Երևան
12 °C
Հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը թարմացրել էր Եվրոպական միության օդային անվտանգության ցանկը՝ EU Air Safety List-ը եւ հայտնել ԵՄ ավիացիոն «սեւ ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել է նաեւ Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով:
«Սեւ ցուցակում» են ՀՀ-ում գրանցված եւ այս պահին օդանավ շահագործողի վկայական ունեցող 7 ավիաընկերությունները՝ «Ավիակոմպանիա Արմենիա», «Արմենիա Էյրվեյզ», «Արմենիան Հելիքոփթերս», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Մարս Ավիա», «Սքայբոլ»:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից (ՔԱԿ) ՀԺ-ին հայտնեցին, որ «սեւ ցուցակում» հայտնված ավիաընկերություններից իրականում միայն մեկն է, որ կանոնավոր թռիչքներ է իրականացրել դեպի Եվրոպա: Խոսքը՝ «Ավիակոմպանիա Արմենիա»-ի մասին է:
«Ավիակոմպանիա Արմենիան» եվրոպական երկրներում չվերթներ է իրականացրել միայն դեպի Լիոն (Ֆրանսիա): Ավիաընկերությունը մինչեւ հիմա ընդհանուր առմամբ կանոնավոր չվերթներ է կատարել հետեւյալ ուղղություներով՝ Վորոնեժ, Միներալնիե Վոդի, Մոսկվա, Թբիլիսի, Թել Ավիվ: Այս ավիաընկերությունը սկսել է չարտերային եւ կանոնավոր թռիչքներ իրականացնել 2016-ի հուլիսից: Նկատենք, որ հենց երեկ՝ հունիսի 2-ին, կայացել էր «Ավիակոմպանիա Արմենիայի» Երեւան-Լիոն-Երեւան չվերթը, որը ոչ թե կոմերցիոն, այլ հատուկ բնույթի է: Բանն այն է, որ դեպի ԵՄ երկրներ թռիչքի կասեցումը չի տարածվում բժշկական նպատակով (հիվանդի տեղափոխության), ինչպես նաեւ մարդասիրական առաքելությամբ կամ փրկարարական նպատակներով իրականացվող ոչ կանոնավոր (չարտերային) թռիչքների վրա, որոնց իրականացումը բխում է հանրային շահից:
Ստորեւ ներկայացնում ենք նաեւ որոշակի տեղեկություն «սեւ ցուցակում» հատնված մյուս 6 ավիընկերությունների չվերթների մասին.
«Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ»՝ այս ավիաընկերությունները երբեւէ դեպի Եվրոպա թռիչքներ չեն իրականացրել:
«Արմենիա Էյրվեյզ»՝ այս ավիանընկերությունը թռիչքներ է իրականացրել դեպի Թեհրան եւ Անապա:
«Սքայբոլ»՝ այս ավիաընկերությունն իր տեսակով առանձնանում է, քանի որ ոչ թե ինքնաթիռ կամ ուղղաթիռ է շահագործում, այլ օդապարիկ: Այն հիմնադրվել է 2014-ի հունիսին:
«Արմենիան Հելիքոփթերս»՝ սա քաղաքացիական օդանավեր շահագործող միակ ավիաընկերությունն է Հայաստանում: Այն ուղղաթիռով կատարում է նաեւ ծանր հիվանդների տեղափոխություն հիվանդանոցներ (սանիտարական թռիչքներ): Այն հիմնադրվել է 2018-ի փետրվարին: Այս ավիաընկերությունն առաջարկում է չարտերային թռիչքներ Հայաստանի տարածքում (կան մշակված երթուղիներ օպերատորի կողմից, առաջարկվում են նաեւ չվերթներ դեպի Գյումրի, Սեւան, Դիլիջան, Ջերմուկ, Մեղրի), ինչպես նաեւ դեպի Վրաստան (Թբիլիսի), Ռուսաստան (Սոչի, Վլադիկավկազ), Թուրքիա (Կարս, Աղրի, Վան): «Արմենիան Հելիքոփթերսն» իրականացնում է նաեւ հարսանեկան շրջագայություններ, օդային տեսա եւ լուսանկարահանումների համար ու գովազդային թռիչքներ:
Դե իսկ «Մարս Ավիա» ավիաընկերության չվերթները Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կասեցրել էր դեռեւս մայիսի 1-ից: «Մարս Ավիա»-ի օդանավերը շահագործվում էին Հարավային Սուդանում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում եւ Չադում: Կոմիտեն այս տարվա հունվարի 14-17-ը «Մարս Ավիա» ավիաընկերությունում իրականացրել էր ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրվել էին թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ։
Հայաստանում գրանցված ավիաընկերությունների՝ դեպի ԵՄ թռիչքների արգելքը երեկվանից մեծ իրարանցում ու անհանգստություն է առաջացրել ինչպես հանրության, այնպես էլ ավիացիայի գծով տարբեր մասնագետների շարքերում:
Ավիացիայի հարցերով փորձագետ Նավիկ Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ երեկվա նորությունը համարում է սեւ թուղթ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի եւ ամբողջ ավիացիայի համար: «Հայաստանն ավիացիայում իր պատկան մարմիններով հնարավորություն չունի պատշաճ ձեւով վերահսկելու թռիչքային անվտանգությունը»,-ասաց նա:
Խաչատրյանն անդրադառնալով քաղաավիացիայի այն հայտարարությանը, թե ընդամենը մեկ ընկերություն է դեպի Եվրոպական Միության անդամ երկրներ չվերթներ իրականացրել, նկատեց՝ վեց ավիանըկերություններ սեւ ցուցակում են եւ կապ չունի, թե այս պահին դրանցից քանիսն է չվերթներ իրականացնում դեպի Եվրոպա: «Քաղավիացիան այն ոլորտը չէ, որ սղղցնելով անցնեն ու թող անիմաստ չսղղցնեն: Մենք ցուցակում պարզ տեսանք, թե ինչ էր գրված, թող բացեն մի անգամ էլ կարդան: ՔԱԿ-ի հիմնական ֆունկցիան, ըստ կանոնադրության, այն է՝ վերահսկողություն թռիչքային անվտանգության նկատմամբ, իրենք չեն կարողացել անել: Բոլորս էլ գիտենք, որ այդ մեկ ուղղությունն է դեպի Եվրոպա: Առաջին հայացքից սա մեծ ողբերգություն չէ, բայց դա այդքան էլ էդպես չէ, բացի այդ մեկից Եվրոպա թռնելու պոտենցիալ իրավունքից զրկվել են եւս 5 ավիանըկերություն»,- նշեց նա:
Ավիացիայի հարցերով փորձագետն անդրադարձավ նաեւ այս հարցի վերաբերյալ մոտ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներին ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հնչեցրած կարծիքին: «Եթե հիշում եք մի քանի շաբաթ առաջ Տիգրան Ավինյանը Գեւորգ Գորգիսյանի հարցին այսպիսի պատասխան տվեց՝ ոչինչ, եթե ընկնենք «սեւ ցուցակ», քանի որ ընդամենը մի չվերթ ենք իրականացնում դեպի եվրոպական երկրներ: Մենք կանգնած ենք ոչ այն խնդրի առաջ, որ մեր երկրում գրանցված շահագործողներն այլեւս չեն կարող թռնել Եվրոպա, այլեւ մեկ այլ, ավելի խնդրահարույց հարց կա, որը Ավինյանը կա՛մ չգիտի, կա՛մ գիտի՝ ծածուկ է պահում»,-ասաց Խաչատրյանը:
Ըստ փորձագետի՝ մեր ամենամեծ խնդիրն այս պարագայում այն է, որ այդ «սեւ թուղթն» անմիջապես հասնում է ավիացիոն մեծ խաղացողներին եւ նրանց աչքին Հայաստանը հայտնվում է այն երկրների ցանկում, որոնք ունակ չեն վերստուգել, վերահսկել իրենց թռիչքային անվտանգության ոլորտը. «Հետեւաբար Հայաստանն այն երկիրն է, որը Կոնգոյի, Ղրղզստանի, Լիբիայի կամ աֆրիկյան այլ երկրների շարքերում է: Այս ինֆորմացիան արդեն գնացել է ավիացիոն խոշոր խաղացողներին: Իսկ այսպես կոչված վարձատուները տեսնելով դա կխուսափեն վարձակալությամբ Հայաստանին որպես գույք օդանավ տրամադրելուց»:
Խաչատրյանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ մեկ ուրիշ խնդիր էլ կարող է առաջանալ օդանավների վաճառքի դեպքում. «Եթե որեւէ մեկն օդանավ ունի ու տեսնում է, որ Հայաստանը չի անցել աուդիտը, իսկ վաճառքի դեպքում քանի որ գործում է երկու տարի ժամկետով ապահովագրություն, ապա նա կխուսափի Հայաստանի հետ առք ու վաճառքի պայմանգիր կնքելուց: Եթե օդանավն առար ու շահագործեցիր եւ ենթադրենք աղետ տեղի ունեցավ, օդանավդ ընկավ ինչ որ երրորդ երկրի քիմիական գործարանի վրա ու տվյալ երկրին պատճառեց 500 միլիոն դոլարի վնաս, ճիշտ է՝ գումարը տալու ես դու՝ վարձակալդ (տվյալ դեպքում Հայաստանը), բայց դա էլ հավելյալ ռիսկ է, որից հաստատ վարձատուները կխուսափեն»:
Խաչատրյանը նաեւ նկատեց, եթե Հայաստանում գրանցված որեւէ օդանավի թույլ չեն տալու դեպի Եվրոպա չվերթներ կատարել, ապա ինչպես կարող ենք այս դեպքում ազգային փոխադրող ունենալու մասին երազել:
Ավիացիայի հարցերով փորձագետից հետաքրքրվեցինք, թե այս իրավիճակի շտկումն ու սեւ ցուցակից դուրս գալը իր կարծիքով ինչ ժամկետներում է հնարավոր եւ ինչ քայլեր է պետք իրականացնել այդ ուղղությամբ:
«Ցանկություն է պետք, ամեն ինչ էլ շատ արագ կարելի է շտկել, բայց նախորդ երկու տարում նման ցանկություն բացարձակ չի երեւացել ՔԱԿ-ի կողմից: Չտեսանք որեւէ պետական լուրջ նախաձեռնություն, որ ազգային փոխադրող ստեղծվի: Կարելի է դրությունը փրկել, դրա ձեւը շատ պարզ է՝ պետք է մասնագետները միանան: Հետեւաբար կարելի է վարչապետին կից ստեղծել մի խորհուրդ, նախ հասկանալ խնդիրը, ապա հասկանալ, թե ինչ ժամկետում կարող են դա իրականացնել, ըստ այդ ժամկետի կանչել բանիմաց մասնագեների, որոնք փառք Աստծո Հայաստանում դեռ կան, աշխատել, որից հետո նորից աուդիտ արվի: Ենթադրենք մյուս տարվա ամռանը գան, աուդիտ անեն, անցնելուց հետո այդ թարմացված հայտարարությունը կրկին կգնա բոլոր խոշոր խաղացողներին եւ նրանք կհասկանան, որ Հայաստանն այդ թյուրիմացությունը շտկել է»,-ասաց Նավիկ Խաչատրյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն էր անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել էր նաեւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահին, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքներով, երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների գործողությունների ծրագիր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱլեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ
Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի եկամուտներում շարունակական աճ կա. Փամբուխչյանը թվեր է հրապարակել
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին
ՀՀ-ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը․ վարչապետը շնորհավորել է երկրի Անկախության օրը
Հրապարակվել են Դնեպրոպետրովսկի «Յուժմաշ» գործարանին ՌԴ «Օրեշնիկ» հրթիռով հարվածի կադրերը
Հայաստանի Գորիս և Ֆրանսիայի Վիեն քաղաքները կնքել են համագործակցության պայմանագիր
ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել
Հանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք (տեսանյութ)
Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել էր հնարավոր հրթիռային հարձակման մասին
Մակունցը և Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցության հաձնառությունը
Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն
Բիթքոինի գինը կրկին հասել է պատմական առավելագույնի
Պենտագոնը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի արձակման կապակցությամբ
ՃՏՊ Երևան քաղաքում. մոտոցիկլավարը տեղում մահացել է
Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է, այն մեր մշակութային ժառանգության կարևոր մասերից է. Ավինյան
Հրթիռների հետագա տեղակայման հարցը կորոշենք՝ կախված ԱՄՆ-ի և նրա արբանյակների գործողություններից. Պուտին
Շամպայն, կեղծ օղիներ, գինիներ և կոնյակներ. ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել
Ռուսաստանն առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ նոր հրթիռ է կիրառել. Պուտին
Տիեզերք արձակված «Սոյուզ-2.1» հրթիռն այլ իրերի հետ տիեզերագնացներին նաև Ամանորի ծանրոցներ և նվերներ կհասցնի
Կասեցվել է Գավառի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել
Այս պահից սկսած՝ Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին
Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. քաղաքագետը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցել Իսպանիայի ջրհեղեղի հետևանքների մեղմացմանը. փոխվարչապետ
Պարգևատրվել են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի մրցանակակիրները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա
Վթարային ջրանջատում Արարատում. որ քաղաքում և գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 22-23-ին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում մասնակցել է COP-29-ի գագաթնաժողովին
Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել
Ոչ պրոֆեսիոնալների պատճառով մարդիկ վստահությունը կորցնում են ամբողջ իշխանության նկատմամբ. քաղաքագետ. տեսանյութ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
ՀՀ-Իրան էլեկտրաէներգիայի փոխհոսքը 350 ՄՎտ-ից կդառնա 1200. ավարտին կհասցվի օդային գծի և ենթակայանի կառուցումը
Թեև համակարգում փախստականների խնդիրները կարևորագույններից են, հաճախ չեն արժանանում պատշաճ ուշադրության. ՄԻՊ
Ժամկետային զինծառայող Արման Ավագյանը հաղթել է իտալացի մասնակցին
Մհեր Գրիգորյանն ընդունել է միջազգային հեղինակավոր Ֆոսթեր ընդ Փարթներս ճարտապետական ընկերության պատվիրակությանը
Գերմանիան կշարունակի քաղաքական աջակցությունը Հայաստանին. Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱԺ
ԱՄՆ քաղաքացին մեղավոր է ճանաչվել դաշնային աշխատակիցների սպանությունները նախապատրաստելու համար
Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»
Ժամկետային զինծառայողներ Սամվել Գրիգորյանը և Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալներ են նվաճել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT