Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու որոշման հիմքում դատարանը դրել է այն հանգամանքը, որ գործի քննությանը խոչընդոտելու վտանգը դեռ չի վերացել, եւ խափանման միջոց չկիրառելու պայմաններում հնարավոր չի լինի ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը:
Հիշեցնենք՝ մայիսի 13-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու, գրավով կամ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունները:
Դատական-տեղեկատվական համակարգից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ, որ, քննարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, դատարանը նախ անդրադարձել է պաշտպանության կողմի միջնորդություններում ներկայացված հիմքերին: Ըստ այդմ, արձանագրել է, որ պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդության հիմքում դրվել են Քոչարյանի առողջական վիճակի մասին փաստական տվյալներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի՝ 2020 թվականի մարտի 20-ի զեկույցը՝ կորոնավիրուսային հիվանդության համատեքստում ազատությունից զրկված անձանց վերաբերյալ: Պաշտպանների կողմից վկայակոչվել է նաեւ այն հանգամանքը, որ նախաքննությունը վաղուց ավարտված է, դատակոչված բոլոր վկաների և տուժողների ցուցմունքներն արձանագրված են, ստուգումներն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ է համարել մեղադրանքի կողմը, ավարտված են, որպիսի պայմաններում Քոչարյանին կալանքի տակ թողնելը, պաշտպանի կարծիքով, կհակասի Եվրոպական կոնվենցիային:
Գնահատելով այս փաստարկները՝ դատարանը մեջբերել է ԵԽ ԽԿԿ հիշյալ զեկույցից մի հատված, ըստ որի՝ թեեւ անձնական շփումների ռիսկայնությունը հաշվի առնելով՝ համապատասխան մարմինների կողմից պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ, ինչը պարտադիր է հատկապես խոցելի խմբերի եւ գերբնակեցման պայմաններում, սակայն այդ սկզբունքները չեն բացառում ազատությունից զրկելու հետ կապված հարկադրանքի միջոցների կիրառումն անգամ խոցելի խմբերում ընդգրկված անձանց նկատմամբ և չեն պարտադրում իրավասու մարմիններին բոլոր դեպքերում անվերապահորեն կիրառել ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ. «Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատությունը սահմանափակելու հիմքերին՝ դատարանը փաստում է, որ գործի քննությանը խոչընդոտելու վտանգը չի վերացել և դատավարության տվյալ փուլում շարունակում է առկա լինել՝ նկատի ունենալով, որ գործում առկա որևէ ապացույց դեռևս չի հետազոտվել: Ըստ այդմ, չի վերացել խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը, առանց որի հնարավոր չի լինի ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը»,- ասված է որոշման մեջ:
Ինչ վերաբերում է որպես խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությանը, դատարանն արձանագրել է, որ դրա հիմքում դրվել են համավարակով պայմանավորված իրադրության և Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին փաստարկները, ինչպես նաև դատավարության տվյալ փուլում գործի քննությանը միջամտելու անհնարինության մասին դատողությունները, ինչը պաշտպանի կողմից պատճառաբանվում է նրանով, որ վկաների ցուցմունքների հնարավոր փոփոխման կամ այլ հանգամանքի դեպքում դատարանը հնարավորություն ունի նախապատվություն տալ հենց նախաքննական ցուցմունքներին, հետևաբար խոչընդոտելու ռիսկ, որպես այդպիսին, առկա լինել չի կարող:
Քննարկելով այն հարցը՝ հնարավո՞ր է արդյոք չեզոքացնել գործի քննությանը խոչընդոտելու վտանգը կալանավորումից նվազ խստության խափանման միջոցի, մասնավորապես՝ անձնական երաշխավորության կամ գրավի կիրառման պայմաններում՝ դատարանն արձանագրել է, որ թեև դատավարության ներկա փուլում նշված ռիսկը նվազել է՝ նախնական քննության փուլի համեմատ, երբ իրականացվում էր ապացույցներ հավաքելու գործընթաց, սակայն վերոգրյալը չի նշանակում, որ այն նվազել է այնքան, որ վերացած համարվի Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը. «Մասնավորապես՝ հիմք ընդունելով, որ գործի քննությունը դեռևս չի անցել դատաքննության փուլ, և ներկա դրությամբ հետազոտված չէ գործով ձեռք բերված որևէ ապացույց՝ դատարանը հիմնավոր չի համարում պաշտպանության կողմի փաստարկները՝ գործի քննությանը խոչընդոտելու վտանգի բացակայության մասին և գտնում է, որ ներկայումս դրա շեմը շարունակում է մնալ բավարար բարձր՝ Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության իրավունքի սահմանափակման անհրաժեշտ լինելու տեսանկյունից»: Նշված հետևության հանգելիս դատարանը հաշվի է առել նաև Ռոբերտ Քոչարյանի կողմից երկար տարիների ընթացքում բարձր պաշտոններ զբաղեցնելու հանգամանքը և դրանով պայմանավորված կապերն ու ազդեցությունը, ինչպես նաև նրան առաջադրված մեղադրանքի ծանրությունը, ինչը, ըստ դատարանի, բարձրացնում է դատավարությանը մասնակցող անձանց վրա հնարավոր ներգործության, գործի քննությանը միջամտության ռիսկը:
Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված իրադրության և Ռոբերտ Քոչարյանի՝ խոցելի խմբում ընդգրկված լինելու վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկներին՝ դատարանն արձանագրել է, որ Քոչարյանը, գտնվելով «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, խցում պահվում է միայնակ, ինչը դատական նիստում հաստատվել է վերջինիս կողմից՝ միաժամանակ ընդգծելով, որ գերբնակեցման խնդիր հիշյալ ՔԿՀ-ում առկա չէ. «Նշված պարագայում առկա չեն հիմքեր՝ արձանագրելու կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու ավելի բարձր ռիսկ, քան ազատության մեջ գտնվելու պայմաններում՝ նկատի ունենալով, որ նաև այդ դեպքում, անգամ խիստ մեկուսացման պայմաններում, հնարավոր չէ իսպառ բացառել բոլոր շփումները»:
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ փաստարկներից՝ դատարանն արձանագրել է՝ պաշտպանության կողմը չի հիմնավորել, որ Քոչարյանին անհրաժեշտ բուժօգնությունը չի կարող պատշաճ կազմակերպվել անազատության մեջ գտնվելու պայմաններում՝ նկատի ունենալով, որ սույն գործի դատական քննության ընթացքում վերջինս անհրաժեշտությունն առաջանալու պես բուժում է ստացել «Իզմիրլյան» և «Էրեբունի» բժշկական կենտրոններում:
Այսպիսով՝ դատարանը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու հիմքերը ներկա դրությամբ բացակայում են, հետևաբար պաշտպանության կողմի միջնորդությունները ենթակա են մերժման:
Հիշեցնենք՝ որոշման հրապարակումից հետո պաշտպանական կողմը, համաձայն չլինելով դատարանի հիմնավորումներին, այն բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն հետագայում, երբ պարզ էր դարձել, որ բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, պաշտպանները բողոքը հետ էին վերցրել: Նշենք, որ Արմեն Դանիելյանը այն դատավորն է, որը դեռեւս նախորդ տարի՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո, նրան դարձյալ կալանավորելու որոշում կայացրեց. «Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատարան եւ արդարադատություն չի կարող լինել, մենք խոսում ենք մի դատավորի մասին, որը ոչ միայն խախտեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, այլեւ զրկեց փաստաբաններին արտահայտվելու իրավունքից»,- օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր պաշտպան Արամ Վարդեւանյանը: Պաշտպանը ուշադրություն էր հրավիրել նաեւ այն հանգամանքին, որ դատավոր Աննա Դանիբեկյանը, մերժելով իրենց միջնորդությունները, առանձին վերլուծություն չէր ներկայացրել անձնական երաշխավորության միջնորդության վերաբերյալ. «Եկեք անձերը դնենք մի կողմ եւ պատկերացնենք, թե մեր պետական կառավարման համակարգում վարչապետն իրենից ինչ է ներկայացնում. Աննա Դանիբեկյանի համար այդ չորս անձանց միջնորդությունը չի էլ վերլուծվել, որոշումը կարող եք ինքներդ էլ կարդալ, այն թվացյալ ծավալուն է, բայց մեկ էջն է, որ վերաբերում է միջնորդությանը. սա է արդարադատության մակարդակը»,- ասել էր նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT