Բալային համակարգով 58 անձ արդեն սպառել է հատկացված 9 միավորը՝ զրկվելով վարորդական իրավունքից

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՃՈ բալային համակարգով հատկացված 9 տուգանային միավորները սպառելու հետեւանքով արդեն 58 անձի նկատմամբ կայացվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի կասեցման որոշում։

Այս մասին ՀԺ-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։

2020 թվականի հունվարի 1-ից մինչ մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածը տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների փաստերով ՃՈ կայացրել է 359 հազար 999 վարչական տույժ նշանակելու մասին որոշում։ Իսկ կոնկրետ տուգանային միավոր նախատեսող որոշումների թիվը կազմում է 120 հազար 936։

Տուգանային միավոր նախատեսող իրավախախտումներից առավել մեծ թիվ են կազմում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հետեւյալ հոդվածներով սահմանված իրավախախտումները.

124 հոդվածի 21-րդ մաս՝ տրանսպորտային միջոցների վարորդների՝ կանգառի եւ/կամ կայանման կանոնները խախտելը - 48.378,

124.4 հոդվածի 2-րդ մաս՝ երթեւեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը - 15.928,

124.3 հոդված՝ տրանսպորտային միջոցների վարորդների՝ լուսացույցի արգելող ազդանշանին չենթարկվելը - 11.088:

Տպել
656 դիտում

Ազատամուտ գյուղում այրվել է փայտյա տնակ (տեսանյութ)

Ներքաղաքական պայքարի անվան տակ

Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

Վաղը քննությունների ամենածանրաբեռնված օրն է. մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ. նախարար

Հուլիսի 7-ին տեղի կունենա Վորոնեժ-Երևան չվերթը

Սևանում և Գավառում խստացված ստուգումներ են. ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները սննդի շղթայի օբեկտներում

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է մի քանի համաշխարհային ռեկորդների վավերացման մասին

Եկեղեցու տոնացույցով այս տարի Վարդավառը հուլիսի 19-ին է

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում. այրվել է մոտ 200 խմ տոլ (տեսանյութ)

Սիրիայում թուրքական օդուժը մեկ ամիս շարունակ ռմբակոծել է Աֆրինի և Շահբայի շրջանները

ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են հունիսի 26-ից կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

Վթար Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին․ տուժածի վիճակը գնահատվել է բավարար

Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

Իրենց արշինով են չափում

Մոտ օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու․ խորհուրդ է տրվում խուսափել ուղիղ ճառագայթներից

Ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած ավտոքարշակին. կա տուժած

Ոստիկանների ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68.305 է

Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին