Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երեկ որոշել է եւս երկու ամսով երկարաձգել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:
Հիշեցնենք՝ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նա կալանավորված է 2019 թվականի դեկտեմբերից եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը նշեց, որ դատարանի այդ որոշումը ուղղակիորեն հակասում է Վերաքննիչ դատարանի՝ նույն գործով ուժի մեջ մտած դատական ակտին: Բանն այն է, որ նախորդ անգամ կալանավորման ժամկետը երկարաձգելիս նույն դատարանն իր որոշման հիմքում դրել էր ոչ միայն քննությունից թաքնվելու, խոչընդոտելու ռիսկերը, որոնց պաշտպանական կողմը դարձյալ համաձայն չէր, այլ որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը, որոնք, ըստ պաշտպանի, չեն առնչվում Լոռեցյանին առաջադրված մեղադրանքին եւ կապ չունեն կաշառք հոդվածի հետ. «Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, թեեւ մերժեց այդ որոշման դեմ մեր բողոքը, այնուամենայնիվ, անդրադարձավ այն հարցին, որ պարոն Լոռեցյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում է իրականացվում մի բանի համար, որի վերաբերյալ իրեն մեղադրանք առաջադրված չէ, եւ այդ հիմքով կալանքի ժամկետը երկարացնելը դատարանը համարեց անընդունելի: Սակայն կալանավորման ժամկետը երկարաձգելու նոր որոշման հիմքում դատարանը դարձյալ դրել է չառաջադրված մեղադրանքի կապակցությամբ կատարվելիք քննչական գործողությունների անհրաժեշտությունը»,- նշեց Սահակյանը՝ պնդելով, որ նախաքննական մարմինը փորձում է ամեն կերպ այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել. «Մեղադրանք չեն առաջադրում, որովհետեւ գիտեն, որ դա ճակատագիր ունենալ չի կարող, բայց մեր գնահատմամբ՝ նախաքննական մարմինը շտապել էր կոռուպցիայի մեղադրանք առաջադրելու հարցում, եւ հետագայում հասկանալով, որ այդ մեղադրանքը անհիմն է, ամեն կերպ փորձում է այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել, որպեսզի, այսպես ասած, խայտառակ չլինի»: Հարցին՝ այդ նոր հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ Գեւորգ Լոռեցյանը ցուցմունք տվե՞լ է, Սահակյանը պատասխանեց, որ Լոռեցյանն առհասարակ որեւէ ցուցմունք չի տվել՝ առայժմ չցանկանալով բացահայտել, թե խոսքը ինչ հոդվածի մասին է. «Այս վեց ամսվա ընթացքում հիմնական գործողությունները, որ կատարվել են, վերաբերել են այդ մյուս հոդվածին, օրինակ՝ նշանակվել է փորձաքննություն, որը կաշառքի մեղադրանքի հետ որեւէ առնչություն չունի, այլ կապ ունի այն ենթադրյալ մեղադրանքի հետ, որը ցանկանում են առաջադրել, բայց չեն առաջադրում, այսինքն՝ ուղղակիորեն խախտվում է պարոն Լոռեցյանի արդար դատաքննության իրավունքը, որովհետեւ եթե անձին մի հոդվածով մեղադրանք առաջադրված չէ, ապա դրա շահարկմամբ նա չի կարող ազատությունից զրկվել, դրանից բացի, մեղադրանքը նրան չի պարզաբանվել, ուստի խախտվում է նաեւ պաշտպանության իրավունքը, որովհետեւ մինչ անձը չիմանա՝ ինչում է մեղադրվում, չի կարող արդյունավետ պաշտպանվել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ վեց ամիս օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել, եւ չեն կարողանում հիմնավորել ինչ-որ մի մեղադրանք:
Պաշտպանի գնահատմամբ՝ դատարանի այս որոշումը խախտում է նաեւ Քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումը՝ կապված կալանավորման ժամկետների հետ. «Մինչդատական վարույթում կալանավորումը վեց ամսից ավելի կարող է տեւել բացառիկ դեպքերում, մինչդեռ ոչ քննիչն է հիմք ներկայացրել, որով կհաստատվեր, որ սա բացառիկ դեպք է, ոչ էլ դատարանն է իր որոշմամբ անդրադարձել այդ դիտարկմանը, որը մեր կարեւորագույն առարկություններից մեկն էր»: Նշենք, որ հիշյալ հոդվածի համաձայն՝ քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մինչև 12 ամիս։ Հարցին՝ արդյո՞ք որպես հիմք օրենքը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը չի դիտարկում՝ բացառիկությունը ապացուցելու պահանջ չներկայացնելով, Լեւոն Սահակյանը պատասխանեց. «Ոչ, որովհետեւ բացառիկ դեպքեր ձեւակերպումից հետո բութ չէ դրված, այլ ստորակետ, ուստի հենվելով նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանման տրամաբանության վրա՝ կարող ենք ասել, որ թվարկվում է առանձին երկու պայման. լինի բացառիկ դեպք եւ լինի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն»:
Լեւոն Սահակյանի խոսքով՝ նախորդ անգամ երկարաձգելիս դատարանն իր որոշման մեջ նշել էր նաեւ, որ հնարավոր է՝ Գեւորգ Լոռեցյանը կատարի նոր հանցանք, սակայն նրա այդ մտահոգությունը եւս Վերաքննիչ դատարանը համարել է անհիմն, եւ այս անգամ դատարանը նման հիմք չի տեսել. «Այս եւ այլ հանգամանքները հաշվի առնելով՝ պաշտպանական կողմը որոշումը որակում է անհիմն եւ մոտ օրերս այն կբողոքարկի Վերաքննիչ դատարան»,- եզրափակեց նա:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության, հիշեցնենք, 2019 թվականի դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը, վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը. «Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար»,- հայտնել էր ԱԱԾ-ն՝ հավելելով, որ տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT