն դեպքում, երբ խնդրի ակտուալությունն անընդհատ աճում է: Այսօր մենք պետք է գտնենք բոլորիս համար անհրաժեշտ կոնսենսուս»,- ասաց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ Ղրղըզստանը հազար խորանարդ մետրի համար Ռուսաստանին վճարում է 150 դոլար, Բելառուսը՝ 127 դոլար, Հայաստանը՝ 165 դոլար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե առաջարկում է միասնական սակագնի հարցը հանել ռազմավարությունից, որպեսզի փաստաթղթի ընդունման հարցում խոչընդոտներ չլինեն: Պուտինն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ում գազի գնի միասնական բանաձեւի կիրառման համար անհրաժեշտ է ինտեգրման որոշակի մակարդակ, որն այսօր չկա: Խոսքը միասնական շուկայի, միասնական բյուջեի եւ հարկային համակարգի մասին է:
Ի վերջո ԵԱՏՄ ռազմավարության վերաբերյալ փաստաթուղթն ընդհանուր առմամբ հավանության արժանացավ եւ որոշվեց, որ որոշ կետերի շուրջ քննարկումները կշարունակվեն:
Մեր հարցին՝ արդյոք Հայաստանի համար ընդունելի՞ բացատրություն է, որ քանի դեռ ինտեգրման մակարդակը բավարար չէ՝ գազի միասնական գին չի կարող լինել, Արմեն Փամբուխչյանը պատասխանեց.
«Պետք է հաշվի առնել, որ այս կառույցում որոշումները հիմնված են կոնսենսուսային սկզբունքի վրա, եւ եթե մի գործընկեր երկիր առայժմ պատրաստ չէ տվյալ լուծման ձեւին՝ պետք է շարունակել բանակցությունները այդ լուծմանը հասնելու համար: ԵԱՏՄ ամբողջ գաղափարախոսությունը հիմնված է ի վերջո միասնական շուկա ունենալու նպատակի վրա, այսինքն մենք այսպես թե այնպես գնում ենք այդ ճանապարհով՝ ընթացքում բարձրացնելով նաեւ գազի գնի հարցը, որովհետեւ դա Հայաստանի համար ունի մեծ կարեւորություն»,- ասաց Փամբուխչյանը: Նա վստահեցրեց, որ անկախ նախօրեին արված հայտարարություններից՝ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, եւ ամեն ինչ արվելու է, որ շարքային քաղաքացին չտուժի: Փամբուխչյանը չի կարծում, թե այս մերժումը կարող է քաղաքական հետեւանքներ ունենալ. «Պետք է շարունակել բանակցել եւ հասնել նրան, որ մեր առաջարկած տարբերակն ընդունելի լինի բոլորի համար»:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաեւ դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
Ապրիլի 1-ին իր հերթին «Գազպրոմ Արմենիան» դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով:
Ապրիլի 6-ին ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի հանրությունն ու կառավարությունը չեն ընկալում ճգնաժամի պայմաններում սակագինը բարձրացնելու՝ «Գազպրոմ Արմենիայի» քայլը: Նա նշեց, որ գազի գնի հարցը Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում քննարկել են եւ ինքն ակնկալում է, որ ՌԴ նախագահի հետ կգա ընդհանուր հայտարարի եւ Վլադիմիր Պուտինը կմիջամտի այս գործընթացին, որպեսզի կարողանան «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել։
Տնտեսագետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը համոզված է, որ գազի միասնական սակագին սահմանելու առաջարկի մերժումը դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը մերժել է Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հայտը:
Մեր զրույցը՝ ստորեւ:
- Պարոն Քթոյան, Ռուսաստանը որքա՞ն կարող է նվազեցնել գազի գինը ցանկության դեպքում:
- Քանի որ գազի գինը ոչ թե տնտեսական, այլ ավելի շատ քաղաքական բաղադրիչ ունի, ես չեմ կարող ասել, թե որքան կարող է գինը նվազեցվել: Համենայնդեպս Ռուսաստանը գինը սահմանին կարող է իջեցնել այնքան, որ գոնե «Գազպրոմ Արմենիայի» հայտից հետո սպառողների համար թանկացում չլինի:
- Պուտինը երեկ հայտարարեց, որ միասնական սակագնի չեն կարող անցնել, քանի դեռ չեն հասել ինտեգրման որոշակի մակարդակի: Ի՞նչ ժամկետներում կարող է ԵԱՏՄ-ն այդ մակարդակին հասնել:
- Դեռ հարց է՝ կհասնի, թե չէ, որովհետեւ ԵԱՏՄ-ն ըստ էության ավելի շատ միավորում է քաղաքական ընդհանուր շահեր ունեցող երկրներին, քան տնտեսական, եւ քաղաքական ընդհանուր շահի վրա ձեւավորված միությունում դժվար է ասել, թե տնտեսական ինտեգրումը երբեւէ կհասնի՞ այնպիսի մակարդակի, որ ունենանք ընդհանուր էներգետիկ շուկա:
- Թեեւ Պուտինն ասաց, որ Ղազախստանն ու Ղրղըզստանը համաձայն են առկա պայմաններին, բայց հայտնի է, որ Ղրղըզստանը եւս դիմել էր գազի գնի նվազեցման հարցով: Տարաձայնությունների խորացում կանխատեսվո՞ւմ է, թե՞ քաղաքական հետեւանքներ չի ունենա այս ամենը:
-Համենայնդեպս տեսանելի քաղաքական հետեւանքներ չի ունենա, բայց որոշակի սառեցման կբերի: Հիմա Ռուսաստանը ներկայանում է որպես Հայաստանին գործընկեր երկիր, իսկ գործընկերային հարաբերությունները չեն ենթադրում, որ քո մենաշնորհային դիրքը կչարաշահես ի վնաս քո գործընկեր երկրների:
Գազը ապրանք է, որը էներգետիկ շուկայում գնանկումների ֆոնին բավականին էժանացել է, եւ դրա մասին բոլորը գիտեն՝ ե՛ւ գնորդը գիտի, ե՛ւ վաճառողը: Եթե վաճառողը հրաժարվում է գինը նվազեցնել՝ հաշվի առնելով, որ երկրները ունեն պայմանագրային պարտավորություններ, որոնք չեն կարող խախտել՝ դա ավելի շուտ իռացիոնալ վարքագիծ է եւ ՌԴ-ին որեւէ օգուտ չի բերի:
- Իսկ մյուս երկրներին չի՞ վնասի:
- Գազի գինն իր մեջ շանտաժի տարրեր է պարունակում, բայց փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, այն հասարակությունները, որոնք կոնսենսուսի են գալիս՝ չտրվել շանտաժի, չզիջել ինչ-որ մի բան գազի գնի նվազման համար, իրենք հետո սովորում են ապրել այդ գնի պայմաններում: Կա եվրոպական երկրների փորձը. Ռուսաստանը հրաժարվում է էժանացնել ապրանքը, այդ երկրներում փորձ է արվում այլընտրանքային ուղիներ որոնել գազի մատակարարման, այլ գործընկերների հետ ավելի սերտացնել կապերը, այլընտրանքային էներգիայի զարգացման ուղիներ մշակել, գազի սպառումը ավելի արդյունավետ դարձնել: Մեր երկրում եվս սա կարող է տեղի ունենալ: Գազի գնի բարձրացումը կարող է տնտեսություններին ստիպել՝ ազատվել գազային կախվածությունից, եւ գազի սպառման ծավալների նվազում կլինի: ՀՀ-ն կարող է Իրանի հետ բանակցել եւ այլն: Կարծում եմ, որ ՌԴ-ն սա հասկանում է եւ վաղ թե ուշ կհամաձայնի այն իրողությունների հետ, որ կա էներգետիկ շուկայում:
- Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ դաշնակիցները պետք է առավելություն ստանան, բայց դա պետք է լինի նաեւ այլ ոլորտներում: Նա ակնարկել էր, որ Հայաստանն էլ պետք է կարգավորի ռուսական Հարավկովկասյան երկաթուղու դեմ դատական պրոցեսը: Հնարավո՞ր է, որ այս մերժումը պատասխանն էր այդ դատական պրոցեսի:
- Համենայնդեպս ասեմ՝ այդ մերժումը դեռեւս չի նշանակում, որ Հայաստանի՝ գազի գնի նվազման հայտը, խնդրանքը մերժվել է: Իրականում Պուտինը այդ առաջարկը մերժելով՝ հասկացրեց հետեւյալը. յուրաքանչյուր երկրի հետ առանձին-առանձին բանակցություններով կորոշվի գազի գին, ոչ թե միասնական գին կգործի բոլորի համար: Այսինքն այդ մերժումը դեռ չի նշանակում, որ բոլորի համար գազը թանկացավ կամ գինը չնվազեց:
Ինչ վերաբերում է ռուսական ընկերությունների հետ կապված հարցին՝ ցավալի է որ Ռուսաստանը տնտեսական հարցը բերում է քաղաքական հարթություն, օգտագործում է սա որպես լծակ, եւ սա ոչ դիվանագիտական ձեւով արվում է այնպիսի փորձառու դիվանագետի կողմից, ինչպիսին Լավրովն է: Բայց, կարծում եմ, մերոնք կներկայացնեն համապատասխան փաստարկներ, եւ ի վերջո ռուսական քաղաքական համակարգում կլինեն որոշումներ կայացնելու համար պատասխանատու անձինք, որոնք կհասկանան, որ երկաթուղու խնդիրը կապված է զուտ տնտեսական չարաշահումների հետ եւ ռուսական լինելու հանգամանքով պայմանավորված՝ որեւէ խտրական մոտեցում չի կիրառվում:
Պետք է հասկանալ նաեւ, որ կա ինֆորմացիայի որոշակի պակաս: Հայաստանում կա 5-րդ էյշելոնը, որը շահագրգռված է հայ-ռուսական հարաբերությունների վատացմամբ, եւ դժվար է ասել, թե նրանք ինչ ինֆորմացիա են հասցրել Ռուսաստան: Բայց կարծում եմ, երկրների ղեկավարները համաձայնության կգան, որովհետեւ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական են եւ գազի կամ երկաթուղու հարցը այն հարցը չի, որ կարողանա սասանել այդ հարաբերությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացել
Առկա է փոխգործակցության մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին
Ընդդիմադիրների դիմումները հեռանկար չունեն, որոշումը կայացնելու է ՍԴ-ն․ սա իրավական գործընթաց է․ Գրիգորյան
Մեզ ընտրողների 40 տոկոսը ցանկանում է, որ մանդատը չվերցնենք, 60 տոկոսը ասում է՝ վերցրեք․ Կարապետյան
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հերթական հողամասը. վարչապետ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին՝ IDBank-ի 35-ամյակի առթիվ
Անահիտ Ավանեսյանը Թուրքիայում կմասնակցի ԱՀԿ տարածաշրջանային նախարարական համաժողովին
Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանն ու ժամկետներն ունենք. Սամվել Կարապետյան
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
ՀՀ վարչապետը ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում է ունեցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել
Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, չի կարող առողջապահության ապահովագրության շահառու լինել. Ավանեսյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուղևորվի Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացը տարածաշրջանում համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծել. Պապուաշվիլի
Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման արարողությանը
Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը ընկերության դիմումի հիման վրա
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ, երկու փուլով. մանրամասներ
Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT