Աշխարհը դարձավ անհոտ ու անհամ, աննկարագրելի թույլ էի․ պատմում է COVID-19-ը հաղթահարած լրագրողը

«Մրգերը մանր կտրում էի, հանգցնում հիվանդասենյակի լույսն ու փորձարկում անելու համար սկսում ուտել։ Համ չէի զգում, այն հիշողություն էր դարձել»,- պատմում է արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ Նազելի էլբակյանը, որ հաղթահարել է COVID-19-ը։

Այսօր հիշողություն են նրա նկարագրած պահերը։ 

Մայիսի 1-ի երեկոյան Նազելիի մոտ հազ է սկսվել, սակայն այլ ախտանիշներ չեն եղել։ Հաջորդ օրը ստացած զանգից պարզ է դարձել, որ կոնտակտավոր է՝ կորոնավիրուս էր հայտնաբերվել մի անձի մոտ, ում հետ շփվել էր ապրիլի 27-ին։

Տեսնելով, որ ջերմությունը 37․4 է՝ միանգամից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել։ Անհրաժեշտ հետազոտություններն իրանակացվել են, արվել է նմուշառում, սակայն մինչ թեստի պատասխանը, վիրուսին բնորոշ այլ ախտանիշներ են ի հայտ եկել։

«Հիվանդությունը գրիպի նման չէ, մի պահ անգամ շնչելն էր դժվարացել»,- մեզ հետ զրույցում պատմեց նա՝ հավելելով՝ հիվանդանոց տեղափոխվելու երեկոյան ջերմությունը 38-ից ավելի բարձր էր։ «Հաջորդ օրն աշխարհը դարձավ անհոտ ու անհամ. կորցրի համի ու հոտի զգացողությունը, աննկարագրելի թույլ էի, գլխացավ ունեի»։

Հոգեբանական ճնշվածություն չի ունեցել, բուժման ընթացքում Աստվածաշունչ է կարդացել։ Իր խոսքով՝ ընթացքը սպասման էր նման՝ հասկանալու՝ ինչ է լինելու հետո, հազարավոր զանգերն ու նամակներն էլ դրական լիցքեր են փոխանցել։ Այդ հարցում բուժանձնակազմը եւս ջանք չի խնայել։

«Ինձ ժպիտ պարգեւելու համար՝ իմ անունով երգեր էին հորինում»,- նշեց նա։

5 օր անց Նազելիին տեղափոխել են Ծաղկաձոր եւ 8 օր էլ այնտեղ է մեկուսացված եղել։

««Ձեր թեստի պատասխանը բացասական է», երբեք չէի մտածի, որ այս նախադասությունը լսածս ամենահաճելի խոսքերից մեկը կլինի»»,- պատմեց նա՝ ավելացնելով, որ այնուհետեւ տուն է վերադարձել։

Արդեն 14 օր է՝ Նազելին ինքնամեկուսացած է տանը։ Որեւէ ախտանիշ այլեւս չկա, շուտով կվերադառնա աշխատանքի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9763 դիտում

Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ

Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային

ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները

Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել

Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները

Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել

Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս

Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը

Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի

Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը

Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին

Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը

Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին

Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան

Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման

«ԶԻԼ»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն

ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է. ինչեր են հայտնաբերվել աղցաններում

Լոնդոնում ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը. կասկածելի առարկա է հայտնաբերվել

Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին

Ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել

Հաղթանակ մրցագորգում, բարձր տրամադրություն՝ դահլիճում. հայ զինվորները պարում են աշխարհի առաջնության ժամանակ

Նախընտրական բանավեճի չգնացած Մարությանը պատրաստակամություն է հայտնել Ավինյանի հետ բանավիճել տրանսպորտի հարցով

Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը

«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին

Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր

Ավագ դասարանների շուրջ 40 աշակերտ մասնակցում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա»-ի ուսուցմանը

Բեռնատար ավտոցիստեռնը ընկել է Որոտանը. վարորդը մահացել է (լուսանկարներ)

Ակնկալում եմ աշխատանքային, մասնագիտական, ֆինանսական կարգապահություն. Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» ԲԿ

Կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս»-ի թռչնամսի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից հափշտակության վարույթով 666մլն դրամից ավել վնաս է վերականգնվել

Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 22-ին

Հայտնի է, թե որ թիմը կլինի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Փլեյ-օֆֆի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը

Ռուսաստանն Արևմուտքին ցույց տվեց իր կարողությունները. Պեսկովը՝ «Օրեշնիկ» հրթիռի կիրառման մասին