ԱՀԿ-ն՝ COVID-19-ի տարածման, բուժման եւ արեւի, ճանճերի, պղպեղի, ասպիրինի, քլորի ու 5G ցանցերի կապի մասին

Որքան տարածվում է նոր կորոնավիրուս COVID-19-ը, որքան մեծանում է արդյունավետ բուժման ու կանխարգելիչ միջոցների հայտնագործման սպասումը, այնքան ավելի ու ավելի հետաքրքիր, տարօրինակ միջոցների, առասպելական զորությամբ բույսերի կամ թուրմերի մասին լուրեր են հայտնվում համացանցում: Խնդրից արագ ձերբազատվել տենչացողների, իր ընկերների հիացմունքին արժանանալ ձգտողների բանակն անմիջապես առնում է այդ լուրերն ու շտապում տարածել՝ շտապեցնելով տարածել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքն էլ պարբերաբար անդրադառնում է «ինքնատիպ» բաղադրատոմսերին ու «հրատապ» լուրերին:

Ներկայացնենք ԱՀԿ-ի մասնագետների պատասխաններից մի քանիսն այն հարցերին, որ տարածում են գտել նաեւ Հայաստանում:

COVID-19-ի բուժման կամ կանխարգելման համար հաստատված դեղ դեռ չկա. շարունակվում են փորձարկումներ մի շարք դեղամիջոցներով, սակայն որեւէ ապացույց չկա, որ հիդրօքսիքլորոքուինը կամ որեւէ այլ դեղամիջոց կարող են բուժել կամ կանխել COVID-19 վարակը: Հիդրօքսիքլորոքուինի ոչ պատշաճ օգտագործումը կարող է հանգեցնել կողմնակի լուրջ բարդությունների, առողջության լուրջ խնդիրների եւ որոշ դեպքերում՝ մահվան:

Ապուրի կամ այլ ուտեստների վրա պղպեղ ավելացնելը չի պաշտպանում կամ բուժում COVID-19-ը. սննդին կծու պղպեղը, իհարկե, տալիս է համային առավելություններ, բայց չի կանխում եւ չի բուժում COVID-19-ը: Նոր կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու համար սննդային առանձնահատուկ ցուցումներ չկան, միայն՝ հավասարակշռված սնունդ, բավարար քանակով հեղուկների ընդունում. չմոռանանք հավելել նաեւ, որ կանոնավոր վարժություններն ու առողջ քունը նպաստում են օրգանիզմի դիմադրողականության ամրացմանն ու վարակների նկատմամբ դիմակայունությանն առհասարակ:

Կենցաղային ճանճերը COVID-19-ի ՓՈԽԱԴՐԻՉՆԵՐ ՉԵՆ. ոչ մի ապացույց կամ տեղեկատվություն չկա, որը կվկայեր, թե տնային ճանճերը կարող են փոխանցել COVID-19-ի հարուցիչը: Կրկնենք, վիրուսը, որն առաջացնում է COVID-19, տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով. վարակիչ «մթնոլորտը» ձեւավորվում է այն ժամանակ, երբ հիվանդ մարդը հազում է, փռշտում կամ խոսում: Բացի այդ, վարակը հնարավոր է աղտոտված մակերեսների հետ շփման դեպքում, եթե անձը վարակն իր ձեռքով տանում է աչքերին, քթին կամ բերանին: Ուրեմն վարակից պաշտպանվելու համար ուղղակի պետք է իրականացնել մեզ շրջապատող մակերեսների կանոնավոր ախտահանում, իսկ ձեռքերն առանց լվանալու դեմքին չհպել:

Սպիտակեցնող կամ ախտահանող նյութերի գոլորշիներ շնչելը, խմելը, առավել եւս ներարկելը կամ մարմնի մեջ որեւէ այլ ձեւով «ուղարկելը» վարակից ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ եւ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է. թեպետ աշխարհի առաջատար երկրներից մեկի առաջնորդն էր նման միտք արտահայտել (ներերակային սրսկումով արյունը մաքրել վարակից), սակայն ողջ բժշկական հանրությունը եւ ԱՀԿ-ն շտապել են հերքել. ո՛չ, ո՛չ եւ ո՛չ. ո՛չ մի դեպքում չի կարելի շնչել սպիտակեցնող-ախտահանող նյութերի գոլորշիները, դրանք ներարկել չի կարելի: Այս նյութերը կարող են առաջացնել թունավորում, մաշկի եւ աչքերի լորձաթաղանթի գրգռում, մեծ վնաս առողջությանը: Սպիտակեցնող եւ ախտահանող միջոցները պետք է զգուշությամբ օգտագործվեն միայն տան, աշխատավայրի հատակի եւ այլ մակերեսների ախտահանման համար: Քլորի լուծույթները (սպիտակեցնող) եւ այլ ախտահանող նյութերը երեխաներից պետք է հեռու պահել:

5G բջջային ցանցերը COVID-19-ի տարածմանը ՉԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ. վարակը չի փոխանցվում ռադիոազդանշաններով կամ բջջային կապով: Այս համավարակը տարածվում է շատ երկրներում, որտեղ տեղակայված չեն 5G ցանցեր: Սա օդակաթիլային վարակ է, որ, հիվանդ մարդու հազալու, փռշտալու ժամանակ հայտնվելով օդում, փոխանցվում է առողջներին:

Արեւի ճառագայթները կամ 25-ից բարձր ջերմաստիճանը COVID-19-ի տարածումը չեն կանխարգելում. COVID-19-ով վարակվում են անկախ նրանից, թե եղանակը որքան արեւոտ է, կամ երկիրը՝ որքան տաք: Շոգ ու արեւոտ երկրներում եւս ակտիվորեն տարածվում է COVID-19-ը:

Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) բուժելի հիվանդություն է: Նոր կորոնավիրուսային վարակով վարակվելը չի նշանակում, որ մարդը դառնում է վարակակիր ողջ կյանքի ընթացքում: COVID-19-ով վարակված մարդկանց մեծ մասն ապաքինվում է, եւ վիրուսն օրգանիզմից դուրս է գալիս: Թերապիան օգնում է, որ հիվանդներն առավել արագ եւ հեշտությամբ վերականգնվեն: Այն հիմնականում ուղղված է ախտանիշները՝ հազ, ջերմություն, դժվարացած շնչառություն, բուժելուն:

Առանց հազալու շունչը 10 վայրկյան կամ ավելի պահելու ունակությունը չի նշանակում, որ վարակ ձեր օրգանիզմում առկա չէ. բայց չի նշանակում, որ առկա է, առհասարակ, COVID-19-ի «թեստավորման» տեսանկյունից ոչինչ չի նշանակում:

Հավելենք նաեւ, որ կան լայն տարածում գտած այլ «բուժումներ» էլ, որոնց ԱՀԿ-ն չի անդրադարձել. դրանց ոչ արդյունավետության ու վտանգավորության մասին խոսել են տարբեր երկրների առողջապահության ոլորտի պաշտոնյաներ ու բժիշկներ: Այդ միջոցներից են՝ ասպիրինի ընդունումը կանխարգելիչ եւ բուժման նպատակով (այս դեղն ունի բազմաթիվ հակացուցումներ), ջրածնի պերօքսիդով (պերեկիսով) քիթն ու բերանը ողողելը, հոգնա անելը, ինչպես նաեւ օղի շնչելն ու խմելը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2877 դիտում

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվել է Արհեստների միջազգային փառատոնը

Փաշինյան ջան, չնայես էդ համբալներին, սրտիդ մոտիկ չընդունես. դավթաշենցի կինը՝ վարչապետին

Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզի 2 համայնքում

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին և 10 մետրից ընկել գետը. կա տուժած

Մեկ շնչով եմ կարդացել Ձեր գիրքը. դավթաշենցի տիկինը Փաշինյանի ստորագրությունն է խնդրել. տեսանյութ

Նոր մանկապարտեզ և դպրոց` Շվանիձորում. Ժաննա Անդրեասյանը շրջել է հիմնանորոգված շենքերում

ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս 5-ը՝ հետաձգվել. պատճառն ԱԹՍ-ների hարվածների սպառնալիքն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ, շնորհավորել նրան

Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի

Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

«Ուժեղ Հայաստան»-ի 10 աջակից է ձերբակալվել. նրանք ծրագրված խոչընդոտել են ՔՊ քարոզչությանը, փակել ճանապարհը

Վազգենի կողքին միշտ փոքր ես եղել քաղաքականությամբ և արժեհամակարգով. նա մնաց կանգնած, դու՝ կզած. Խաչատրյան

Շտապօգնության բժշկի ցուցումով էր ձերբակալվածը տեղափոխվել հոգեկան առողջության կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը

ԱՆ-ը մանրամասնել է Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակով պացիենտի մահվան դեպքը

Կոֆե-Կենտրոն՝ Դավթաշեն գնալուց առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

«Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան

Կարևոր լուր վարորդական իրավունքից զրկված անձանց համար. վարչապետն առաջարկ է արել

ԿԳՄՍ նախարարն այցելել է Շվանիձորի հիմնանորոգված մանկապարտեզ, չգործող մշակույթի կենտրոն

Երևանի Փարպեցի փողոցում խուլիգանության համար կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն. նրան ձերբակալել են

Տաշիրում Պապիկյանի գլխավորությամբ անցկացվող քարոզարշավը խոչընդոտելու փորձ է արվել․ կա 10 ձերբակալված

Կրեմլի հիբրիդային արշավները Հայաստանի ու եվրոպական երկրների դեմ․ գաղտնի փաստաթղթեր․ FIP

Խմել չկա․ ինչ առաջարկ կարվի վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին․ վարչապետը մանրամասնել է․ տեսանյութ

Շարունակելու ենք բարեփոխումները կրթության ոլորտում, ոչ մի երեխա անգրագետ չպիտի մեծանա․ Ռուբինյան․ տեսանյութ

Կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ընտրությունների ամբողջականությունը պաշտպանելու համար․ ԱԳ փոխնախարար

Ավստրալիայում տղամարդը շնաձկան հարձակման զոհ է դարձել

Հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ

ՀՀ-ն այսօր միջազգային ասպարեզում ավելի հեղինակավոր է, քան երբևէ․ մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է

«Պարոն Փաշինյան, սենց ամուր ոտքերի վրա կանգնեք», «Ավստրալիայից եկել եմ, 7 շաբաթ մնամ, որ ընտրեմ»․ քաղաքացիներ

Մեղրին վերածվել է համաշխարհային կենտրոնի, աշխարհի ղեկավարներն հարցնում են՝ ոնց մասնակցեն TRIPP-ին․ վարչապետ

Պարոն վարչապետ, ծանոթ մարդ կա․ Փաշինյանը պատահական հանդիպեց դստերը․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրև, տեղ-տեղ կարկուտ կտեղա

Պրոսպեկտում մի փոքր փոս լիներ, 63 հոգի սելֆի կաներ․ Փաշինյանը հիացած է Երևանի նոր բակերով․ տեսանյութ

Երևանում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ

Քննարկվել է The James Madison Institute-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունները

Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Նոր տրոլեյբուսները Հանրապետության հրապարակում են․ տեսանյութ

Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան

Մեր կառուցած դղյակները․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ տեսանյութ