Երևան
12 °C
Համավարակը մենակ չի եկել: Կորոնավիրուսից հետո՝ 2020-ին հրդեհներ, ջրհեղեղներ, բերքի անբավարարություն ու մորեխների բիբլիական ներխուժում են կանխատեսում օդերեւութաբանները եւ միջազգային կազմակերպությունները: BBC-ի հաղորդմամբ՝ աղքատ երկրներին սով է սպառնում, Եվրոպային եւ ԱՄՆ-ին՝ լուրջ խնդիրներ:
Օվկիանոսները տաքացել են ավելի, քան երբեւէ, երաշտն արագորեն ծավալվում է Եվրոպայում եւ Ամերիկայում: ՄԱԿ-ի մասնագետների կանխատեսմամբ՝ աղքատ երկրներում սպասվում է դարի ամենամեծ հումանիտար ճգնաժամը:
Այլ իրավիճակում աշխարհն առանց դժվարության կհաղթահարեր կլիմայական այս աղետները, հիմա սակայն, բոլոր ռեսուրսները նետվել են Covid-19-ի դեմ պայքարին:
Բժիշկներն ու փրկարարներն այլեւս ազատ ձեռքեր չունեն, իսկ բյուջեներում հավելյալ գումար չկա: Ֆերմերները, բիզնեսը եւ տրանսպորտը ընկղմվել են արհեստական կարանտինային կոմայի մեջ: Եվ եթե, կորոնավիրուսային համավարակի ժամանակ բերքահավաքի օրերին մի կործանարար տորնադո կամ կարկտահարությամբ ուղեկցվող փոթորիկ պատուհասի, մեծ հավանականությամբ, իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա:
«Չի կարելի հույս դնել հարեւան պետությունների կամ միջազգային կազմակերպությունների օգնության վրա. բժշկական ֆորս-մաժոր է բոլոր երկրներում: Վարակը ոչ ոքի չի խնայի»,- վերջերս զգուշացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինատը: Այս անգամ ամեն մարդ՝ իր համար: Եվ խնդիրը միայն փողը չի լինելու:

Կարանտինը չի չեղարկել համաշխարհային տաքացումը
Նույնիսկ եթե ջրհեղեղներից, երաշտներից կամ փոթորիկներից տուժած երկիրը փող ունի աղետալի հետեւանքները վերացնելու եւ երկիրը վերականգնելու համար, այժմ ավելի, քան երբեւէ, դժվար է գնել եւ բերել անհրաժեշտ ապրանքները: Համաշխարհային առեւտուրը եւ տրանսպորտը խարխլված են կորոնավիրուսով պայմանավորված հանգամանքներով: Բեռնափոխադրումները մնում են ճանապարհին, ինքնաթիռները չեն թռչում:
Վախենալով համավարակից՝ իշխանություններն արգելում են դեղորայքի եւ սննդի արտահանումը: Նույնիսկ ամենահարուստ, առատաձեռն ու բաց պետությունները փակում են իրենց սահմանները եւ փող չեն տալիս ընդհանուր գործի համար. ԱՄՆ-ն, օրինակ, դադարեցրել է անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը:
Կորոնավիրուսը փոխել է կյանքը մոլորակի վրա, բայց չի չեղարկել այն, ինչը փոխել էր կյանքը մինչ այս. գլոբալ տաքացումը, որ ըստ գիտնականների, բնական աղետների աճող հաճախության հիմնական պատճառն է, շարունակում է սպառնալ աշխարհին:
Համաշխարհային կլիմայի տվյալների ամենամեծ համախմբի՝ ԱՄՆ Բնապահպանական տեղեկատվության ազգային կենտրոնների (National Centers for Environmental Information-NCEI) հետազոտությունների համաձայն՝ 2020-ի մարտ ամսին մեր մոլորակը տաքացել է ռեկորդային աստիճանով, իսկ համաշխարհային օվկիանոսը տարվա այս ժամանակահատվածի համար պատմական միջինից 0.8 աստիճանով ավելի տաք էր: Եվ սա՝ չնայած համաշխարհային կարանտինին, որի պատճառով տրանսպորտն ու արդյունաբերությունը հիմնականում կանգնած են:
«Օդի աղտոտումը նվազել է տնտեսական ակտիվության նվազման պատճառով, բայց ածխածնի երկօքսիդը չի գոլորշանում մի գիշերվա ընթացքում»,- ասել է Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր Դանիելա Շմիդտը:
Փոփոխություններն ակնհայտ են
Որքան օվկիանոսն ավելի տաք է, այնքան ավելի հզոր են նրա մեջ ձեւավորվող փոթորիկները: Խոշոր տնտեսություններից նրանք առավելագույն վնաս են հասցնելու Միացյալ Նահանգներին՝ աշխարհի ամենահարուստ երկրին, որն ամենից շատ է տուժել կորոնավիրուսից: Այստեղ արդեն սկսվել է փոթորիկների կիսամյակային սեզոնը:

Բացի այդ, անձրեւն ավելի առատորեն թափվում է գերտաքացած ծովերի վրա, քան՝ սառը հողի, ինչը մայրցամաքներում երաշտի պատճառ է դառնում: Հնդկական օվկիանոսի արեւմտյան ափերին ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի Ավստրալիայում չոր եւ հրդեհառատ ամառվա, իսկ Հյուսիսատլանտյան օվկիանոսում տաքացող ջրերը կարող են չորացնել եւ այրել Ամազոնի անտառները:
Շոգը Եվրոպայում
Համաշխարհային տաքացումը վտանգավոր է ոչ այնքան ինքնին ջերմության բարձրացման տեսանկյունից, որքան եղանակային երեւույթների սովորական ծրագրում փոփոխությունների առաջացման. զգուշացնում են գիտնականները: Շոգն անսպասելիորեն անտանելի է դառնում, ցուրտը`ավելի կոշտ, քամին վերածվում է փոթորկի, իսկ անձրեւը դառնում է ջրհեղեղ:
Անցյալ տարին՝ վառ օրինակ
Եվրոպական Copernicus Climate Change Service՝ Կոպեռնիկոսի անվան կլիմայի փոփոխության ծառայության կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ 2019 թվականը Եվրոպայում եղանակային դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ տարին էր, որ ավարտվեց ռեկորդային քանակի անձրեւներով եւ համատարած հեղեղներով:
ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տասնամյակը լինելու է երբեւէ դիտարկված ամենաշոգ շրջանը: «Ավստրալիան իր մաշկին զգացել է մեր ապագան. այստեղ անցյալ տարի հրդեհներից զոհվել են հարյուր միլիոնավոր կենդանիներ»: 9 միլիոն բնակչությամբ քաղաքում ջուրը վերջացավ: Ի՞նչ էր կատարվում այնտեղ: Եվ այս տարին բացառություն չէ:
Եվրոպայի հենց կենտրոնում`Ժնեւի եւ Գրենոբլի տարածքում վերջին ավելի քան 40 օրը անձրեւ չեկավ. վերջին անգամ նման բան տեղի էր ունեցել 19-րդ դարի վերջին: «Եվրոպայում տաքացումը լրջորեն գերազանցում է համաշխարհային միջինը,- ասել է Բրիտանիայի մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնի պրոֆեսոր Ռոուան Սուտթոնը,- անցած չորս տասնամյակի տվյալները հստակ ցույց են տալիս հենց դա»:
Ուկրաինայում եւ Ռումինիայում ջրամբարների մակարդակն իջել է կրիտիկական մակարդակի: Ֆրանսիայի գյուղատնտեսական նշանակության հողերի կեսը չորացել է. գյուղացիներն ահազանգում են:

Գերմանիայում նույնպես տեղումները քիչ են, բայց իշխանությունները չեն շտապում խուճապի մատնել, չնայած իրավիճակը տագնապալի է նաեւ նրանց համար, քանի որ անցած երկու տարիները եւս չորային են եղել: Գերմանիայի գյուղատնտեսության նախարար Յուլիա Կլյոկներն ասել է, որ շատերն, իհարկե, ուղղակի հաճույք են ստանում լավ եղանակից, բայց ֆերմերների համար դա կենսական խնդիր է: «Նրանք շատ են անհանգստացած, քանի որ լավ են հիշում 2018 եւ 2019 թվականների երաշտը, որ զրկեց իրենց բերքից եւ եկամտից»:
Ցորենի առաջատար արտադրողները`Ռուսաստանը եւ Ղազախստանը, տեսնելով, թե ինչպես են տուժում Եվրոպայում իրենց ամենամեծ մրցակիցները, սահմանափակել են հացահատիկի արտահանումը: Նրանք վախենում են, որ հարուստ երկրներում պահանջարկի մեծացումը կբերի արտահանման աճի եւ ներքին շուկայում դեֆիցիտի:

Եվ մի լուսավոր կետ
Բայց նշենք նաեւ, որ չոր ու տաք եղանակն ունի իր առավելությունները. արդեն մի քանի շաբաթ է, ինչ Եվրոպայի երկնքում ամպ չկա, եւ վերականգնվող էներգիան ավելի ու ավելի մեծ ծավալներով է ապահովում մայրցամաքի կարիքները: Գերմանիայում արեգակնային պանելային տնտեսությունները որոշ օրերի ապահովում են ամբողջ էներգիայի 40%-ը: Գներն ավելի ու ավելի են իջնում, երբեմն դառնում են բացասական՝ սպառողները, փաստորեն, վճարվում են ցանցից էներգիա բեռնելու համար:
Bloomberg-ի փոխանցմամբ, այս տարվա առաջին երեք ամիսներին եվրոպական Epex Spot բիրժայի տվյալներով՝ զրոյից ցածր գնով էլեկտրաէներգիա է վաճառվել ավելի քան 800 պայմանագրով. դրանք էլէներգիայի մատակարարման 15 րոպեանոց պայմանագրերն են, որոնցով, փաստորեն, վճարվում են սպառողները:
Այնքան էլ վատ չէր լինի, եթե չլիներ վարակը
Երաշտը հարվածել է ոչ միայն Եվրոպային: Արգենտինյան հարթավայրերն ու ամերիկյան դաշտերը նույնպես ջրազրկված են:
Միացյալ Նահանգներում, տեղական հինգ կետանոց սանդղակով, երկրորդ՝ սարսափելի աստիճանի երաշտն արդեն նկատվում է Տեխասում, Կալիֆորնիայում եւ Օրեգոնում, իսկ «շատ չոր» (երրորդ աստիճանը) հարավային հատվածի, Մեքսիկայի սահմանի մոտ, կենտրոնական եւ հյուսիս-արեւմտյան նահանգներում՝ Ալաբամայից մինչեւ Վաշինգտոն:
Բերքի վնասման՝ համաշխարհային մակարդակով խնդիրների մասին, ըստ մասնագետների, խելամիտ կլինի խոսել ոչ ավելի վաղ, քան երկու-երեք ամսից. այս ամիսները կլինեն որոշիչ մշակաբույսերի հասունացման համար:
Ընդհանուր առմամբ, անցյալ տարին առավելագույնս բերքառատ էր, եւ աշխարհի պահեստները ողողված էին հացահատիկի պաշարներով: Արժեր հանգստանալ եւ ցրվել, բայց անկոչ հյուրը՝ կորոնավիրուսը, միջամտեց գործին: Համավարակի պատճառով սովորական պայմաններում տհաճ, բայց տանելի իրավիճակը նոր գույներ առավ:
Այն ոչնչացրեց համաշխարհային պարենային շուկայի լոգիստիկան. պահեստներում եւ նավահանգիստներում բավարար քանակությամբ առողջ աշխատողներ չկան, բեռնատարները մնացել են առանց վարորդների: Ոչ մի ինքնաթիռ կամ բեռնարկղ հնարավոր չէ գտնել: Տրանսպորտը կտրուկ նվազել է:
Իսկ դաշտերում փտում են բերքի հսկայական ցանքատարածություններ, քանի որ գյուղատնտեսությունն աշխատանքային միգրանտների հիմնական գործատուներից է. կարանտինի պատճառով սուրճ հավաքողները չեն կարող հասնել Լատինական Ամերիկայի տնկարաններ, մարոկկացիներին թույլ չեն տալիս ելակ ընտրել Իսպանիայում, իսկ ռումինացիներն ու բուլղարացիները չեն հասնում Բրիտանիա եւ Գերմանիա:
Սննդի նոր ճգնաժամի հոտ, այնուամենայնիվ, գալիս է: Ի տարբերություն նախորդ երկու 2007-2008 եւ 2010-2012 թվականների՝ այս անգամ խնդիրը ոչ թե սննդի պակասն է, այլ այն հավաքելն ու սուպերմարկետներ հասցնելը:

Սարսափելի սով եւ մորեխ
Սննդամթերքի ճգնաժամի սպառնալիքը, որը զուգորդվում է կորոնավիրուսի համավարակով, հարուստ պետությունների համար մեծ ծախսեր է ենթադրում եւ զարգացնում է ինքնապաշտպանության հակվածություն: Սա լուրջ պատճառ է աղքատ երկրներին հատկացվող օգնությունը նվազեցնելու համար, եւ դա արդեն իսկ իրենց զենքն են դարձրել պոպուլիստները. ինչու՞ օգնել հեռավոր Աֆրիկային, վրդովվում են նրանք, եթե մեր Դեթրոյթում եւ Լիվերպուլում բուտիկների աստիճաններին են քնում սոված եւ հիվանդ անօթեւանները:
Նման տրամադրությունների համար ավելի վատ ժամանակ դժվար էր պատկերացնել:
Նույնիսկ առանց մահացու վիրուսի համավարակի, 2020 թվականը աշխարհին «խոստացել էր» Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենամեծ հումանիտար ճգնաժամը. դեռ կորոնավիրուսի ի հայտ գալուց առաջ այս մասին աշխարհի մեծ պետությունների առաջնորդներին ասել էր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլին:
«Հիմա՝ «կատարյալ փոթորկի» արդյունքում, երեք տասնյակ աղքատ երկիր կարող է լիարժեք սովի մատնվել: Կմահանան տասնյակ, հարյուր հազարավոր մարդիկ, եւ դա կանխելու համար օգնությունը պիտի ոչ միայն չկրճատվի, այլ՝ ավելանա»,- ասել է Բիզլին:
ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում թերսնված է գրեթե 1 միլիարդ մարդ`մոլորակի յուրաքանչյուր ութերորդ բնակիչը: Եվ ահա կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամի հետեւանքով միայն 2020 թվականին նրանց թիվը կաճի եւս 130 միլիոնով:
ՄԱԿ-ի Պարենի ծրագրով ամեն օր կերակրվում է գրեթե 100 միլիոն մարդ: Եթե այս օգնությունը դադարեցվի, ամեն օր 300 հազար մարդ կմեռնի սովից: Երեք ամիս շարունակ կմահանա այնքան մարդ, որքան ապրում է Սիմֆերոպոլի, Չեռնիգովի կամ Վլադիկավկազի նման քաղաքներում:
«Մենք ոչ միայն գլոբալ համավարակի, այլեւ գլոբալ հումանիտար աղետի առաջ ենք,- ասել է Բիզլին,- հակամարտությունների մեջ գտնվող երկրների միլիոնավոր քաղաքացիներ կարող են կյանքի ու մահվան եզրագծին հայտնվել: Սովի ուրվականն իրական է ավելի, քան երբեւէ»:
Երաշտը, վարակը եւ սովը միաժամանակ արդեն չափազանց ծանր են՝ որպես աղետ: Բայց 2020-ի սցենարը գրվել է Հոլիվուդի անուղղելի ծույլիկ-դմբոների կողմից, եւ նրանք չեն հապաղել առավելագույնի հասցնել ողբերգականությունը եւ ամփոփիչ դետալն ավելացրել են մորեխների հրոսակների ներխուժման տեսքով:
Ագահ արարածներն ահավոր քանակությամբ բազմացել են Եմենում տաք եւ անձրեւոտ ձմռան արդյունքում: Քանի դեռ աշխարհը զբաղված էր կորոնավիրուսով, մորեխները խժռել են Միջին Արեւելքի, Աֆրիկայի եւ Ասիայի 23 երկրների ամեն կանաչը՝ խոտն ու տերեւը, ծաղիկն ու հատիկը:
Համաշխարհային բանկը մորեխների ներխուժման դեռ առաջին ալիքն անվանել է ամենածանրն այս սերնդի համար, մինչդեռ հիմա արդեն անցել է երկրորդը՝ ավելի սոսկալին: Մորեխների ամպեր են հասունանում Քենիայում, Եթովպիայում եւ Իրանում: Իսկ այս երկրներում սկսվում է բերքի հասունացման շրջանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT