Երևան
12 °C
Ազգային ժողովում երեկ գրեթե բոլոր օրինագծերի շուրջ քննարկումները ընթացքում վերածվում էին կորոնավիրուսիային իրավիճակի վերլուծության եւ քաղաքական ուժերի կողմից միմյանց ուղղված փոխհրաձգությունների:
Դահլիճում հրաձգության հիմնական կողմերը «Բարգավաճ Հայաստան» ու «Իմ քայլ»-ը խմբակցություններն էին: Ամեն ինչ սկսվեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթից: Հայաստաննում ստեղծված իրավիճակը մուգ գույներով ներկայացնելուց հետո նա ԱԺ նախագահին կոչ արեց խմբակցություններին արտահերթ քննարկման հրավիրել:
«Մենք գտնվում ենք վատատեսական սցենարի մեջ եւ եթե վատատեսական սցենարի մեջ ենք, պառլամենտը պետք է արտահերթ հավաքվի, քննարկի, փակ ենք անում, բաց ենք անում, պիտի քննարկենք` պատախանատվության ինստիտուտ կա՞, թե՞ չկա: Ես ուզում եմ պարզ հարցադրում անել՝ արդյոք բոլոր նախարարներն իրենց ֆունկցիաները կատարո՞ւմ են գերազանց: Եթե գերազանց են կատարում, ուրեմն սցենարն է սխալ, եթե բացթողումներ ունեն, դրանց պատասխանատվության հարցը քննարկենք»,- հայտարարեց Մելքումյանը եւ ընդգծեց` հիմա պատասխանատվության ժամանակն է:
Պատգամավորի կարծիքով՝ կառավարման հակաճգնաժամային համակարգը պետք է վերանայել, կոնկրետ, հրատապ քայլեր կատարել:
«Հիմա ես ԱԺ նախագահին դիմում եմ, որ հրատապ բոլոր խմբակցություններից խորհրդակցություն հրավիրի, կանչենք գործադիրին, հասկանանք ով ինչ չի անում, վերջապես պետք է խառնվենք այս գործերին»,- իրեն հատուկ գործնական տոնով ասաց Մելքումյանը:
Նրան հետեւեց նույն խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը՝ էլ ավելի մգեցնելով գույները: «Մենք նկատում ենք վտանգավոր մի տենդենց, շատ անազնիվ մի տենդենց, որ ամբողջ պատասխանատվությունը գցում են քաղաքացու վրա»,- սկսեց Զոհրաբյանը եւ նկատի ունենալով վարչապետի խոսքը՝ շարունակեց.
«Այո՛ քաղաքացին պարտավոր է լինել օրինապահ, այո՛ քաղաքացին պարտավոր է հետեւել կանոններին, բայց մի հատ եկեք հասկանանք՝ ի՞նչ են արել համաճարակի համար պատասխանատու կառույցները, որ այսօր չխոսեն սպեցնազի մասին, դուբինկաներով առողջությունը պարտադրելու մասին: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ մենք կանգնած ենք կատարյալ անպատասխանատու, քաոտիկ իրավիճակի եզրին: Եվ հիմա ոչ թե պիտի մեղավորներ փնտրել, այլ կառավարությունը պիտի իր ռեսուրսները մոբիլիզացնի»:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց, թե արդար չէ ասել, որ Կառավարությունը մեղքը գցում է քաղաքացիների վրա, երբ այդ Կառավարությունը իրեն ժողովրդի մի մասն է համարում:
«Այո պատերազմ է, եւ մենք միասնական ձեւով պետք է պաշտպանենք ՀՀ քաղաքացիներին՝ օրինակ ծառայելով»,- ընդգծեց նա:
Իր մեկ այլ ելույթում Սիմոնյանը դիմեց ՀՀ քաղաքացիներին. «Կորոնավիրուսի հարցում, սահմանադրական փոփոխությունների հարցում մենք պետք է մեր խաչը տանենք, մենք որեւիցե մեկի վրա պետք է հույս չդնենք»:
«Իմ քայլ»-ից Արման Եղոյանը Նաիրա Զոհրաբյանի ելույթը վարչապետի ուղիղ եթերում ասված խոսքի աղավաղում համարեց եւ ԲՀԿ-ին խորհուրդ տվեց մի պահ վերադառնալ 5 տարի առաջվա Հայաստան.
«Եկեք պատկերացնենք Սերժի ժամանակներն ա, խնդրում եմ ձեզ պահեք Սերժի ժամանակների պետականամետության կոնցեպտի ներքո: Խնդրում եմ չօգտագործել համավարակը՝ այլ թաքնված քաղաքական հոսանքներ այստեղ տանելու համար»,- նկատեց պատգամավորը:
Գեւորգ Պապոյանը վարչապետի ելույթի կոնկրետ հատված ընթերցեց՝ ցույց տալու համար, որ Զոհրաբյանը խեղաթյուրում էր վարչապետի «լայվի» ողջ միտքը.
«Ես խոսքով, հաղորդակցությունով եմ ՀՀ վարչապետ դարձել: Հիմա պետք է սպեցնազը հանեմ եւ ծեծուջա՞րդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոնը պահպանեմ: Ես ո՞նց անեմ այդպիսի բան, ես սովոր չեմ: Ես հաղորդակցության ուրիշ կուլտուրայով եմ եկել, երբ որ մենք իրար հետ խոսելով եւ պայմանավորվելով ենք արել դա: …Հիմա սա ուզում ենք փոխարինել դուբինկաներով պարի հե՞տ: Սա պրոբլեմ է, սա իմը չէ, այսպես կարելի է վարվել հանցավոր շրջանակների հետ, սեփական ժողովրդի հետ ինչպե՞ս կարելի է այդպես վարվել»:
Ավարտելով մեջբերումը՝ Պապոյանն առաջարկեց հասկանալ, թե այդ խոսքից ինչպե՞ս կարելի է ենթադրել, որ վարչապետը վախեցնում է սպեցնազով, դուբինկաներով, կամ պատասխանատվությունը իր վրայից գցում է:
Անդրադառնալով ընդդիմադիրների մեկնաբանություններին, թե իրենք վաղուց էին զուշացրել այս ամենի մասին, իսկ Առողջապահության նախարարն ու իշխանության ներկայացուցիչները իրենց վերաբերմունքով մարդկանց դրդեցին անլուրջ վերաբերվել վիրուսին, «Իմ քայլ»-ից Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ համաճարակը ունենում է փուլեր, առաջին շաբաթը կարող է պահանջվել մի տեսակի միջոցառում, երկրորդ շաբաթը մի տեսակի, չորրորդ շաբաթը կարող է հայտնի դառնալ մի այնպիսի բան, որ այլ պահանջ լինի: Այնուհետեւ դիմելով ԲՀԿ-ականներին՝ Ռուբինյանը հավելեց.
«Եթե ուզում եք այնպես անենք, որ հաջողենք այս համաճարակի դեմ պայքարում, կարող եք սկսել ձեր խմբակցության պատգամավորից (նկատի ունի Գագիկ Ծառուկյանին-խմբ.) եւ փորձեք անել այնպես, որ դիմակ կրի»:
ԲՀԿ-ից Արման Աբովյանն արձագանքեց, թե բոլորը խոսում են Ծառուկյանի դիմակ չկրելու մասին, սակայն նա դահլիճում չէ, որովհետեւ դիմակ չի կրում: Այնուհետեւ անդրադարձավ Նաիրա Զոհրաբյանի խոսքին հաջորդած արձագանքներին.
«Տիկին Զոհրաբյանը էդ ի՞նչ տենց ասեց, որ բոլորը՝ տիկին Զոհրաբյանը սենց, տիկին Զոհրաբյանը նենց: Ընդհանուր կոնտեքստի մեջ տիկին Զոհրաբյանի դիրքորոշումը լիովին ճիշտ է»,- ասաց խմբակցության քարտուղարը:
Չնայած Աբովյանի արձագանքին՝ «Իմ քայլ»-ի ներկայացուցիչները շարունակեցին պնդել, որ իշխանություններն իրենց վրայից որեւէ պատասխանատվություն չեն գցում:
Միքայել Զոլյանն, օրինակ, անդրադառնալով Միքայել Մելքումյանի պնդումներին՝ ասաց, որ բոլորի պատասխանատվության ժամանակը գալու է, սակայն հիմա դեռ գործելու ժամանակն է:
«Երբ որ այս ամենը ավարտվի, Աստված տա շուտ լինի, մենք կքննարկենք, թե ով ոնց է գործել. Կառավարությունը ոնց է գործել, ընդդիմությունը ոնց է գործել, հանրային կարծիքի առաջնորդները ոնց են գործել, բիզնեսը ոնց է գործել, արդյոք օրինակ խոշոր բիզնեսը կատարե՞լ է իր սոցիալական պատասխանատվությունը, ցուցաբերե՞լ է համերաշխություն, պատրա՞ստ է եղել կրել որոշակի կորուստներ, որ աղքատ քաղաքացիները իրենց առողջությունը եւ կյանքը պահպանեն»,- նշեց նա:
«Իմ քայլ»-ի պատգամավորներից Տիգրան Կարապետյանն էլ ասաց, որ եթե ԲՀԿ-ի բոլոր խորհուրդները ճիշտ են եղել, ապա դրանք կարող են հավակնել նաեւ Նոբելյան մրցանակի, որովհետեւ այս շրջանում դեռ ոչ ոք չգիտի՝ կորոնավիրուսի հետ կապված ինչն է ճիշտ, ինչը սխալ:
Սուրեն Գրիգորյանը, որը թեեւ ԲՀԿ-ից չէ, սակայն կարծես թե գիտի՝ որն է կորոնավիրուսի հետ կապված պայքարում հաջողության բանաձեւը. նա համարում է, որ հաջողության բանաձեւը յուրաքանչյուրի պատասխանատվության մեջ է.
«Ինչո՞ւ ենք մենք համոզված, որ մեր հաջողության բանաձեւը յուրաքանչյուրիս պատասխանատվության մեջ է. մենք ունենք հաջողության պատմություն, դա 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն է»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ չնայած տարիներ շարունակ ընդդիմության տարած պայքարին, սակայն 2018-ին հեղափոխությունը իրողություն դարձավ այն բանի շնորհիվ, որ բոլորը մեկ մարդու պես սկսեցին փողոց փակել, չտրվել սադրանքների, միասին գնալ Հանրապետության հրապարակ եւ հետ վերադառնալ տուն:
«Ես հավատում եմ՝ եթե մենք ինչպես 2018-ին բոլոր գործողությունները մեկ մարդու պես կատարենք հիմա, ուզում է կորոնավիրուս չլինի, ինչ ուզում է լինի, մենք չհաղթելու տարբերակ չունենք»,- եզրափակեց Գրիգորյանը:
Այս քննարկումն ավարտվեց Գայանե Աբրահամյանի ելույթով: Այս պատերազմական իրավիճակում ներքաղաքական անկայունություն հրահրելու փորձերը, այսպես կոչված ընդդիմադիր, իսկ իրականում՝ նախկին քրեաօլիգարխիկ եւ մերժված խմբակների կողմից վարչապետի հրաժարականի կոչերը, պատգամավորի համոզմամբ քաղաքական սխալ կամ անհեթեթ հաշվարկ չէ, քաղաքական հայտ ներկայացնելու ֆալստարտ չէ, այլ պետության ու սեփական ժողովրդի դեմ գործելու վառ ապացույց է։
«Օրեցօր ակնհայտ է դառնում, որ մեր դեմ գործում են ուժեր, որոնց համար պետական ու հանրային շահը, պետական ու հասարակական անվտանգությունը ոչինչ է, իրենց անձնական, քաղաքական նկրտումների նկատմամբ եւ այս մարդիկ ոչնչի առաջ կանգ չեն առնելու։ Մենք այսօր ապրում ենք, մի իրականության մեջ, որտեղ նախկին վարչապետն է հեռահար խորհուրդներ տալիս Ալիեւին պատերազմ սկսելու նպատակահարմարության մասին»,- ասաց Աբրահամյանը:
«Իմ քայլ»-ի պատգամավորը համախմբման կոչ արեց ՀՀ քաղաքացիներին՝ հույս հայտնելով, որ չնայած համացանցից ու հեռուստաեթերից տարածվող ստին ու վախին, ժողովրդի բանականությունը հաղթելու է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT