Արթուր Դավթյանին հունից հանեց «Դուք ձեզ Սերժ Սարգսյանի մնացորդ համարո՞ւմ եք» հարցը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սխալ է համարում հետապնդվողների փախուստի համար դատախազությանը մեղադրելը:

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ մեղադրանք առաջադրելուց մեկ-երկու օր առաջ մարդիկ փախուստի են դիմում, Դավթյանն այսպես պատասխանեց.

«Դատախազությունը ո՛չ մեղադրանք առաջադրողն է, ո՛չ ապացույց ձեռքբերողն է: Եվ էդ իրավիճակում հարցերը դատախազությանը կարող են հետեւյալ դիրքով առաջադրվել: Ոչ թե մեղադրանք առաջադրվել՝ ինչպես եղավ, որ մի քանի օր առաջ գնաց, այլ հետագայում պարզվե՞ց՝ ինչն էր պատճառը, որ այդպես եղավ, եւ այդ ուղղությամբ ի՞նչ միջոցներ ձեռնարկվեցին: Յուրաքանչյուր նմանատիպ դեպքով այդ միջոցառումները ձեռնարկվում են: Ես ԱԺ-ում ներկայացրեցի, որ դեպք ենք ունեցել՝ քրգործ հարուցեցինք օպերատիվ մարմինների ենթադրաբար անփույթ աշխատանքի փաստով»:

Լրագրողներից մեկը նկատեց, որ դատախազության աշխատանքի վերաբերյալ այդ կասկածամտությունը միգուցե պայմանավորված է նրանով, որ Դավթյանին ընկալում են որպես նախկին իշխանությա ներկայացուցիչ, որը հիմա էլ կարող է համագործակցել նրանց հետ:

«Դուք էդպես մտածո՞ւմ եք»,- լրագրողին հարցրեց գլխավոր դատախազը, եւ ինքն էլ պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ոչ ոք այդպես չի մտածում»:

Մեկ այլ լրագրող հարցն այլ կերպ տվեց՝ հիշեցնելով, որ դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի մնացորդները պետք է հեռանան:

Արթուր Դավթյանին հունից հանեց. «Դուք ձեզ Սերժ Սարգսյանի մնացորդ համարո՞ւմ եք» հարցը:

«Ես երբեք կոռեկտության նշույլ անգամ պակաս չեմ թողել լրագրողների հետ շփումներում, իսկ դու որ էդ հարցը տալիս ես, կարծում եմ՝ պետք է հենվես իմ նախկին վարքագծի վրա: Հարցը տալուց մտածեք՝ ում եք տալիս, ինչպես եք տալիս»,- արձագանքեց նա:

Լրագրողներից մեկն էլ հիշեցրեց Փաշինյանի մեկ այլ ելույթ, որում նա խոսել էր այն մասին, թե ինչպես է Դավթյանը պաշտոնի առաջխաղացում ունեցել:

«Ասենք՝ ի՞նչ եք ինձ էդ հարցը տալիս»,- ասաց նա:

Դավթյանին հարց ուղղվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՄԻԵԴ-ից ստացված պատասխանի մասին: Ասաց, որ իրենք բազմիս ասել էին, որ 300.1 հոդվածում ոչ մի խնդիր չկա, որի հետ կապված արժե ՄԻԵԴ դիմել:

«Մեր դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ իրավական որոշակիության բացարձակ ոչ մի խնդիր չկա, եւ 300.1 հոդվածը շատ որոշակի է, եւ հետադարձ ուժի առումով էլ ոչ մի խնդիր չկա: Եվրոպական դատարանն ի՞նչ ասաց՝ ի պատասխան Սահմանադրական դատարանի հարցի. Եվրոպական դատարանը ասաց, որ դա պետք է որոշվի ամեն կոնկրետ դեպքից, ամեն կոնկրետ քրգործի տվյալներից ելնելով, այսինքն՝ այն, ինչ մենք ասում էինք տարիներ շարունակ: Եվ ես կարծում եմ, որ Եվրոպական դատարանը, 2 հարցերին չպատասխանանելով, հայտնեց բոլորիս համար աքսիոմալ դիրքորոշում, ավելի վերահաստատեց մեր այն դիրքորոշումը, որ քրգործի այս փուլում այդ գործը Սահմանադրական դատարանի վարույթում ընդգրկվելու գործ չէր»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ-ում ներկայացնում էր դատախազության աշխատանքի մասին տարեկան հաղորդումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6031 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին