Կստեղծվի Փաստահավաք հանձնաժողով՝ 9 անդամով. կուսումնասիրվեն 1991-ից մինչեւ հեղափոխությունը տեղի ունեցած իրավախախտումները

2021 թվականի հունվարի 1-ից ստեղծվող անկախ Փաստահավաք հանձնաժողովն ունենալու է 9 անդամ, նրանց նշանակելու է Ազգային ժողովը:

Ընդ որում, հանձնաժողովի անդամներից 3-ին Ազգային ժողովին են առաջարկելու կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ Մարդու իրավունքների պաշտպանը։ Մնացած 6 անդամներին առաջադրելու են Ազգային ժողովի խմբակցությունները. յուրաքանչյուր խմբակցություն՝ 2-ական թեկնածու:

Խմբակցության առաջադրած թեկնածուներից մեկը պետք է լինի այն հասարակական կազմակերպությունների առաջադրած թեկնածուների ցանկից, որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությունը, Հանձնաժողովի իրավասության ոլորտներում գործունեությունը։ Խմբակցության առաջադրած թեկնածուներից մեկը պետք է լինի արական, մյուսը՝ իգական սեռի: Հանձնաժողովի անդամներին նշանակում է Ազգային ժողովը՝ հանձնաժողովի գործունեության ժամկետով: Հանձնաժողովն իր կազմից Հանձնաժողովի գործունեության ժամկետով ընտրում է Հանձնաժողովի նախագահ:

Երեկ արդարադատության նախարարության հրապարակած Փաստահավաք հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ այս հանձնաժողովը լինելու է անկախ մարմին, ֆինանսավորվելու է բյուջեից՝ առանձին տողով:

Հանձնաժողովը գործելու է մինչեւ իր եզրափակիչ զեկույցի հրապարակումը, որի համար սահմանված է երկու տարի ժամկետ: Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնելու է նիստերի միջոցով: Նախագծով նախատեսվում է, որ Հանձնաժողովը իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը եւ Հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները, իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման եւ հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում է միջանկյալ զեկույցներ ներկայացնելու կարգը:

Նախագծի հիմնավորման բաժնում նշվում է, որ այս հանձնաժողովի ստեղծումը եւ իրականացվելիք գործառույթները բխում են 2019 թվականի հոկտեմբերին հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրված անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունից:

Նախատեսվում է փաստեր հավաքել, քարտեզագրել, ուսումնասիրել 1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները:

Ընդ որում, խոսքը վերաբերելու է համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների եւ հանրաքվեների կազմակերպման եւ անցկացման ժամանակ գրանցված խախտումներին, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներին, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներին, անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումներին, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերին:

«2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հետեւանք էին այս երեւույթների արդյունքում հասարակության մեջ կուտակված անարդարության զգացման, որը կարող է հաղթահարված համարվել միայն իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, տուժողների խախտված իրավունքները հնարավորինս վերականգնելու, անցյալին գնահատական տալու եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու, որպեսզի բացառվի հետագայում որեւէ իրավիճակում նման երեւույթների կրկնությունը»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Միեւնույն ժամանակ արձանագրվում է, որ այս հանձնաժողովը չի լինելու արդարադատության մարմին, քրեական պատասխանատվություն չի սահմանելու, պատժամիջոցներ չի կիրառելու: Եթե ձեռք բերեն հետաքննության համար օգտակար ապացույցներ, ապա դրանք կարող են աջակցել դատարանների աշխատանքին:

Երեկ իր «Ֆեյսբուք»-ի էջում կիսվելով Փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթով՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է արել լինել ակտիվ եւ առաջարկություններ ներկայացնել՝ այն որակապես ավելի լավը դարձնելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4351 դիտում

Դատարան է հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հեղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող